Ամերիկա Ֆերերա

Ամերիկա Ջորջին Ֆերերա (անգլ.՝ America Georgin Ferrera, ապրիլի 18, 1984(1984-04-18), Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ ԱՄՆ-ի «Կինոդերասանների գիլդիայի մրցանակի, «Էմմիի» և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր։ Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկն է Բեթթի Սուարեսի դերը «Ugly Betty» հեռուստասերիալում։

Ամերիկա Ֆերերա
Ամերիկա Ֆերերա
Ծննդյան թիվ՝ապրիլի 18, 1984(1984-04-18) (40 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Ազգություն՝Honduran Americans?
Քաղաքացիություն՝Ամերիկա Ֆերերա ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և հեռուստառեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 1065229
Ամերիկա Ֆերերա
Ֆերերան և նրա ամուսին Ռայան Փիրս Ուիլյամսը 2010 թվականի հոկտեմբերին

Կենսագրություն

Ամերիկա Ֆերերան, որն իր ընտանիքի վեց երեխաներից ամենակրտսերն է, ծնվել է 1984 թվականի ապրիլի 18-ին Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ), Հոնդուրասի ներգաղթյալների ընտանիքում։ Նրա մայրը աշխատել է հավաքարար հյուրանոցի անձնակազմի հարցերով տնօրենի մոտ։ Մայրը դաստիարակել է Ամերիկային, նրա եղբայրներին և քույրերին՝ միշտ ընդգծելով բարձր կրթություն ստանալու կարևորությունը։ Երբ Ամերիկան յոթ տարեկան էր, նրա ծնողները բաժանվել են, և հայրը վերադարձել է Հոնդուրաս։ Ֆերերայի հայրը մահացել է 2010 թվականին։

Ամերիկան մեծացել է Վուդլենդ-Հիլզում՝ Լոս Անջելեսում, որտեղ հաճախել է Ջորջ Էլերի Հեյլի տարրական դպրոցն ու «Էլ Կամինո Ռեալ» հիմնական դպրոցը։ Յոթ տարեկանում նա ստացել է փոքրիկ դեր շեքսպիրյան «Համլետ» պիեսի բեմադրության մեջ, իսկ հետագայում 10 տարեկանում կատարել է ավելի մեծ դեր՝ մարմնավորելով «Ճարպիկ Խաբեբային» «Օլիվեր Թվիստի արկածները» ներկայացման մեջ։ Դրանից հետո նա հստակ գիտակցել է, որ պետք է դառնա դերասան։

Ամերիկա Ֆերերա 
Ֆերերան 2006 թվականին

Կարիերա

2002 թվականի հուլիսին Ամերիկա Ֆերերան նկարահանվել է իր առաջին հեռուստաֆիլմում Disney Channel-ի համար։ Այդ նույն թվականին կայացել է նրա կինոդեբյուտը «Real Women Have Curves» ֆիլմում։ Հեռուստատեսությունում նա հայտնվել է «Հրեշտակի հպումը» սերիալում և «The Sisterhood of the Traveling Pants» ֆիլմում։ 2005 թվականին նա արժանացել է Movieline Breakthrough Award կինոմրցանակի։

2006 թվականին Ֆերերան ստացել է Բեթթիի դերը «Ugly Betty» սերիալում. այն «Yo soy Betty, la fea» կոլումբիական հեռուստանովելի ադապտացիան է, որում խոսքը չափազանց տգեղ աղջկա և հասակակիցների հետ նրա հարաբերությունների մասին է։ Նրա հերոսուհին՝ Բեթթի Սուարեսը, բրեկետներ է կրում, ունի փարթամ հոնքեր և ուշադրություն չի դարձնում հագուստին և դիմահարդարմանը։ Նա անընդհատ հանդիմանում է գլամուրային էլիտային։ Ֆերերան մտածել է «Bettification» տերմինը՝ Բեթթիի կերպարի ստեղծման գործընթացը նկարագրելու համար։

Անձնական կյանք

2011 թվականի հունիսի 27-ից Ամերիկան ամուսնացած է Ռայան Փիրս Ուիլյամսի հետ, ում հետ նա հարաբերություններ է ունեցել շուրջ 6 տարի նախքան ամուսնությունը։

Ֆիլմագրություն

Ամերիկա Ֆերերա 
Ֆերերան 2010 թվականի հուլիսին
Տարեթիվ Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2002 Իսկական կանայք միշտ մի քիչ գեր են Real Women Have Curves Անա Գարսիա
2002 Կհաղթահարենք Gotta Kick It Up! Իոլանդա Վարգաս
2002 Հրեշտակի հպումը Touched by an Angel Չառլի
2004 Մթություն մինուս տասներկու Darkness Minus Twelve Լուիզա
2004 Plainsong Վիկտորյա Ռուբայդու
2004 C.S.I.: Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Էյփրիլ Պերես
2004 $5.15/ժամ $5.15/Hr.
2005 Ինչպես են Գարսիայի աղջիկներն անցկացրել ամառը How the Garcia Girls Spent Their Summer Բլանկա
2005 Ջինս-թալիսման The Sisterhood of the Traveling Pants Կարմեն Լոուել
2005 Դոգթաունի թագավորները Lords of Dogtown Սանդեր Մանկի
2005 3:52 3:52 Քեյթ
2006 Պողպատյա քաղաք Steel City Էմի Բարնս
2006-2010 Տգեղ Բեթթին Ugly Betty Բեթթի Սուարես
2007 Մեռյալը Muertas Ռեբեկա
2007 Ձգտելով դեպի խավարը Hacia la oscuridad Լուիզա
2007 Մի լուսնի տակ La misma luna Մարտա
2008 Ջինս-թալիսման 2 The Sisterhood of the Traveling Pants 2 Կարմեն Լոուել
2008 Թինկեր Բել Tinker Bell Ֆաունա
2010 Չոր երկիրը The Dry Land Սարա
2010 Ընտանեկան հարսանիք Our Family Wedding Լուսիա Ռամիրես
2010 Ինչպես ընտելացնել վիշապին How to Train Your Dragon Աստրիդ
2010 Ինչպես ընտելացնել վիշապին (ֆրանշիզա) Legend of the Boneknapper Dragon Աստրիդ
2011 Հեռուստաալիք «Այրվիր դժոխքում» Funny or Die Presents Էմմի
2011 Վիշապների գիրքը Book of Dragons Աստրիդ
2011 Վիշապներ։ Գիշերային Ֆուրիայի նվերը Gift of the Night Fury Աստրիդ
2011-2013 Հիանալի կին The Good Wife Նատալի Ֆլորես
2012 Աղետ It's a Disaster Խեդի Գալիլի
2012 Քրիստին Christine Քրիստին
2012 Պահակախումբ End of Watch Օրոսկո
2012-2016 Վիշապներ DreamWorks Dragons Աստրիդ
2014 Չավես Chavez Հելեն Չավես
2014 Ինչպես ընտելացնել վիշապին 2 How to Train Your Dragon 2 Աստրիդ
2014 X/Y X/Y Սիլվիա
2016 Սուպերմարկետ Superstore Էմի

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ամերիկա Ֆերերա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկա Ֆերերա» հոդվածին։

Tags:

Ամերիկա Ֆերերա ԿենսագրությունԱմերիկա Ֆերերա ԿարիերաԱմերիկա Ֆերերա Անձնական կյանքԱմերիկա Ֆերերա ՖիլմագրությունԱմերիկա Ֆերերա ԾանոթագրություններԱմերիկա Ֆերերա Արտաքին հղումներԱմերիկա Ֆերերա1984Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԱպրիլի 18Էմմի (մրցանակաբաշխություն)Լոս ԱնջելեսԼոս Անջելես շրջան (Կալիֆոռնիա)ԿալիֆոռնիաՈսկե գլոբուս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գևորգ Մարզպետունի (վեպ)Հայոց ցեղասպանության ճանաչումԴվինՍինդրիկՍողոմոնի երգերըՄարքեթինգՀայկական դիցաբանությունԵրևանՀայ-վրացական պատերազմԱղիների բորբոքային հիվանդությունԱնահիտՓղերՄակդիրԱպրիլի 26ԱրիստոտելԲնական թիվԱրյան ճնշումԱՄՆ-ի նախագահների ցանկԲնության պահպանությունՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԿենդանիների հատկանիշների ցանկԱշխարհի երկրներն ըստ տարածքիԱղվան ՎարդանյանԱնուղղակի խնդիրԾնեբեկՈւրբաթագիրքԿիպրոսԳորշ արջԺենգյալով հացԼուսինԳործադիր իշխանությունՆապաստակներՎարդավառԱրտաշատՅանդեքսՈրոտանի կիրճԱրքիմեդի օրենքԿոտորակ (մաթեմատիկա)ԻնդոնեզիաՂըզըլհաջըլիԵղիշե ՉարենցԴարձվածքԼոռու մարզՈրդան կարմիրԻբուպրոֆենԿաթնասուններՍակավարյունությունՄիրհավ (պատմվածք)ԳնարբուկԿալցիումի օքսիդՄակերեսՇեշտԱրցախյան ազատամարտԱյբուբենԱննա ՀակոբյանԱվշային հանգույցՕդԱլեքսանդր ԹամանյանԱրշիլ ԳորկիԲացատրական բառարանՀամո ՍահյանՄուշեղ ԳալշոյանՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԳոյական անունԽուստուփԲարդ ստորադասական նախադասությունՎազգեն Ա ԲուխարեստցիԿոնքի բորբոքային հիվանդությունԽտությունԾաղկած փշալարերՄայիսյան հերոսամարտերՄիացյալ ԹագավորությունՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՍտրեպտոկոկային ֆարինգիտԵրիկամՄովսես ԽորենացիԴեղաբույսեր🡆 More