Օլիվիա Ռոդրիգո: ամերիկացի դերասանուհի և երգչուհի

Օլիվիա Իզաբել Ռոդրիգո (անգլ.՝ Olivia Isabel Rodrigo, փետրվարի 20, 2003(2003-02-20), Murrieta, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Նա հայտնի է Disney+ հարթակի «Փեյջ և Ֆրենկի» հեռուստասերիալում կատարած Փեյջ Օլիվերայի և «Ավագ դպրոցի մյուզիքլ» հեռուստասերիալում կատարած Նինի Սալազար Ռոբերտսի դերերով։ 2020 թվականին Ռոդրիգոն պայմանագիր է կնքել Interscope և Geffen Records լեյբլների հետ և 2021 թվականի հունվարին թողարկել է իր դեբյուտային՝ «Drivers License» երգը, որը գլխավորել է տարբեր երկրների, ներառյալ ԱՄՆ-ի չարթերը։

Օլիվիա Ռոդրիգո
անգլ.՝ Olivia Isabel Rodrigo
Դիմանկար
Ռոդրիգոն Սպիտակ տանը, 2021 թվականի հուլիս
Ծնվել էփետրվարի 20, 2003(2003-02-20) (21 տարեկան)
ԾննդավայրMurrieta, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունՕլիվիա Ռոդրիգո: Վաղ կյանք, Կարիերա, Երաժշտական ոճ և ոգեշնչում ԱՄՆ
ԱզգությունFilipino Americans?, գերմանական ծագումով ամերիկացի, իռլանդական ծագումով ամերիկացի, անգլիական ծագմամբ ամերիկացիներ և ավստրոամերիկացի
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրթությունOak Park High School?
ԵրկերBizaardvark?, High School Musical: The Musical: The Series?, Drivers License, Sour և An American Girl: Grace Stirs Up Success?
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դերասանուհի և երգչուհի
Պարգևներ և
մրցանակներ

՛՛Տարվա նոր արտիստ՛՛ ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն

Billboard 21 Under 21

Billboard Music Award for Top New Artist?

Billboard Music Award for Top Female Artist?

Billboard Music Award for Top Hot 100 Artist?

Billboard Music Award for Top Streaming Artist?

Billboard Music Award for Top Radio Songs Artist?

Billboard Music Award for Top Billboard 200 Album?

Brit Award for International Song?

Գրեմմի լավագույն նոր արտիստի համար

Grammy Award for Best Pop Solo Performance?

Գրեմմի լավագույն փոփ վոկալային ալբոմի համար

MTV Europe Music Award for Best Push Act?

MTV Video Music Award լավագույն նորամուտային ալբոմի համար

MTV Video Music Award for Song of the Year?

և

MTV Video Music Award for Push Performance of the Year?

Կայքoliviarodrigo.com
Ստորագրություն
Изображение автографа
Օլիվիա Ռոդրիգո: Վաղ կյանք, Կարիերա, Երաժշտական ոճ և ոգեշնչում Olivia Rodrigo Վիքիպահեստում

Վաղ կյանք

Ծնվել է 2003 թվականի փետրվարի 20-ին Կալիֆոռնիա նահանգի Տեմեկուլա քաղաքում։ Հորական կողմից ունի ֆիլիպինյան արմատներ, իսկ մորից՝ գերմանական և իռլանդական։ Վեց տարեկանից Ռոդրիգոն սկսել է դերասանական վարպետության և վոկալի դասերի հաճախել, նա նաև թատերական ներկայացումների է մասնակցել տարրական և միջնակարգ դպրոցներում։ «Փեյջ և Ֆրենկի» հեռուստասերիալում դեր ստանալուց հետո նա տեղափոխվում է Լոս Անջելես։

Կարիերա

Ռոդրիգոն առաջին անգամ էկրաններին է հայտնվել, նկարահանվելով «Old Navy»-ի գովազդային հոլովակում։ 2015 թվականին նա կատարել է իր դերասանական դեբյուտը, նկարահանվելով «Ամերիկուհին։ Գրեյսը նպաստում է հաջողությանը» ֆիլմում՝ կատարելով Գրեյս Թոմասի դերը։ 2016 թվականին Ռոդրիգոն ճանաչում ձեռք բերեց, երեք եթերաշրջան նկարահանվելով Դիսնեյ ալիքի «Փեյջ և Ֆրենկի» հեռուստասերիալում՝ կատարելով կիթառահարուհի Փեյջ Օլիվերայի դերը։

2019 թվականի փետրվարին նա ընդգրկվել է Disney+ ալիքի «Ավագ դպրոցի մյուզիքլ» հեռուստասերիալի դերասանական կազմում որպես Նինի Սալազար Ռոբերտս, որի պրեմիերան տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերին։ Շոուի սաունդթրեքի համար Ռոդրիգոն գրել է «All I Want» երգը և համահեղինակել է «Just for a Moment» երգը՝ Ջոշուա Բասեթի հետ միասին։

2020 թվականին Ռոդրիգոն պայմանագիր է կնքել Interscope Records և Geffen Records լեյբլների հետ։ 2021 թվականի հունվարի 8-ին նա թողարկել է իր դեբյուտային՝ «Drivers License» սինգլը, որը համահեղինակել է պրոդյուսեր Դան Նիգրոյի հետ միասին։ Թողարկումից մեկ շաբաթվա ընթացքում «Drivers License»-ը քննադատների կողմից դրական արձագանքների է արժանացել և երկակի անգամ Spotify հարթակում նոր ռեկորդ է սահմանել՝ որպես մեկ օրվա ընթացքում ամենաշատ սթրիմված երգ, նույնիսկ ոչ տոնական երգի համար։ Հունվարի 11-ին Ռոդրիգոյի երգն արդեն ուներ 15․7 միլիոն գլոբալ սթրիմինգ Spotify-ում, որը նա գերազանցել է հաջորդ օրը՝ 17 միլիոն գլոբալ սթրիմինգով։ Երգը դեբյուտ է կատարել ամերիկյան Billboard Hot 100 չարթի, ինչպես նաև Ավստրալիայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի և Միացյալ Թագավորության չարթերի առաջին հորիզոնականներում։ Հարցազրույցի ժամանակ Ռոդրիգոն կիսվել է իր տպավորություններով, նշելով, որ «Սա իմ կյանքի ամենախենթ շաբաթն էր․․․ Ամբողջ կյանքս փոխվեց ընդամենը մեկ ակնթարթում»։ 2021 թվականի ապրիլի 1-ին նա թողարկել է «Deja Vu» սինգլը։ Նույն օրն ավելի ուշ նա հայտարարել է իր դեբյուտային՝ «Sour» ստուդիական ալբոմի թողարկման մասին, որը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 21-ին։

Երաժշտական ոճ և ոգեշնչում

Թեյլոր Սվիֆթին և Լորդին Ռոդրիգոն նշել է որպես իր կուռքեր և ամենամեծ ոգեշնչումներ։ Նա ինքն իրեն նկարագրել է որպես «ամենամեծ Սվիֆթին ամբողջ աշխարհում»։

Ֆիլմագրություն

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2015 Ամերիկուհին։ Գրեյսը նպաստում է հաջողությանը Գրեյս Թոմաս
2016–2019 Փեյջ և Ֆրենկի Փեյջ Օլիվերա Գլխավոր դեր
2017 Նորեկ Թերենիա Սերիա՝ «Young Adult»
2019-ներկա Ավագ դպրոցի մյուզիքլ Նինի Սալազար Ռոբերտս Գլխավոր դեր

Սկավառակագրություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Օլիվիա Ռոդրիգո: Վաղ կյանք, Կարիերա, Երաժշտական ոճ և ոգեշնչում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիվիա Ռոդրիգո» հոդվածին։

Tags:

Օլիվիա Ռոդրիգո Վաղ կյանքՕլիվիա Ռոդրիգո ԿարիերաՕլիվիա Ռոդրիգո Երաժշտական ոճ և ոգեշնչումՕլիվիա Ռոդրիգո ՖիլմագրությունՕլիվիա Ռոդրիգո ՍկավառակագրությունՕլիվիա Ռոդրիգո ԾանոթագրություններՕլիվիա Ռոդրիգո Արտաքին հղումներՕլիվիա Ռոդրիգո2003Drivers LicenseInterscope Recordsd:Q838787Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱմերիկացիԱնգլերենԴերասանուհիԵրգչուհիԿալիֆոռնիաՌիվերսայդ շրջան (Կալիֆոռնիա)Փետրվարի 20

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի Կարմիր գիրքԵրվանդ ՔոչարԼեղապարկԱրգանդի միոմաԵվրոպայի դրոշներՎահե ՇահվերդյանՖեյսբուքԳեղարքունիքի մարզՎարդանանք (պատմավեպ)ԹմրամիջոցՖրանսիայի քաղաքներԲնավորությունԷկզեմաԲերանաբորբՍպիտակուցներԼոգիստիկաԱրյան խումբԿիպրոս (կղզի)Որդանման ելունի բորբոքումՎագինիզմՀայոց պատմությունՇիզոֆրենիաՆշիկաբորբԵռանկյան բարձրությունՀնդկաստանԳևորգ ՉաուշՀրազդան մարզադաշտՀայաստանի պատմական մայրաքաղաքներՀովհաննես ԱյվազովսկիՍիրտՍուրբ շաբաթՄոնթե ՄելքոնյանՀրազդան (քաղաք)«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգԼյուդվիգ վան ԲեթհովենԿալցիումԵրվանդ ԱզատյանԳուրգեն ՄելքոնյանԿիպրոսի դրոշԱՄՆ-ի նախագահների ցանկՀինդուիզմՀեշտոցային արտադրությունԶևսԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԿաթնասուններՀայաստանի կենտրոնական բանկՄակդիրՇիրակի մարզԲարդ համադասական նախադասությունՀայաստանի ՍահմանադրությունՀավասարասրուն սեղանՄաշկային հիվանդություններԿիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկԱրարատի մարզԽորանարդԱշոտ Ա ՄեծԱրմավիրՍարդարապատի հերոսամարտՄարքեթինգԱրմեն ՄելիքբեկյանԱլբերտ ԱյնշտայնՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքԲրայան ԻնոՏրանսպորտԽոսրովի անտառ պետական արգելոցՄելանոմաՀայաստանի թռչունների ցանկՀապավումՎազգեն ՍարգսյանԱրգանդի վզիկի քաղցկեղՈրովայնային ցավՏողադարձԳերմանիաՊեպոՈչ վերբալ հաղորդակցությունԾավալԱրաքս🡆 More