Cocomelon

Cocomelon, ամերիկյան մանկական զարգացնող ալիք ՅուԹյուբ վիդեոհոսթինգում։ Նախկինում հայտնի է եղել նաև որպես ThatsMEonTV (2006-2013) և ABCkidTV (2013-2018)։ ՅուԹյուբում ամենատարածված մանկական ալիքն է, 2021 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ ունի 117 միլիոն բաժանորդ։ Ստեղծվել է 2016 թվականին։ 2020 թվականի դեկտեմբերի 12-ին ալիքն անցել է 100 միլիոն բաժանորդների նշագիծը։

Կոնտենտ

Cocomelon-ի տեսանյութերը ներառում են անիմացված երեխաներին, մեծահասակներին և կենդանիներին, որոնք ապրում են մեկ աշխարհում և համագործակցում են միմյանց հետ առօրյա կյանքում։ Յուրաքանչյուր տեսանյութի տեքստ ապահովված է ենթագրով։ 2020 թվականին Treasure StudioCocomelon-ի կոնտենտը ավելացրել է Նեթֆլիքսում։ Ընկերությունը նաև թողարկում է երաժշտություն սթրիմինգային ծառայություններում։

Պատմություն

Տեսանյութ

ThatsMEonTV

2006 թվականի սեպտեմբերի 1-ին ՅուԹյուբում ստեղծվել է Cocomelon կայքը՝ հանդիսատեսին անվճար կրթություն տալու համար։ Այն ժամանակ հայտնի էր որպես ThatsMEonTV, առաջին իսկ օրը ալիքը այբուբենի երկու երաժշտական տարբերակ է վերբեռնել ՅուԹյուբ։ 9 ամիս անց ալիքը ներբեռնել է իր երրորդ տեսահոլովակը, որը կոչվել է «Learning ABC Alphabet – Letter "K" — Kangaroo Game»։ Ալիքի տեսահոլովակների մեծ մասում ուսուցանում է այբուբենը, դրանց տևողությունը սովորաբար կազմում է մեկից երկու րոպե։

ABCkidTV

2013 թվականին ABCkidTV-ի դարաշրջանը ներկայացրել է նոր ներածություն և պատկերանիշ։ Պատկերանիշում պատկերված էր հեռուստացույց՝ վերին ձախ անկյունում զատիկ։ Ալիքը սկսել է հին տեսահոլովակների վերափոխումը, որին հաջորդել է այբուբենի տեսանյութերից անցումը մանկապարտեզի ոտանավորների և ավելի երկար տեսանյութերի։ Մի քանի տարի անց հեռուստաալիքում հայտնվել է եռաչափ անիմացիա, և դրանց առաջին եռաչափ կերպարն օգտագործվել է Twinkle Twinkle Little Star-ում 2016 թվականի ապրիլի 8-ին։ Տեսանյութում ցուցադրվել է եռաչափ թռչող աստղ, որը տանում էր երկչափ կերպարներին երկնքով։ 2016-ի վերջին 3D անիմացիայի տեսանյութերի ներբեռնումն ավելի հաճախակի և երկարատև է դարձել, իսկ որոշ տեսանյութերում օգտագործվել է շարժումը բռնելու տեխնոլոգիան։ Շարժապատկերները և երաժշտության կատարումը շարունակել է արդիականանալ և ձևավորվել է կերպարների մշտական կազմ, այդ թվում՝ J. J., TomTom, YoYo և շատ ուրիշներ։

Ներկայումս

2018 թվականի ամռանը ընկերությունը կրկին վերանվանվել է Cocomelon՝ ներկայացնելով նար նախանվագ և ավարտ իր բոլոր տեսահոլովակների համար։ Նրանք նաև ավելացրել են ձմերուկի ժամանակակից լոգոն, որը ոճավորված էր որպես ավանդական հեռուստատեսային տուփ՝ պահպանելով զատիկին որպես բացման և փակման հաջորդականությունների մաս։

2020 թվականի վերջին Cocomelon-ը ավելացրել է իսպաներենով և պորտուգալերենով կոնտենտ։

Սեփականատերերը

Cocomelon–ի վեբ կայքում գրված է, որ նրանք ունեն 20 աշխատակից։ Երբ The Wall Street Journal-ը փորձել է պարզել, թե ով է ստեղծում Cocomelon-ի տեսանյութերը, նրանք չեն կարողացել կապ հաստատել Treasure Studio-ի հետ, ում պատկանում է ալիքը։ Wired ամսագիրը Իրվայնում նկատել է մի զույգի, որը, կարծես, որոշ կապեր է ունեցել Treasure Studio-ի հետ, սակայն այդպես էլ չի կարողացել պարզել, որ նրանք ալիքի սեփականատերերն են։ Bloomberg BusinessweekԿալիֆոռնիայի Օրինջ շրջանի զույգին ճանաչել է որպես Treasure Studio-ի և Cocomelon-ի սեփականատերեր 2020 թվականի փետրվարին։ 2020 թվականի հուլիսի 3-ին Moonbug Entertainment-ը ձեռք է բերել Cocomelon ալիքը։

Ծանոթագրություններ

Cocomelon Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Cocomelon» հոդվածին։

Tags:

Cocomelon ԿոնտենտCocomelon ՊատմությունCocomelon ՍեփականատերերըCocomelon ԾանոթագրություններCocomelonՅուԹյուբ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՇունԿրիաներՎլադիլեն ԲալյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԷվերեստԱրագածոտնի մարզԶոլի ԱդոկԵրկրորդ համաշխարհային պատերազմՎիկտոր ՀամբարձումյանԴվինԹթվածինՔիշ (կղզի)ՕքեյԱպրիլի 26ԹբիլիսիԻմպրեսիոնիզմՍեռական հարաբերությունՍողոմոնի երգերըԿոնքի բորբոքային հիվանդությունՇեղանկյունՈրդան կարմիրՊեպոՏողադարձՀունաստանԱֆղանստանՀայ ֆիդայիներՀովհաննես ԱյվազովսկիԴեղաբույսերՀենրիխ ՄխիթարյանԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկՅոհան ԳուտենբերգԿոկորդաբորբԾիրանՊարզ նախադասությունՍեռական բազմացումԱրեգակԳլխուղեղՍպիտակ ձին (պատմվածք)Ավելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Թոքի քաղցկեղԷկոհամակարգՇաղկապԴանիել ՎարուժանԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՀամբարձում (տոն)Մարդու ատամՍտեփան Զորյան (գրող)Զանգվածի պահպանման օրենքԴաշտանային ցիկլՎահան ՏերյանՀայաստանի գետերի ցանկՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Ածական անունՎանԿիլիկիայի հայկական թագավորությունԱծխածինԱրիստոտելՄուսա լեռան քառասուն օրըԵրակների վարիկոզ լայնացումԲջիջԱյբուբենՀայոց ցեղասպանությունՊյոտր ՉայկովսկիԱպրիլի 24Կարմիր գլխարկԱշոտ Բ ԵրկաթԲյուրականի աստղադիտարանՕձունի տաճարՕվկիանիաԹոքաբորբԾաղկած փշալարերԿենսաբանական դասակարգումՀարցական նշանՓիլիսոփայությունԱնիԿապույտ հազՍպիրտՀրանտ Մաթևոսյան🡆 More