10,000 Hours

«10,000 Hours», ամերիկյան Dan + Shay քանթրի դուետի և կանադացի երգիչ Ջասթին Բիբերի երգը, որը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 4-ին Warner Bros.

Records">Warner Bros. Nashville լեյբլում՝ որպես ապագա ստուդիական ալբոմի սինգլ։ Սինգլը ԱՄՆ-ում ու Կանադայում հասել է Hot Country Songs քանթրի հիթ-շքերթի առաջին հորիզոնականին և ստացել պլատինե հավաստագրումներ։

«10,000 Hours»
Dan + Shay և Ջասթին Բիբերի սինգլը
Թողարկված4 հոկտեմբերի, 2019
Ֆորմատթվային ներբեռնում
Ժանրքանթրի փոփ
Տևողություն2:47
ԼեյբլWarner Bros. Nashville
ՊրոդյուսերDan Smyers
10,000 Hours «10,000 Hours»
Dan + Shay ժամանակագրություն
All to Myself (2018) 10,000 Hours (2019)
Ջասթին Բիբեր ժամանակագրություն
Bad Guy (Remix) (2019) 10,000 Hours (2019) Yummy (2020)

Պատմություն

2019 թվականի սեպտեմբերի 29-ին Dan + Shay դուետը սոցիալական մեդիայում հրապարակել է սինգլի առաջին թիզերը՝ հայտարարելով հոկտեմբերի 4-ին այն թողարկելու իրենց մտադրության մասին։ Ջասթին Բիբերը հոկտեմբերի 2-ին հաստատել է իրենց համագործակցության մասին տեղեկությունները։

Երգը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 4-ին՝ որպես Warner Bros. Nashville լեյբլի երկրորդ սինգլ։ Այն թողարկվել է Ջասթին Բիբերի ու մոդել Հեյլի Բոլդուինի (դերասան Հեյլի Բոլդուինի կրտսեր քույրը) հարսանիքից չորս օր անց, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին Հարավային Կառոլինայում։ Երգը պատմում է Ջասթինի ու Հեյլիի փոխհարաբերությունների մասին։

Երգի հեղինակներն են Dan Smyers-ը, Shay Mooney-ն և Ջասթին Բիբերը, իսկ պրոդյուսերը՝ Smyers-ը։

Արձագանքներ

Երգն արժանացել է դրական արձագանքների երաժշտական քննադատների և համացանցային հրատարակությունների կողմից, որոնց թվում է եղել Ջոն Ֆրիմանը Billboard -ից։

Կոմերցիոն հաջողություն

«10,000 Hours» սինգլն զբաղեցրել է ամերիկյան Hot Country Songs քանթրի հիթ-շքերթի առաջին հորիզոնականը՝ դառնալով դուետի երրորդ չարթփոփերը։ Այն առաջին հորիզոնականն զբաղեցրել է տասնմեկ շաբաթ։ Երգն ամերիկյան Billboard Hot 100 բազմաժանրային հիթ-շքերթում միանգամից զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։ Այն ռեկորդ է սահմանել նաև Billboard Streaming Songs սթրիմինգային հիթ-շքերթում՝ դառնալով այնտեղ ամենաբարձր տեղ զբաղեցրած քանթրի երգը (ոչ տոնական) և գերազանցելով Florida Georgia Line խմբի «Cruise» սինգլին, որն զբաղեցրել էր իններոդ հորիզոնականը։ Թողարկման երկրորդ շաբաթում տպաքանակը կազմել է ևս 17,000 օրինակ։

«10,000 Hours» սինգլն ստացել է պլատինե կարգավիճակ Կանադայում և ոսկե կարգավիճակ ԱՄՆ-ում՝ RIAA ասոցիացիայի կողմից։ Մինչ 2019 թվականի նոյեմբերը սինգլի տպաքանակը Միացյալ Նահանգներում հասել է 131 000 օրինակի, մինչ 2020 թվականի փետրվար՝ 237 000 օրինակի։

Երաժշտական տեսահոլովակ

Պաշտոնական երաժշտական տեսահոլովակը 2019 թվականի հոկտեմբերի 4-ին վերբեռնվել է YouTube ալիք։

Ձայնագրության մասնակիցներ

Tidal-ի տվյալներով.

  • Դեն Սմայերս՝ վոկալ, հեղինակ, պրոդյուսեր, ակուստիկ կիթառ, էլեկտրակիթառ, ծրագրավորող, հնչյունային ինժեներ, սինթեզատոր
  • Ջեյմս Շեյ Մունի՝ վոկալ, հեղինակ
  • Ջասթին Բիբեր՝ վոկալ, հեղինակ
  • Poo Bear՝ հեղինակ
  • Jordan Reynolds՝ հեղինակ, ակուստիկ կիթառ, բաս կիթառ, էլեկտրակիթառ, դաշնամուր, ծրագրավորող, սինթեզատոր
  • Jessie Jo Dillon՝ հեղինակ
  • Abby Smyers՝ բեք վոկալ
  • Bryan Sutton՝ ակուստիկ կիթառ
  • Jeff Balding՝ հնչյունային ինժեներ
  • Josh Gudwin՝ լրացուցիչ հնչյունային ինժեներ, պրոդյուսեր վոկալի գծով
  • Josh Ditty՝ լրացուցիչ հնչյունային ինժեներ
  • Andrew Mendelson՝ masterer
  • Jeff Juliano՝ միքսավորում

Հիթ-շքերթներ

Շաբաթական հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2019–2020) Ամենաբարձր
հորիզոնական
10,000 Hours  ARIA 4
10,000 Hours  Ö3 Austria Top 75 18
10,000 Hours  Ultratop Flanders 25
10,000 Hours  Ultratip Wallonia 2
10,000 Hours  Canadian Hot 100 2
10,000 Hours  Canada AC (Billboard) 14
10,000 Hours  Canada CHR/Top 40 (Billboard) 12
10,000 Hours  Canada Country (Billboard) 1
10,000 Hours  Canada Hot AC (Billboard) 12
10,000 Hours  IFPI 14
10,000 Hours  Singles Digitál Top 100 16
10,000 Hours  Tracklisten 8
10,000 Hours  Media Control AG 47
10,000 Hours  Single Top 10 10
10,000 Hours  Stream Top 40 23
10,000 Hours  IRMA 17
10,000 Hours  FIMI 85
10,000 Hours  Japan Hot 100 34
10,000 Hours  Լիտվա (AGATA)
26
10,000 Hours  Մալայզիա (RIM)
7
Mexico Airplay (Billboard)
18
Mexico Ingles Airplay (Billboard)
9
10,000 Hours  Dutch Top 40 11
10,000 Hours  Mega Single Top 100 21
10,000 Hours  RIANZ 5
10,000 Hours  VG-lista 9
10,000 Hours  (AFP)
10,000 Hours  Ռումինիա (Airplay 100)
54
10,000 Hours  Scottish Singles Top 40 12
10,000 Hours  Սինգապուր (RIAS)
6
10,000 Hours  IFPI 12
10,000 Hours  Singles Digitál Top 100 13
10,000 Hours  Սլովենիա (SloTop50)
34
10,000 Hours  Հարավային Կորեա (Gaon)
172
10,000 Hours  Sverigetopplistan 13
10,000 Hours  Schweizer Hitparade 21
10,000 Hours  UK Singles Chart 17
10,000 Hours  Billboard Hot 100 4
10,000 Hours  Adult Contemporary (Billboard) 6
10,000 Hours  Adult Pop Songs (Billboard) 4
10,000 Hours  Country Airplay (Billboard) 1
10,000 Hours  Hot Country Songs (Billboard) 1
10,000 Hours  Dance/Mix Show Airplay (Billboard) 34
10,000 Hours  Pop Songs (Billboard) 9
US Rolling Stone Top 100
3

Տարեվերջյան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2019) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA) 94
Նիդերլանդներ (Dutch Top 40) 67
US Hot Country Songs (Billboard) 46

Հավաստագրումներ

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA) 2× Platinum 140 000^
Բրազիլիա (ABPD) Gold 20,000*
Կանադա (Music Canada) 2× Platinum 160 000^
Նոր Զելանդիա (RIANZ) Gold 15 000*
Մեծ Բրիտանիա (BPI) Silver 200 000^
ԱՄՆ (RIAA) Platinum 1,000,000 / 256,000

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

Երկիր Ամսաթիվ Ձևարչափ Լեյբլ Ծան.
Տարբեր Հոկտեմբերի 4, 2019 Warner Nashville
ԱՄՆ Հոկտեմբերի 21, 2019 Hot adult contemporary
Հոկտեմբերի 22, 2019 Contemporary hit radio

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

10,000 Hours Պատմություն10,000 Hours Արձագանքներ10,000 Hours Կոմերցիոն հաջողություն10,000 Hours Երաժշտական տեսահոլովակ10,000 Hours Ձայնագրության մասնակիցներ10,000 Hours Հիթ-շքերթներ10,000 Hours Հավաստագրումներ10,000 Hours Թողարկման պատմություն10,000 Hours Ծանոթագրություններ10,000 Hours Արտաքին հղումներ10,000 Hoursen:Warner Bros. RecordsՋասթին Բիբեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀոմանիշՄարսողական համակարգՀայկական ազգային հագուստ (տարազ)Երկիր44-օրյա պատերազմԱսիաԱշոտ Գ ՈղորմածՄայիսի 1 (տոն)Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԱլպիական մանուշակ (պատմվածք)Ցրված սկլերոզՓողԱղտոտումԳետային խեցգետիններՈւիլյամ ՇեքսպիրԻսպանիաԿրծքավանդակի ցավԵրիցուկՏողադարձՄատենադարանԼևոն Տեր-ՊետրոսյանԱրջերԾաղկեվանք (Արա լեռ)Օլիմպիական խաղերԲանաստեղծությունՀայաստանի կենտրոնական բանկՄանուշակՊյոտր ՉայկովսկիԿոնքի բորբոքային հիվանդությունԱլկալիական մետաղներԱղերՏավուշի մարզՍինդրիկԲառակապակցությունԹուրքիաԵրեխայի իրավունքներՊարբերական աղյուսակԱրքիմեդի օրենքՄարդու առնանդամԱմբողջ թիվՀայկական պետականությունների ղեկավարների ցանկՎանի թագավորությունԿիլիկիաԻնդոնեզիաԵրվանդ ՔոչարՀայկական ճարտարապետությունԱշոտ Բ ԵրկաթՄայրցամաքԳևորգ Մարզպետունի (վեպ)ՍպիտակուցներՀայաստանի Հանրապետության բնակչությունԲարդ ստորադասական նախադասությունԾաղկած փշալարերԹթուներՀնդկաստանԲիբլիական (պոեմ)Խրիմյան ՀայրիկՄանկական և պատանեկան հանրագիտարաններՍամվել (վեպ)ՍաղմոսավանքԿապանԴիզայնՀամեմատությունՏիգրան ՄեծՍյունիքի մարզՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱնկլավ և էքսկլավՌոբերտ ՔոչարյանՀականիշԱծխաջուրԱրտիստը (Շիրվանզադե)Յոհան ԳուտենբերգԵղնջացանՀայոց լեզվի պատմությունՎահանաձև գեղձի քաղցկեղԳուլիվերի ճանապարհորդությունները🡆 More