Ֆյուրեր (գերմ.՝ Führer բառ.
Գերմանական ազգի Ֆյուրեր և Ռայխսկանցլեր Führer und Reichskanzler des deutschen Volkes | |
---|---|
Ադոլֆ Հիտլերի անձնական շտանդարտ | |
Պաշտոնավարում է՝ Ադոլֆ Հիտլեր | |
Տիտղոս | Նորին Գերազանցություն, Իմ Ֆյուրեր |
Նստավայր | Ռայխ կանցելերիա Բերգհոֆ |
Նշանակող | Ռայխսթագ, Արտակարգ լիազորությունների օրենք (1933) որպես
|
Անդրանիկ պաշտոնավար | Ադոլֆ Հիտլեր |
Ձևավորում | 1934 թվականի օգոստոսի 2 |
Վերջին պաշտոնավար | Ադոլֆ Հիտլեր |
Վերացվել է | 1945 թվականի մայիսի 23 |
Հաջորդականություն |
|
Աշխատավարձ | 48,000 ՌՄ |
«Ֆյուրեր» տիտղոսը Հիտլերն ստացել է 1934 թվականի օգոստոսի 9-ին Վայմարյան Հանրապետության ռայխսնախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի մահից հետո։ Համաձայն օրենքի, ֆյուրերի ու ռայխսկանցլերի նոր պաշտոնը միավորում է նախագահի ու կանցլերի պաշտոնների հետ, դարձնելով Հիտլերին Գերմանիայի միակ ղեկավարը։ «Ֆյուրերության սկզբունքը» (գերմ.՝ Führerprinzip) լայնամասշտաբ քարոզվել է Նացիստական կուսակցության կողմից, որի ամենահայտնի կարգախոսներից մեկն էր` «Մեկ ժողովուրդ, մեկ կայսրություն, մեկ առաջնորդ» (գերմ.՝ Ein Volk, ein Reich, ein Führer):
ԳԴՀ-ում մինչև 1950-ական թվականները նաև օգտագործվել է Իոսիֆ Ստալինի վերաբերյալ։
Ներկայումս բառը կարող է (հեգնական) օգտագործվել օխլոկրատիայի ամեն առաջնորդի վերաբերյալ։
Բառը համարվում է մի քանի այլ բառերի բաղկացուցիչ մաս։ Օրինակ` Lokführer (մեքենավար), Spielführer (թիմի ավագ), Führerschein (վարորդական իրավունքի վկայական) և այլն։
Elberfelder-ի թարգմանությամբ, որը հրատարակվել է 1871 թվականին, «Führer» բառը համարվում է Հիսուս Քրիստոսի տիտղոսներից մեկը (համապատասխանում է հին հունարեն՝ καθηγητὴς, հայերեն «Առաջնորդ» կամ «Դաստիարակ»։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ֆյուրեր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.