Օտո Ադո: գերմանացի ֆուտբոլիստ

Օտո Ադո (անգլ.՝ ‎Otto Addo, հունիսի 9, 1975(1975-06-09), Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գանացի ֆուտբոլիստ, հանդես է եկել որպես կիսապաշտպան։ Ներկայումս հանդիսանում է «Բորուսիա Մյոնխենգլադբախ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի օգնական։

Օտո Ադո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Մարզչական կարիերա
Օտո Ադո
անգլ.՝ Otto Addo
Օտո Ադո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Մարզչական կարիերա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Գանա Գանա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 9, 1975(1975-06-09) (48 տարեկան)
Ծննդավայր Գերմանիա Համբուրգ
Հասակ 188
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ
Պատանեկան կարիերա
0000
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992—1993 Գերմանիա Բրամֆելդեր
1993—1996 Գերմանիա 93 համբուրգ 80 (4)
1996—1999 Գերմանիա Հաննովեր 96 97 (20)
1999—2005 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 75 (11)
1999—2005  Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 5 (0)
2005—2007 Գերմանիա Մայնց 05 19 (0)
2007—2008 Գերմանիա Համբուրգ 4 (0)
2007  Գերմանիա Համբուրգ II 10 (0)
Ազգային հավաքական
1999—2006 Գանա Գանա 15 (2)
Մարզչական կարիերա
2009—2015 Գերմանիա Համբուրգ պատանիներ
2013 Գերմանիա Համբուրգ
2013—2015 Գանա Գանա գլխավոր սկաուտ
2016—2017 Դանիա Ներշելան օգնական
2017—н.в. Գերմանիա Բորուսիա Մյոնխենգլադբախ օգնական
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Ադոն իր կարիերան սկսել է 1991 թվականին՝ Համբուրգում։ Խաղացել է տեղի «Բրամգելդեր» և «93 Համբուրգ» ակումբներում։ Հետագայում տեղափոխվել է «Հաննովեր 96», որտեղ խաղացել է Ջերալդ Ասամոյի և Ֆաբիան Էրնսթոնի հետ։ Այս թիմը ավելի քան 100 գոլի հեղինակ է, սակայն որակավորման փլեյ էֆում զիջել է «Էներգիին»։

1998 թվականին «Հաննովերը» վերջապես կարողացավ հասնել Երկրորդ Բունդեսլիգա։ Իր առաջին մրցաշրջանում Օտոն՝ մասնակցելով 30 հանդիպման, կարողացավ դառնալ 7 գոլի հեղինակ՝ դառնալով առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Մրցաշրջանի ավարտին նա տեղաոխվել է «Բորուսիա Դորտմունդ», 1999 թվականին ակումբի կազմում խաղացել է առնվազն 75 անգամ՝ դառնալով Գերմանիայի 2002 թվականի չեմպիոն։ Հանդես գալով ակումբում՝ Օտտոն վնասվածքներ է ստացել՝ երեք անգամ այդ ժամանակամիջոցում կտրել է խաչաձև կապանները։ 2002 թվականի մայիսի 8-ից «Բորուսիա»-ի կազմում Օտտոն մասնակցել է ՈւԵՖԱ-ի լիգայի գավաթի եզրափակիչին «Ֆեյենորդ»-ի դեմ, որը պարտվել է «Ֆեյենորդ» մարզադաշտում՝ Ռոտերդամում, 3։ 2 հաշով։

2003 թվականի սեպտեմբերի 24-ին ՈՒԵՖԱ-ի գավաթի առաջնությունում՝ «Ավստրիայի» դեմ խաղի ժամանակ, Ադոնը երրորդ անգամ վնասեց իր աջ ծունկը՝ հայտնվելով կարիերան ավարտելու վտանգի առաջ։ Այս վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը կորցրեց ամբողջ 2004 թվականը, վերադարձավ միայն 2005 թվականի հունվար ամսվա վերջերին՝ մասնակցելով «Բորուսիա Մյոնխենգլադբախ»ի դեմ կայացած հանդիպմանը։ 2005/2006 թվականին նա տեղափոխվեց «Մայնց 05»

2007 թվականի օգոստոսի 9-ին Ադոնը պայմանագիր ստորագրեց իր հարազատ ակումբի՝ «Համբուգի» հետ։ 2007/2008 մրցաշրջանում թիմի հիմնական կազմում անցկացրեց 4 հանդիպում։ Մրցաշրջանի ավարտից հետո հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին։

Միջազգային կարիերա

Չնայած Ադոն ծնվել է Գերմանիայում, նա ուներ Գանայի քաղաքացիություն, այդ իսկ պատճառով հանդես էր գալիս նրա ազգային հավաքականում։ Դեբյուտային հանդիպումը կայացել է 1999 թվականի փետրվարի 28-ին, Էրիթրեայի ազգային հավաքականի դեմ խաղում։ Առաջին առաջնությունը, որին Ադոն հրավիրվել և մասնակցել է, Աֆրիկայի ազգերի առաջնությունն էր՝ 2000 թվականին։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում՝ Չեխիայի դեմ խաղում, Ադոն խաղադաշտ դուրս եկավ որպես աջ կիսապաշտպան (2:0)։ Բացի այդ, նա նաև փոխարինման է դուրս եկել ԱՄՆ-ի դեմ կայացած հանդիպման ժամանակ։

Մարզչական կարիերա

Կարիերայի ավարտից հետո Ադոնը սկսեց իր մարզչական կարիերան՝ «Համբուրգի» պատանեկան հավաքականում, որպես մարզչի օգնական։ 2010/11 մրցաշրջանում դարձավ ակումբի գլխավոր մարզիչը։ 2012 թվականի ապրիլից մինչև մայիս ֆուտբոլային մարզչի դասեր է անցել, որից հետո՝ 2012 թվականի մարտի 27-ին ստացել է ֆուտբոլային մարզչի հավաստագիր։

2013 թվականի սեպտեմբերի 17-ին Տորստեն Ֆինքի հեռացումից և Ռոդոլֆո Կարդոսոյի նշանակումից հետո Ադոնը դարձավ թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարը։ «Վերդեր» 0:2 «Համբուրգ» պարտությունից հետո կարողացավ 1:0 հաշվով հաղթել «Գրոյթերային», որից հետո վերադարձել է թիմի պատանեկան ակումբ։ 2014/2015 մրցաշրջանից հետո նոր պայմանագիր չի կնքել։

2014 թվականին՝ աշխարհի առաջնության ժամանակ Բրազիլիայում Աշխարհի առաջնությունում եղել է Գանայի ազգային հավաքականի գլխավոր սկաուտ։

Ձեռքբերումներ

    Բորուսիա Դորտմունդ

Բնութագիր

Ադոն ուժեղ է մեկ-մեկ խաղի ժամանակ։ Ուներ լավ ֆիզիկական տվյալներ։ Համարվում էր ունիվերսալ կիսապաշտպան, քանի որ կարողանում էր հանդես գալ երկու եզրերում։ Նրա հիմնական հմտությունը գնդակը հիասքանչ վարելն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Օտո Ադո: Ակումբային կարիերա, Միջազգային կարիերա, Մարզչական կարիերա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտո Ադո» հոդվածին։

Tags:

Օտո Ադո Ակումբային կարիերաՕտո Ադո Միջազգային կարիերաՕտո Ադո Մարզչական կարիերաՕտո Ադո ՁեռքբերումներՕտո Ադո ԲնութագիրՕտո Ադո ԾանոթագրություններՕտո Ադո Արտաքին հղումներՕտո Ադո1975ԱնգլերենԲորուսիա ՄյոնխենգլադբախԳանաԳերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունԿիսապաշտպան (ֆուտբոլ)ՀամբուրգՀունիսի 9

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՆշիկաբորբՀելլենիստական մշակույթՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԳոյական անունԽաղաղ օվկիանոսՀայ ֆիդայական շարժումԿենդանակերպի նշաններԱլեքսանդր ՇիրվանզադեՀայաստանի ՍահմանադրությունՎայոց ձորի մարզԶատկի ավանդույթներԲնությունՀայաստանի գետերի ցանկՀայկական մշակույթՀարավային ԿորեաԱշոտ Ա ՄեծՎազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտՄակդիրԵվրոպայի դրոշներՓարիզԿաուչուկներԱռաջնախաղԱրտաշես ԱԴիլիջանԵրևանի պատմությունԽպիպԱնհանգիստ ոտքերի համախտանիշՆելսոն ՍտեփանյանԲեզոարյան այծԻմպրեսիոնիզմՄիջին ականջի բորբոքումԴիկլոֆենակՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՊարացետամոլԳուրգեն ՄելքոնյանԿիպրոսի ֆուտբոլի ազգային հավաքականԱծանցՀայաստանի զինանշանԼիտվաՄակերեսՊատվաստումներՍեքսիզմՉինական մեծ պարիսպՖիմոզՍեպսիսՎիտամին D-ի անբավարարությունԹթվածինԵրազահանԿույր աղիքԳրիգոր ԶոհրապՄիզուղիների ինֆեկցիաներԽաչքարՀակաբիոտիկներՀրազդան (քաղաք)ՀայերենՄարմնի զանգվածի ինդեքսԱրցախյան շարժումԱրագիլներՔրիստափոր ԿոլումբոսՄովսես ԽորենացիԱրջերՀուդայականությունՀայկ նահապետԱրաքսՊարզ նախադասությունԱկսել ԲակունցՀանրապետության հրապարակ (Երևան)Հայրենական մեծ պատերազմՖուտՀաշվապահական հաշվառումՄարո ՄարգարյանՀեշտոցային արտադրությունՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՈրդանման ելունի բորբոքումՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱմերիկայի Միացյալ Նահանգներ🡆 More