Ֆրենսիս Առնոլդ

Ֆրենսիս Համիլթոն Առնոլդ (անգլ.՝ Frances Hamilton Arnold, հուլիսի 25, 1956(1956-07-25), Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի քիմիկոս-ինժեներ, Նոբելյան դափնեկիր։ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) Քիմիական ճարտարագիտության, կենսաճարտարագիտության և կենսաքիմիայի պրոֆեսոր։ 2018 թվականին պարգևատրվել է Քիմիայի Նոբելյան մրցանակով՝ ֆերմենտների ուղղորդված Էվոլյուցիայի համար։

Ֆրենսիս Առնոլդ
անգլ.՝ Frances Arnold
Ֆրենսիս Առնոլդ
Ծնվել էհուլիսի 25, 1956(1956-07-25) (67 տարեկան)
Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունՖրենսիս Առնոլդ ԱՄՆ
Մասնագիտությունկենսաքիմիկոս, գյուտարար, համալսարանի դասախոս և ճարտարագետ
ԳործակիցԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և National Institute of Solar Energy?
Գործունեության ոլորտքիմիական ինժեներիա
Պաշտոն(ներ)board of directors member?
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա, Բժշկության ազգային ակադեմիա (ԱՄՆ) և Լոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատերՓրինսթոնի համալսարան (1979), Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1985) և Taylor Allderdice High School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր (1985)
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարHarvey Warren Blanch?
Եղել է գիտական ղեկավարHuimin Zhao?, Jesse D. Bloom? և D. Allan Drummond?
Պարգևներ

Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ

Չարլզ Ստարկ Դրեյպերի մրցանակ

Հազարամյակի տեխնոլոգիական մրցանակ

Գարվան-Օլին մեդալ

FASEB Excellence in Science Award?

Ազգային գյուտարարների փառքի սրահ

Քիմիայի Նոբելյան մրցանակ

Raymond and Beverly Sackler Prize in Convergence Research?

Նվաճումների մրցանակ

Մեծ Բրիտանիայի Արքայական ինժեներական ակադեմիայի անդամ

100 կին

Fellow of the American Institute for Medical and Biological Engineering?

Բաուերի մրցանակ գիտության բնագավառում ունեցած ձեռքբերումների համար

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

Գիտության և ճարտարագիտության Փեքարդ կրթաթոշակ

Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի պատվավոր դոկտոր

և

Փերքինի մեդալ

Ամուսին(ներ)Jay Bailey?
ՀայրWilliam Howard Arnold?
Կայքche.caltech.edu/faculty/arnold_f/index.html(անգլ.)
Ֆրենսիս Առնոլդ Frances Arnold Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն

Առնոլդը ծնվել է 1956 թվականին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Էջվուդ համայնքում, Ջոզեֆին Ինմանի (ծննդյան անունը՝ Ռությո) և միջուկային ֆիզիկոս Ուիլյամ Հովարդ Առնոլդի ընտանիքում, գեներալ-լեյտենանտ Ուիլյամ Հովարդ Առնոլդի թոռնուհին է։ Մեծացել է Պիտսբուրգ քաղաքի Էջվուդ արվարձանում և Փիթսբուրգի Շեդիսայդ և Սկյուռների բլուր շրջաններում։ 1974 թվականին ավարտել է քաղաքի Taylor Allderdice ավագ դպրոցը։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին ավտոստոպ տարբերակով հասնում էր Վաշինգտոն՝ բողոքելու Վիետնամական պատերազմի դեմ, ապրում էր իր վաստակածով՝ տեղական ջազ ակումբում աշխատելով որպես կոկտեյլ մատուցող, ինչպես նաև տաքսու վարորդ։

1979 թվականին Առնոլդն ավարտել է Փրինսթոնի համալսարանի մեքենաշինական և ավիա-տեխնիկայի բաժինը և ստացել գիտության բակալավրի աստիճան, զբաղվել է արևային էներգիայի հետազոտությամբ։ Բացի պահանջվող դասընթացները, ուսանել է նաև տնտեսագիտություն, ռուսերեն և իտալերեն, տեսլականում ունենալով դիվանագետ կամ գործադիր տնօրեն դառնալու միտքը, ինչպես նաև մտադրություն է ունեցել միջազգային հարաբերությունների բնագավառում աստիճան ստանալու մասին։ Երկրորդ կուրսից հետո մեկնել է Իտալիա, աշխատել միջուկային ռեակտորի մասեր արտադրող գործարանում, այնուհետև վերադարձել է ավարտելու ուսումը։ Վերադառնալով Փրինսթոն՝ սկսել է ուսումնասիրությունները Փրինսթոնի Էներգետիկայի և շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնում, որտեղ գիտնականների և ինժեներների խումբը ղեկավարում էր Ռոբերտ Հ. Սոկոլովը՝ աշխատելով կայուն էներգիայի աղբյուրների ստեղծման համար, թեմա, որն առանցքային էր դառնալու Առնոլդի հետագա աշխատանքի համար։

1979 թվականին Փրինսթոնի համալսարանն ավարտելուց հետո Առնոլդը Հարավային Կորեայում, Բրազիլիայում և Կոլորադոյի արևային էներգիայի հետազոտությունների ինստիտուտում աշխատել է որպես ինժեներ։ Արևային էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում (այժմ` Վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիա) աշխատել է հեռավոր վայրերում արևային էներգիայի կառույցների նախագծման վրա և օգնել է գրելու ՄԱԿ-ի պաշտոնաթերթերը։

Այնուհետև ընդունվել է Կալիֆոռնիայի համալսարան, որտեղից 1985 թվականին ստացել է քիմիկոս-ինժեների դոկտորական աստիճան։ Ատենախոսական աշխատանքը կատարել է Հարվեյ Ուորեն Բլանխի լաբորատորիայում, ուսումնասիրել քրոմատագրաֆիայի տեխնիկան։

Գործունեություն

Դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո Առնոլդն ավարտել է Բերքլիի կենսաֆիզիկայի ասպիրանտուրան։ 1986 թվականին որպես հայցորդ միացել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի թիմին։ 1986 թվականին եղել է պրոֆեսորի ասիստենտ, 1992 թվականին՝ դոցենտ, 1996 թվականին՝ պրոֆեսոր։ 2000 թվականին կոչվել է Քիմիական ճարտարագիտության, կենսաճարտարագիտության և կենսաքիմիայի Դիք և Բարբարա Դիքինսոն պրոֆեսոր, 2017 թվականից՝ Լայնուս Կարլ Փոլինգ պրոֆեսոր։ 2013 թվականին նշանակվել է Կալթեք Դոննա և Բենջամին Մ. Ռոզենի անվան կենսաճարտարագիտական կենտրոնի տնօրեն։

Առնոլդը Բիոէներգիայի միասնական ինստիտուտի խորհրդատվական խորհրդի և Գիտության և ճարտարագիտության բնագավառում Փաքարդի ասոցիացիայի անդամ է, աշխատում է Աբդուլահ թագավորի անվան գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (KAUST) նախագահի խորհրդատվական խորհրդում։ Եղիսաբեթ թագուհու ճարտարագիտության բնագավառի մրցանակի հանձնման կազմի դատավոր է։ Աշխատել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի գիտության և ժամանցի փոխանակման միության հետ`օգնելու հոլիվուդյան սցենարիստներին ճշգրիտ կերպով նկարագրել գիտական թեմաները։

40-ից ավելի ԱՄՆ արտոնագրերի համահեղինակ է։ Համահիմնադրել է վերականգնվող ռեսուրսներից վառելիք և քիմիական նյութեր արտադրող Gevo, Inc. ընկերությունը։ 2013 թվականին իր երկու նախկին ուսանողներ՝ Պիտեր Մայնհոլդի և Պեդրո Կոելհոյի հետ համահիմնադրել են Provivi ընկերությունը, որը մշակել է բույսերի պաշտպանության համար թունաքիմիկատների այլընտրանքային հետազոտություններ։ 2016 թվականից հանդես է գալիս Illumina Inc.-ի գենոմիկայի ընկերության կորպորատիվ խորհրդի կազմում։

Ծանոթագրություններ

Ֆրենսիս Առնոլդ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Առնոլդ» հոդվածին։

Tags:

1956Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԿալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտՀուլիսի 25ՓենսիլվանիաՓիթսբուրգՔիմիայի Նոբելյան մրցանակՖերմենտ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՌուսաստանԼիբանանՄարո ՄարգարյանՍանահինի վանական համալիրSWOT վերլուծությունԱբեղախոտԵղվարդՄթնոլորտՄարդու իրավունքներՔառօրյա պատերազմԽոսքի մասերՄիզոպրոստոլԹաիլանդՍատուրն (մոլորակ)Մարդու առնանդամՀաղարծնի վանքՍինագոգՌիտա ՀեյուորթԲրյունետ (երգչուհի)ԱլերգիաԳլխավոր էջՀեմոգլոբինԲայՄարտի 28ՎանՎիտամին AՀելլենիստական մշակույթԱրենիի քարանձավԿարբոնաթթուներՄելանոմաՏերունական աղոթքՍիլվա ԿապուտիկյանՀՀ ներքին գործերի նախարարությունՀարակատար դերբայՌամադան (ամիս)ՍաղմոսավանքՏաղավար տոներՍպիտակ ձին (պատմվածք)Կապ (խոսքի մաս)Ջիմ ԹորոսյանՀիսուսՀինգերորդ շարասյունԲառակապակցությունԿոտայքի մարզԵրևանի վարչական բաժանումՎահան ՏերյանԿողմնային ամիոտրոֆիկ սկլերոզԳինիԻտալիաՀայկական ֆիլմերի ցանկԹրոմբոցիտՏրդատ ԳՀայկյան տոմարՇեղանկյունՆիկոլ ՓաշինյանՎահանագեղձԱվստրալիայի ճարտարապետությունՀայկական մուֆլոնՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԽատուտիկԱրտաշատՁիԿատուներՄիջուկային զենքԴանթեական առասպելՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱղբյուր ՍերոբՄիքելանջելոՕհմի օրենքԲնությունԱվետիք ԻսահակյանՉեխիաԲրուցելոզԲարորակ ուռուցքներ🡆 More