Խումբ Europe

Europe (հայերեն՝ Եվրոպա), շվեդական ռոք խումբ՝ հիմնադրված վոկալիստ Ջոու Թեմփեստի և կիթառահար Ջոն Նորումի կողմից 1979 թվականին Ստոկհոլմում՝ Force անվանմամբ։ Իր գոյության սկզբնական շրջանում խումբը հանդես էր գալիս գլեմ մետալ ժանրում, սակայն վերաստեղծումից հետո սկսեց հանդես գալ ժամանակակից հարդ ռոք և հևի մետալ ժանրերում։

Europe
Խումբ Europe
Europe-ի համերգը Ստոկհոլմում (2014)
Հիմնական տվյալներ
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Ժանրերհարդ ռոք
հևի մետալ
գլեմ մետալ
Գործունեություն1979 (1979)-1992 (1992), 1999
2003 (2003)-այժմ
ԼեյբլEpic Records
Sanctuary Records
Պարգևներ
Կայքeuropetheband.com
Անդամներ
Ջոու Թեմփեստ
Ջոն Նորում
Ջոն Լևեն
Միք Միքայելի
Յան Հոգլունդ
Նախկին անդամներ
Պետեր Օլսոն
Մարսել Յակոբ
Թոնի Ռենո
Կի Մարսելո
Խումբ Europe Europe (musical group) Վիքիպահեստում

Պատմություն

Europe խումբը իր դեբյուտային համանուն ալբոմը թողարկել է 1983 թվականին։ Ալբոմն առևտրական հաջողության չհասավ, չստացավ ոչ մի հավաստագիր և շվեդական չարթում զբաղեցրեց ընդամենը 8-րդ հորիզոնականը։ Մեկ տարի անց հետևեց Wings of Tomorrow լոնգփլեյը, որը ինչպես նախորդը, հաջողակ չէր։ 2 տարի անց թողարկվեց The Final Countdown-ը՝ խմբին փառք բերելով ամբողջ աշխարհում։ Այն 12 չարթերում առաջին տասնյակում էր, ստացավ 4 հավաստագիր։ Allmusic-ից Դագ Սթոնը տվյալ ալբոմն անվանեց «ամենավառերից և ամենանշանավորներից մեկը պատմության մեջ»։ Համանուն երգը դարձավ միջազգային հիթ։

Մեկ տարի անց Out of This World ալբոմը, որը կրկնեց իր նախորդի հաջողությունները, տեղ զբաղեցրեց 12 չարթերում, ստացավ 5 հավաստագիր։ 3 տարի անց թողարկվեց Prisoners in Paradise-ը , որը դարձավ առաջինը Շվեդիայում և հայտնվեց 6 չարթերում։ 1992 թվականին խումբը լուծարվեց, վոկալիստ Ջոու Թեմփեստը սկսեց զբաղվել մեներգչի կարիերայով։

1999 թվականին Europe-ի մասնակիցները կարճ ժամանակով միավորվեցին, որպեսզի Ստոկհոլմում համերգի ժամանակ հանդես գան «The Final Countdown» և «Rock the Night» երգերով։ 4 տարի հետո մամուլում հրապարակվեց պաշտոնական հայտարարություն այն մասին, որ խումբը վերամիավորվել է և աշխատում է նոր ալբոմի վրա։

2004 թվականին թողարկվեց Start from the Dark նոր սկավառակը, սակայն բացի 4 չարթերում տեղեր զբաղեցնելուց, այն ոչնչի չհասավ։ Ջոու Թեմփեստն ալբոմն անվանեց խմբի կրկնվող նորամուտը՝ կապված ձայնի արդիականացման և ժանրի փոփոխության հետ։ 4 տարի անց թողարկվեց Secret Society-ն, որը հայտնվեց 5 չարթերում։ 2009 թվականին թողարկված Last Look at Eden-ը հայտնվեց 6 չարթերում, Շվեդիայում ստացավ ոսկե կարգավիճակ, Allmusic-ի քննադատների կողմից հավանության արժանացավ։ 2012 թվականին թողարկվեց Bag of Bones ալբոմը։ Այն նախորդների համեմատ հաջողակ դարձավ. հայտնվեց 10 չարթերում և Շվեդիայում դարձավ ոսկե։ 2015 թվականի մարտի 2-ին թողարկվեց 10-րդ ստուդիական ալբոմը՝ War of Kings-ը, որը Շվեդիայի չարթերում զբաղեցրեց 2-րդ տեղը։

Սկավառակագրություն

  • Europe (1983)
  • Wings of Tomorrow (1984)
  • The Final Countdown (1986)
  • Out of This World (1988)
  • Prisoners in Paradise (1991)
  • Start from the Dark (2004)
  • Secret Society (2006)
  • Last Look at Eden (2009)
  • Bag of Bones (2012)
  • War of Kings (2015)

Խմբի կազմ

    Ներկա կազմը
  • Ջոու Թեմփեստ - վոկալ, կիթառ (1979-1992, 1999, 2003-այժմ)
  • Ջոն Նորում - կիթառ (1979-1986, 1999, 2003-այժմ)
  • Ջոն Լևեն - բաս կիթառ (1981-1992, 1999, 2003-այժմ)
  • Միք Միքայելի - ստեղնաշարային (1984-1992, 1999, 2003-այժմ)
  • Յան Հոգլունդ - հարվածային (1984-1992, 1999, 2003-այժմ)
    Նախկին անդամները
  • Թոնի Ռենո - հարվածային (1979-1984)
  • Պետեր Օլսոն - բաս կիթառ (1979-1981)
  • Մարսել Յակոբ - բաս կիթառ (1981)
  • Կի Մարսելո - կիթառ (1986-1992, 1999)

Խումբ Europe

Արտաքին հղումներ

Խումբ Europe Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Europe (խումբ)» հոդվածին։

Tags:

Խումբ Europe ՊատմությունԽումբ Europe ՍկավառակագրությունԽումբ Europe Խմբի կազմԽումբ Europe Արտաքին հղումներԽումբ Europe1979Գլեմ մետալՀայերենՀարդ ռոքՀևի մետալՌոքՍտոկհոլմ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Զապել ԵսայանԿոտայքի մարզԻրավունքՄԻԱՎԻլհամ ԱլիևՄիքայել ԱլիմյանԿարլ Ֆրիդրիխ Հիերոնիմուս ֆոն ՄյունխհաուզենԴաունի համախտանիշՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՍևանի իշխանՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀին աստվածներ (դրամա)ՏիգրանաշենԱռյուծԵրկիրՀայերԿառլես ՊուչդեմոնԲնության պահպանությունՏուբերկուլոզՎարդանանք (պատմավեպ)Հարկադրական եղանակԹթվածինԲառակապակցությունՀայկական ազգային հագուստ (տարազ)ԿոչականԲույսերԱպրիլի 24Նապոլեոն ԲոնապարտՀայաստանի կուսակցությունների ցանկԱպրիլի 26Բաժանարարների աղյուսակՎարդավառԲացահայտիչՔութեշՀայկ նահապետՓոխաբերությունՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՀին ՀունաստանՀովհաննես ՇիրազԾիրանի փողըՍասունցի ԴավիթՄողեսներԿռունկներՑեղասպանությունԿարմրուկՀայոց ցեղասպանության ճանաչումԱրշիլ ԳորկիԱմոքսիցիլինԻմ անունն Արամ էՀայաստանի թռչունների ցանկՏոլմաՎանՇաղկապենաբորբՄոնա ԼիզաԿարտոֆիլԳործադիր իշխանությունԱկրոստիքոսԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՎանա լիճՍմբատաբերդՍեբաստիան ՄարոքինԱլպիական մանուշակ (պատմվածք)ԱֆրիկաԱմերիկայի հայտնագործումՓոքր ՄհերԱլեքսանդր ՊուշկինՄիացյալ ԹագավորությունՌոբերտ ԱբաջյանՔաոս (վեպ)Եղիշե ՉարենցԺամՇիրակի մարզ44-օրյա պատերազմԱնդրանիկ ՕզանյանԱրշակունիներԲազմացումԲրազիլիաԲջիջ🡆 More