Strange Days: ալբոմ

Strange Days-ը ամերիկյան ռոք խումբ The Doors-ի երկրորդ ստուդիական ալբոմն է։ Ալբոմը թողարկվել է 1967 թվականի սեպտեմբերին, և մեծ հաջողություն բերեց խմբին միանգամից 500,000 օրինակով վաճառվելով Ամերիկայում և զբաղեցնելով Billboard 200-ի չարթերում 3-րդ հորիզոնականը։ Ալբոմը նաև երկու սինգլ ունեցավ թոփ 30 սինգլների ցանկում և վաճառվեց 1,000,000 օրինակով ստանալով պլատինե սերտեֆիկացիա։ Չնայած սրան խմբի պրոդյուսեր Պոլ Ռոթչայլդն ալբոմը համարեց իսկական ձախողում՝ Մենք բոլորս կարծում էինք, որ դա լավագույն ալբոմն է։ Իրականում այն նաև ունեցավ թույլ վաճառքներ։ Մենք վստահ էինք, որ դա ավելի լավն է լինելու քան այն ամենը ինչ Բիթլզը երբևիցե արել է։ Բայց չկար սինգլ։ Ալբոմը այսպես ասած մնաց մեզ վրա:

Strange Days
Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ
ստուդիական ալբոմ
ԹողարկվածՍեպտեմբեր 25, 1967
ՁայնագրվածՄայիս - Օգոստոս 1967
Ժանրռոք,ասիդ ռոք, պսիխոդելիկ ռոք
Տևողություն2100 վայրկյան
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլElektra
ՊրոդյուսերՓոլ Ռոթշիլդ
-ի ալբոմների ժամանակագրություն
The Doors
(1967)
Strange Days
(1967)
Waiting for the Sun
(1968)
Սինգլներ Strange Days  ալբոմից
  1. «People Are Strange/Unhappy Girl»
    Թողարկվել է՝ Սեպտեմբեր, 1967
  2. «Love Me Two Times/Moonlight Drive»
    Թողարկվել է՝ Նոյեմբեր, 1967

Strange Days-ը ներառում է նաև երգեր որոնք ձայնագրվել են 1965 թվականից 1966 թվականներին, սակայն չեն ընդգրկվել առաջին՝ The Doors ալբոմի մեջ, այդ երգերից մեկն էր "Moonlight Drive"-ը որը Ջիմ Մորիսոնի գրած առաջին երգերից էր։ Երգի դեմո տարբերակը ձայնագրվել էր դեռ 1965 թվականին, և լրիվ տարբերակը ձայնագրվել էր առաջին ալբոմի համար, սակայն այդպես էլ այն տեղ չգտավ առաջին ալբոմում։ 1967 թվականին վերջնական տարբերակը ձայնագրվեց և տեղ գտավ այս ալբոմում։ Այս ալբոմը ներառում է նաև խմբի ամենապսիխոդելիկ երգերից մի քանիսը։ "Strange Days," "People Are Strange," "Love Me Two Times" և "When the Music's Over" երգերը համարվում են խմբի դասական գործերից։ Ամբողջ աշխարհում ալբոմը վաճառվել է 9 միլիոն օրինակով։

Տարածումը և ընդունումը

Ալբոմը 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ամերիկայում 1967 թվականի սեպտեմբերին, այդ ժամանակ դեռ խմբի առաջին ալբոմը չարթերում էր չնայած այն փաստին, որ համարյա մեկ տարի էր անցել նրա ձայնագրումից։ "People Are Strange" զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը Ամերիկայում, իսկ "Love Me Two Times"-ը հետևեց նրան զբաղեցնելով 25-րդ հորիզոնականը, այդպիսով ցույց տալով, որ խումբը ունի հզոր պոտենցիալ։ Այնուամենայնիվ Մեծ Բրիտանիայում ալբոմը այդպես էլ տեղ չգտավ տեղի չարթերում, չնայած այն փաստին, որ ոսկե սերտեֆիկացիայի արժանացավ այնտեղ։ Երաժշտական քննադատ Ռոբերտ Քրիստգաուն նշել է 1968 թվականին Esquire թերթի հովածներից մեկում, որ ալբոմը "մկանային է սակայն չստացված"։ Իսկ որպես շարունակություն դրան գրել է, որ խումբը՝ Դորզը "անհայտությունից եկավ, որպեսզի թագավորի որպես Ամերիկայի ամենածանր խումբ": 2003 թվականին ալբոմը զբաղեցրեց 407-րդ հորիզոնականը Rolling Stone ամսագրի 500 մեծագույն ալբոմների ցանկում : Իսկ 2007 թվականին համանուն ամսագիրը ալբոմը ընդգրկեց իր 1967 թվականի 40 ամենակարևոր ալբոմների ցանկում։

Մասնագիտական վարկանիշ
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
AllMusic Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ 
Slant Magazine Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ 
Rolling Stone (դրական)
The Rolling Stone Record Guide Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ Strange Days: Տարածումը և ընդունումը, Ալբոմի շապիկը, Երգացանկ 

Ալբոմի շապիկը

Ի տարբերություն խմբի բոլոր այլ ալբոմներին որոնք ձայնագրվել են Ջիմ Մորիսոնի հետ, Strange Days-ի շապիկը իրենից չի ներկայացնում խմբի անդամների լուսանկարը, այն պատճառով, որ Մորիսոնը չի ցանկացել հայտնվել շապիկին։ Փոխարենը Ջոել Բրոդսկին որոշել է լուսանկարել մի խումբ շրջիկ կատարողների Նյու Յորքում։ Լուսանկարվելու տեղը Sniffen Court-ն է, որը բնակելի նրբանցք է Արևելյան 36-րդ փողոցում, Lexington-ի և Մանհեթենի 3-րդ պողոտայի արանքում։ Քանի որ փողոցի շրջիկ կատարողների թիվը քիչ էր, Բրոդսկու օգնականը կանգել է այնտեղ որպես ձեռնածու, իսկ մի պատահական տաքսու վարորդի վճարվել է 5 դոլար, որպեսզի նա նկարում տեսք ընդունի թե նվագում է շեփոր։ Զույգ գաճաճները վարձվել էին, որոնցից մեկը առկա է դիմացի շապիկին, իսկ մյուսը ետևի շապիկին։ Չնայած սրան ալբոմի վրա հայտնվում է խմբի լուսանկարը, և դիմացի շապիկին և ետևի շապիկին պաստառի տեսքով, դրա ներքևում գրված էր ալբոմի անունը, լուսանկարը հենց նույն լուսանկարն էր, որը օգտագործվել էր որպես առաջին ալբոմի շապիկ։ Քանի որ խմբի անունը և ալբոմի անունը շապիկի վրա շատ փոքր էր, երաժշտական խանութների մեծ մասը ստիկերներ է ամրացրել ալբոմի շապիկի վրա, որպեսզի գնորդներին ավելի պարզ դառնա, թե որ ալբոմն ու կատարողին են նրանք գնում։

Երգացանկ

Բոլոր երգերը գրվել են Ջիմ Մորիսոնի, Ռոբի Կրիգերի, Ռեյ Մանզարեկի, և Ջոն Դենսոմրի կողմից։

1 կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Strange Days»    3:11
2. «You're Lost Little Girl»    3:03
3. «Love Me Two Times»    3:18
4. «Unhappy Girl»    2:02
5. «Horse Latitudes»    1:37
6. «Moonlight Drive»    3:05
2 կողմ
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «People Are Strange»    2:13
2. «My Eyes Have Seen You»    2:32
3. «I Can't See Your Face in My Mind»    3:26
4. «When the Music's Over»    10:58

Անձնակազմ

  • Ջիմ Մորիսոն - վոկալ
  • Ռեյ Մանզարեկ - դաշնամուր
  • Ռոբի Կրիգեր - կիթառ
  • Ջոն Դենսմոր - հարվածային գործիքներ

Չարթեր

Տարի Չարթ Հորիզոնական
1967 Ամերիկա 3

Վաճառքներ

Երկիր Սերտեֆիկացիա Վաճառք
Կանադա Պլատինե 100,000
Գերմանիա Ոսկե 250,000
Մեծ Բրիտանիա Ոսկե 100,000
Ֆրանսիա 2× Ոսկե 200,000
ԱՄՆ Պլատինե 1,000,000

Ծանոթագրություններ

Tags:

Strange Days Տարածումը և ընդունումըStrange Days Ալբոմի շապիկըStrange Days ԵրգացանկStrange Days ԱնձնակազմStrange Days ՉարթերStrange Days ՎաճառքներStrange Days ԾանոթագրություններStrange DaysThe DoorsԲիթլզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՆորավանքԲրոնխիալ ասթմաՅուԹյուբՔրիստոնեությունՏողադարձԿոռուպցիաՎի (երգիչ)Որդանման ելունի բորբոքումԽոյ (կենդանակերպի նշան)Սիերա ԲրավոԳորշ արջԱծխածինԳեղարդՊահքԼուիզիանաՊաբլո ԷսկոբարՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)ԱրտաշատՎիտամին DԱրա ՀարությունյանԵրկաթ պակասորդային սակավարյունությունՈրոնողական ռոբոտՇաղկապՌուբեն Գրիգորյան (գործարար)Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքՀայկական լեռնաշխարհՀայկ նահապետԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՖրեդերիկ ԲանտինգԿենդանակերպՇագանակագեղձՍիրիաԳեղարդի վանքԿոտայքի մարզՄովսես ԽորենացիԱնտարկտիդաԾաղկեվանքՇնչառությունՀամանուններՄարս (մոլորակ)Հակոբ ՊարոնյանՎահան ՏերյանԽտությունՀայերեն հայհոյախոսությունՋոդի ՖոսթերՄեքսիկաԱնուղղակի խնդիրՀաղարծնի վանքՏիգրան ԱվինյանՆյարդային համակարգՍիֆիլիսԱֆրիկաՄայրության և գեղեցկության օր (Հայաստան)ՓարիզՀայաստանի տնտեսությունՑրված սկլերոզՄեծ ՀայքՀայաստանի կենդանական աշխարհՍայաթ-ՆովաԳեղամ ՍարյանՀրազդան մարզադաշտԲացահայտիչԱրյան շրջանառությունՀայերենի կետադրությունՎազգեն ՍարգսյանԿոկորդաբորբԱրյունահոսությունԳոշավանքՄերկուրի (մոլորակ)ԿիստաԿենդանակերպի նշաններԼիտրԴՆԹԴաշտանային ցիկլՀայաստանի կենդանիների Կարմիր գիրք🡆 More