Ամյունտաս I Մակեդոնացի

Ամյունտաս I (հունարեն՝ Ἀμύντας Aʹ, մոտ մ․թ․ա․ 540-498), եղել է Հին Մակեդոնիայի արքան (մ․թ․ա․ 540 – 512/511 թվականներ), իսկ դրանից հետո Դարեհ I-ի վասալական իշխանության՝ Աքեմենյան Մակեդոնիայի կառավրիչը (մ․թ․ա․ 512/511-ից մինչև իր մահ՝ մ․թ․ա․ 498 թվական)։ Նա Ալկետաս I-ի որդին էր և Ալեքսանդր I-ի հայրը։

Ամյունտաս I Մակեդոնացի
հունարեն՝ Ἀμύντας Aʹ
Ամյունտաս I Մակեդոնացի
Մ․թ․ա․ 510-480 թվականների մետաղադրամ
Դրոշ
Դրոշ
Մակեդոնիայի արքա
մոտ մ․թ․ա․ 540 - 512/511 թթ․
Նախորդող Ալկետաս I Մակեդոնացի
Հաջորդող Ալեքսանդր I Մակեդոնացի
Աքեմենյան Մակեդոնիայի կառավարիչ
Մ․թ․ա․ 512/511 - 498 թթ.
Նախորդող պաշտոնը ստեղծվել է
Հաջորդող Ալեքսանդր I Մակեդոնացի
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն մակեդոնացի
Դավանանք բազմաստվածությունը
Ծննդյան օր մ. թ. ա. 540
Վախճանի օր մ․թ․ա․ 498 թվական
Վախճանի վայր Հին Մակեդոնիա
Դինաստիա Արգեադոսների հարստություն
Հայր Ալկետաս I Մակեդոնացի
Մայր անհայտ
Ամուսին թագուհի Եվրիդիկե
Զավակներ Ալեքսանդր I Մակեդոնացի
Գյուգայա Մակեդոնացի

Ամյունտասը մ․թ․ա․ 512/511 թվականներից ի վեր Դարեհ I-ի վասալն էր։ Նա Դարեհի ուղարկած դեսպանին՝ Մեգաբազոսին, տվել է «հող և ջուր», ինչը խորհրդանշում է հպատակեցում Աքեմենյան տիրակալին։ Ամյունտասը, ընդունելով նրանց պահանջը, ճոխ խնջույք է կազմակերպել։ Շուտով պարսիկ դեսպանները, գինուց հարբած, պահանջում, որ խնջույքը շարունակվի իրենց՝ պարսիկների ավանդույթներով՝ այսինքն կանայք գան խնջույքի։ Ամյունտասը փոքր-ինչ զայրանում է և հայտնում, որ իրենց ավանդույթներն այդպիսին չեն, սակայն քանի որ պարսիկներն են իրենց տիրակալները, ապա նա կկատարի դեսպանների պահանջը։ Երբ կանայք գալիս են և նստում նրանց դիմաց, պարսիկները բողոքում են՝ պահանջելով, որ նրանք նստեն իրենց կողքին։ Երբ այդ պահանջը նույնպես կատարվում է, պարսիկները սկսում են բռնել նրանց ստինքներից և նույնիսկ փորձել համբուրել։ Տեսնելով այս ամենը՝ Ամյունտասի որդին՝ Ալեքսանդրը, որն այդժամ երիտասարդ էր, չի դիմանում զայրույթին և իր հորը խնդրում է հեռանալ խնջույքից՝ ասելով․ «Հա՛յր, դու հարմարվիր քո տարիքին, գնա հանգստացիր և մի շարունակիր խմելը։ Ես կմնամ այստեղ և հյուրերին կտրամադրեմ անհրաժեշտ ամեն ինչ»։ Երբ նրա հայրը հեռանում է, Ալեքսանդրը կանանց ուղարկում է իրենց կացարաններ և նրանց փոխարեն խնջույքի բերում զինված, կանանց հագուստներ հագած անմորուս տղամարդկանց, որոնք էլ սպանում են պարսիկներին։ Երբ պարսիկները սկսում են փնտրել իրենց կորած դեսպաններին և ուղարկում են Բուբարեսին, Ալեքսանդրը այս սպանությունները կոծկելու համար մեծ գումարով կաշառում է նրան և կնության տալիս իր քրոջը՝ Գյուգայային։

Կարելի է ասել, որ Մակեդոնիայի պատմությունը սկսվել է Ամյունտասի կառավարմամբ։ Նա առաջինն էր Մակեդոնիայի կառավարիչներից, որը դիվանագիտական կապեր է հաստատել այլ իշխանությունների հետ։ Մասնավորապես, նա Հիպպիաս Աթենացի տիրանի հետ միասին մտել է միության մեջ, և երբ Հիպպիասը դուրս վռնդվեց Աթենքից, նա վերջինիս առաջարկեց Մակեդոնական ծովածոցի մոտ գտնվող Անթեմուսի տարածքը՝ փորձելով օգուտ քաղել հույների միջշրջանային բախումներից։ Հիպպիասը մերժում է այդ, ինչպես նաև Այոլկոս քաղաքի առաջարկությունները, քանի որ Ամյունտասը հավանաբար չէր տիրապետում Անթեմուսի տարածքին, այլ առաջարկում էր միայն Հիպպիա հետ համատեղ օկուպացիայի ծրագիր։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Նախորդող:
Ալկետաս I
Մակեդոնիայի արքա
մ․թ․ա․ 547–498
Հաջորդող:
Ալեքսանդր I

Tags:

Ալեքսանդր I ՄակեդոնացիԱլկետաս I ՄակեդոնացիԴարեհ IՀին ՄակեդոնիաՀունարեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վայոց ձորի մարզՊարզ թիվԱռնո ԲաբաջանյանԱնրի ՎեռնոյՍեբաստիան ՄարոքինՄԻԱՎՈւրցՏողադարձՆոյՓայծաղԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՀայկական գամփռՍերմԲագրատ ԳալստանյանԻնդոնեզիաՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրԳեղարդի վանքՑեղին սիրտը (ժողովածու)Տիգրան ՊետրոսյանԳագիկ ԱՊարույր ՍևակՀայաստանի ձկների ցանկՄեր հայրենիքԷկոլոգիաՄարտիրոս ՍարյանԵրկրորդ համաշխարհային պատերազմՉինաստանԱկրոստիքոսԿապույտ հազԲրոնխիալ ասթմաՀայաստանի դրոշԵզդիներՄուրացանoginhԱկսել ԲակունցԻմ անունն Արամ էԻլհամ ԱլիևԱրաբական Միացյալ ԷմիրություններՇաքիի ջրվեժԱՄՆ-ի նախագահների ցանկԶապել ԵսայանՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՀակահիստամինային դեղերԵրեխայի իրավունքներԾաղկեվանք (Արա լեռ)Պարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)ՄագնեզիումՄողեսներՍերմնահեղուկՍայաթ-ՆովաՄրգաշատԴերբայական դարձվածԳլանԱլեքսանդր ՇիրվանզադեՎահագն ԴավթյանՎերք Հայաստանի (վեպ)ՆեպտունԱրարատի մարզՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԴիլիջանԹռչուններԴերբայՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՀատկացուցիչԿոմիտասՄարդու ատամՎիտամինՍողոմոն ԹեհլիրյանՂազախստանԳրիգոր ԶոհրապԿաթնասուններԵգիպտոսԱշխարհի մայրաքաղաքների ցանկՓոխաբերությունՊետական կառավարման ձևՏեղերի վանք🡆 More