Bad Blood

«Bad Blood», ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգն է իր «1989» անվանումը կրող հինգերորդ ստուդիական ալբոմից։ Երգը որպես այդ ալբոմի չորրորդ սինգլ թողարկվել է 2015 թվականի մայիսի 17-ին։ Սինգլ տարբերակում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարը։ Երգը գրվել է Թեյլոր Սվիֆթի, Մաքս Մարտինի և Shellback-ի կողմից, իսկ Քենդրիկ Լամարը երգի նոր տարբերակի համար գրել է իր հատվածը։ Երգը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում՝ դառնալով «1989» ալբոմի երրորդ երգը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը։

«Bad Blood»
«Bad Blood» սինգլի շապիկը (Թեյլոր Սվիֆթի և Քենդրիկ Լամար, )
Թեյլոր Սվիֆթի և Քենդրիկ Լամարի սինգլը
«1989» ալբոմից
ԹողարկվածՄայիսի 17, 2015 (2015-05-17)
ՖորմատԹվային ներբեռնում
Ժանրփոփ և հիփ հոփ
Տևողություն3:19
ԼեյբլBig Machine Records, Republic Records
ՊրոդյուսերՄաքս Մարտին, Shellback, Իլյա Սալմանզադե
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«Style»
(2015)
«Bad Blood»
(2015)
«Wildest Dreams»
(2015)
Քենդրիկ Լամարի սինգլների ժամանակագրություն
«King Kunta»
(2015)
«Bad Blood»
(2015)
«Alright»
(2015)

Երգի բառեր

Խոսելով երգի մասին՝ Սվիֆթը հարցազրույցներից մեկում նշել է, որ երգի բառերը մի երգչուհու մասին են, ում անունը չի ցանկանում հայտարարել։ Սվիֆթը ասել է, որ չնայած իրենք երկար տարիներ իրար հետ շփվել են, սակայն ինքը վստահ չի եղել, թե արդյոք իրենք ընկերներ են, թե ոչ։ Սվիֆթի խոսքերով՝ այդ երգչուհին փորձել է խանգարել իր համերգային շրջագայություններից մեկը և ցանկացել է ավելի մեծ գումարով գնել այն մարդկանց, ովքեր աշխատել են իր համար։ Ըստ մի շարք հրատարակչությունների, ինչպիսիք են՝ «Billboard», «Rolling Stone», «Time» և Վաշինգտոն Փոստը, այդ անհայտ երգչուհին, ում անունը Սվիֆթը չի նշում, Քեյթի Փերրին է։

Տեսահոլովակ

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ժոզեֆ Կանը, նկարահանվել է 2015 թվականի ապրիլի 12-ին Լոս Անջելեսում։ Ժոզեֆ Կանը նաև եղել է երգչուհու «Blank Space» երգի տեսահոլովակի ռեժիսորը։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 17-ին Billboard Music Awards մրցանակաբաշխությունում, իսկ այնուհետև տեղադրվել է երգչուհու VEVO ալիքում։ Տեսահոլովակում նկարահանվել են մի շարք հայտնի աստղեր, ովքեր իրենք են ընտրել իրենց կերպարի անունը։ Տեսահոլովակը թողարկման առաջին 24 ժամում հավաքել է 20.1 միլիոն դիտում և գերազանցել է ռեփեր Նիքի Մինաժի «Anaconda» երգի տեսահոլովակին, որն իր թողարկման առաջին 24 ժամում դիտվել էր 19.6 միլիոն անգամ։ 2015 թվականի օգոստոսի 30-ին տեսահոլովակը ստացել է «Տարվա տեսահոլովակ» մրցանակը MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում։

Սյուժե

Տեսահոլովակի սկզբում Թեյլոր Սվիֆթը և Սելենա Գոմեսը կռվում են մի խումբ տղամարդկանց հետ ինչ-որ գրասենյակում։ Երբ նրանք հաղթում են բոլոր տղամարդկանց, Գոմեսը հանկարծակի հարվածում է Սվիֆթին, և նա պատուհանից ցած է ընկնում։ Սվիֆթը սկսում է կատարել երգը այն ժամանակ, երբ ցած է ընկնում ջարդված մեքենայի վրա։ Հաջորդ կադրում Քենդրիկ Լամարը սկսում է կատարել իր ռեփ հատվածը, իսկ Սվիֆթն այդ ընթացքում բուժզննում է անցնում։ Որոշ ժամանակ անց, երբ նա լիովին ապաքինվում է, իր ընկերուհիների հետ սկսում է նախապատրաստվել Գոմեսից վրեժ լուծելու համար։ Երբ նա և իր թիմակիցները վերջնականապես պատրաստ են լինում, նրանք հանդիպում են Գոմեսին և նրա թիմին մի վայրում, որտեղ շուրջբոլորը կրակ է։ Տեսահոլովակը ավարտվում է նրանով, որ Սվիֆթը և Գոմեսը, մոտենալով իրար, ապտակում են միմյանց։

Դերակատարներ

Դերակատար Դեր
Թեյլոր Սվիֆթ Catastrophe Catastrophe
Քենդրիկ Լամար Welvin Da Great Welvin Da Great
Սելենա Գոմես Arsyn Arsyn
Էլլի Գոլդինգ Destructa X Destructa X
Ջեսիկա Ալբա Domino Domino
Հեյլի Ստեյնֆիլդ The Trinity The Trinity
Ջիջի Հադիդ Slay-Z Slay-Z
Լիլի Օլդրիջ Frostbyte Frostbyte
Մարթա Հանթ HomeSlice HomeSlice
Կարլի Քլոս Knockout Knockout
Կարա Դելևին Mother Chucker Mother Chucker
Սինդի Քրոուֆորդ Headmistress Headmistress
Հայլի Վիլյամս The Crimson Curse The Crimson Curse
Զենդայա Cut-Throat Cut-Throat
Լինա Դանեմ Lucky Fiori Lucky Fiori
Էլլեն Պոմպեո Luna Luna
Մարիշկա Հարգիտեյ Justice Justice
Սերայա Մակնեյլ Dilemma Dilemma

Քննադատական արձագանքներ

Տեսահոլովակը դրական ընդունելության է արժանացել հանդիսատեսի և երաժշտական քննադատների կողմից։ «Time» ամսագրի լրագրող Դանիել Դադարիոն սա համարել է Սվիֆթը ամենամշակված տեսահոլովակը, ինչպես նաև այն համեմատել է «Մեղքերի քաղաքը» (2005) ֆիլմի հետ։ «Billboard» ամսագրի Էրին Սթրեքերը նմանություն է գտել այս տեսահոլովակի և երգչուհի Բրիթնի Սփիրսի «Toxic»/«Womanizer» երգերի տեսահոլովակների միջև, որոնց ռեժիսորը նույնպես Ջոզեֆ Կանն է։ «Slate» ամսագրի լրագրող Շերան Շեթին գրել է, որ տեսահոլովակում այնքան շատ հայտնի աստղեր են նկարահանվել, որ այն կարելի է ֆիլմ համարել։

Հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2014-15) Ամենաբարձր
հորիզոնական
Bad Blood  ARIA 1
Bad Blood  Ö3 Austria Top 75 22
Bad Blood  Ultratop Flanders 26
Bad Blood  Ultratop Wallonia 26
Bad Blood  Canadian Hot 100 1
Bad Blood  Canada AC (Billboard) 31
Bad Blood  Canada CHR/Top 40 (Billboard) 4
Bad Blood  Canada AC (Billboard) 33
Bad Blood  Euro Digital Songs (Billboard) 2
Bad Blood  SNEP 14
Bad Blood  Media Control AG 31
Bad Blood  Single Top 10 10
Bad Blood  IRMA 8
Bad Blood  Japan Hot 100 20
Bad Blood  RIANZ 1
Bad Blood  Scottish Singles Top 40 1
Bad Blood  PROMUSICAE 13
Bad Blood  Schweizer Hitparade 28
Bad Blood  UK Singles Chart 4
Bad Blood  Billboard Hot 100 1
Bad Blood  Adult Contemporary (Billboard) 12
Bad Blood  Adult Pop Songs (Billboard) 1
Bad Blood  Dance/Mix Show Airplay (Billboard) 7
Bad Blood  Pop Songs (Billboard) 1
Bad Blood  Rhythmic (Billboard) 8

Հավաստագրումներ

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA) 3× Platinum 210 000^
Կանադա (Music Canada) 3× Platinum 240 000^
Նոր Զելանդիա (RIANZ) Gold 7500*
Նորվեգիա (IFPI Norway) Platinum 60 000*
Մեծ Բրիտանիա (BPI) Platinum 600 000^
ԱՄՆ (RIAA) 6× Platinum 3,200,000

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Մրցանակներ և անվանակարգեր

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծան․
2015 Teen Choice Awards Choice Summer Song Առաջադրված
Choice Music — Collaboration Հաղթանակ
Choice Break-Up Song
MTV Video Music Awards Տարվա տեսահոլովակ
Լավագույն համագործակցություն
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք Առաջադրված
Best Cinematography
Լավագույն մոնտաժ
Լավագույն ռեժիսուրա
Լավագույն վիզուալ էֆեկտներ
Ամռան երգ
MTV Europe Music Awards Լավագույն երգ Հաղթանակ
Լավագույն տեսահոլովակ Առաջադրված
Լավագույն համագործակցություն
American Music Awards Տարվա համագործակցություն
2016 Ժողորդի ընտրության մրցանակ Ամենասիրելի երգ
Գրեմմի մրցանակ Best Pop Duo/Group Performance
Լավագույն երաժշտական տեսահոլովակ Հաղթանակ
Nickelodeon Kids' Choice Awards Տարվա ամենասիրելի երգ Առաջադրված
Ամենասիրելի համագործակցություն
iHeartRadio Music Awards Լավագույն համագործակցություն
ASCAP Pop Music Awards Most Performed Songs Հաղթանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Bad Blood Երգի բառերBad Blood ՏեսահոլովակBad Blood Հիթ-շքերթներBad Blood ՀավաստագրումներBad Blood Մրցանակներ և անվանակարգերBad Blood ԾանոթագրություններBad Blood Արտաքին հղումներBad Blood1989 (ալբոմ, Թեյլոր Սվիֆթ)2015Billboard Hot 100Թեյլոր ՍվիֆթՄայիսի 17Ստուդիական ալբոմՔենդրիկ Լամար

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԿորած մոլորվածը ՀայաստանումSourԲյուզանդական կայսրությունԴեքսամետազոնԱստղաշուշանՍերՆոր ԿտակարանՖիդայական շարժումՄանուշակԲուրգ (երկրաչափություն)Ուսուցման մեթոդներ և հնարներՄարդ բանականԿառլես ՊուչդեմոնԵրիկամի քրոնիկ հիվանդությունԴաշտանադադարԱրաքսՆիդերլանդներԱստիգմատիզմՉինական մեծ պարիսպԱվագ շաբաթՇավարշ ԿարապետյանԼուսինՀնդեվրոպական լեզուներԲարդ համադասական նախադասությունԷդուարդ ՔալանթարյանԱզատի ջրամբարՀայկական լեռնաշխարհՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱստվածաշունչԱրշակ ԲԷպիլեպսիաԷստրոգեններՁվարանի կիստաԹանկարժեք և կիսաթանկարժեք քարերԱֆրիկաԱշոտ ՆավասարդյանՖրանսիաՀայկական դիցաբանությունԻրանԱղիների բորբոքային հիվանդությունԴավիթ ԲեկՊատմություն Հայոց (Խորենացի)Աշխարհի բնակչությունԼյարդի ցիռոզՂանձիլՀինդուիզմԿովՍև արագիլՄոլորակԲերանաբորբԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզՀռոմՀայաստանի զինված ուժերԴիլիջանՄակդիրՄիջին ականջի բորբոքումՍտենտավորումՀովհաննավանքԱրցախյան ազատամարտԹվական անունՆյարդային համակարգԽաչքարԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնՖոսֆորՍիլվա ԿապուտիկյանԼիտվաՍարդարապատի հերոսամարտԼեյկոցիտՄարմնի զանգվածի ինդեքսԱլբերտ ԱյնշտայնԱլեքսանդրիայի կամուրջՌիտա ՀեյուորթՄկաններ1-ին տիպի շաքարային դիաբետԵրիտասարդական պալատ🡆 More