Քրաուդսորսինգ

Քրաուդսորսինգ (անգլ.՝ crowdsourcing, crowd` ամբոխ և sourcing` ռեսուրսների օգտագործում), լայն շրջանակի մարդկանց ներգրավում` նորարարական արտադրական գործունեության խնդիրների լուծման համար` նրանց ստեղծագործական հնարավորությունների, գիտելիքի և փորձի օգտագործմամբ` կամավորական աշխատանքի միջոցով` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։

Տեսական հիմնավորումներ

Տերմինն առաջին անգամ կիրառվել է գրող Ջեֆ Հոուի (անգլ.՝ Jeff Howe) և Wired ամսագրի խմբագիր Մարկ Ռոբինսոնի (անգլ.՝ Mark Robinson) կողմից, 2006 թվականի հունիսին։ Այն դեպքում, երբ աութսորսինգում աշխատանքը հիմնված է որոշակի գումարի դիմաց պրոֆեսիոնալ արված գործի վրա, քրաուդսորսինգում աշխատանքի վճարն ընդունված չէ, իսկ եղած ժամանակ էլ շատ փոքր է։ Ամբողջ աշխատանքն անում են չվարձատրվող կամ քիչ վարձատրվող սիրողական մասնագետներ, որոնք իրենց ազատ ժամանակը ծախսում են բովանդակություն ստեղծելու, խնդիրներ լուծելու կամ անգամ` հետազոտություններ կամ վերամշակում անելու վրա։ Համացանցի միջոցով կոորդինացվող աշխատանքային ռեսուրսների ներգրավման կոնցեպցիան բացատրելու համար համեմատություն է արվում կամավորների հաշվարկման հետ, որտեղ համացանցի միջոցով կամավորական հիմունքներով ներգրավվում են օգտագործողների մեծ խմբեր (միևնույն ժամանակ, հենց կամավորական հաշվարկման նախագծերը համարվում են քրաուդսորսինգի ձևերից մեկը):

Քրաուդսորսինգի տարբերակիչ նշաններից մեկն աշխատանքի բաժանումն է փոքր մասերի։

Քրաուդսորսինգը մի մասն է այն բանի, ինչն Էրիկ ֆոն Հիփելն անվանում է «նորարարություն` օգտագործողի հաշվին», որի դեպքում արտադրող ընկերությունները հույսը դնում են օգտագործողի վրա ոչ միայն պահանջարկի ձևավորման, այլև` արտադրանքի որոշակիացման և կատարելագործման հարցում։ Սակայն, ի տարբերություն նեղ մասնագիտացած համայնքների, որոնք մշակում են բաց ծրագրային ապահովում կամ, օրինակ, ակտիվ հանգստի համար մոդեռնիզացված պարագաներ, այս աշխատանքը ղեկավարվում է և պատկանում է միայն մեկ կազմակերպության։

MIT Sloan Management Review ամսագիրը 2011 թվականի սեպտեմբերին հրապարակել է Տոկիոյի Կոբե համալսարանի Սուսումու Օգավայի և Մյունխենի բիզնես դպրոցի պրոֆեսոր Ֆրանկ Պիլլերի հոդվածը քրաուդսորսինգի մասին, որտեղ հետազոտվել է, թե ինչպես են ընկերությունները «նվազեցնում ապրանքային արտադրության կառավարման ռիսկը»` օգտագործելով համատարած էժանագին տեղեկատվական տեխնոլոգիաները` կողքի մարդկանց ներգրավելով դիզայնի մշակման հարցում։ Աշխատության մեջ նկարագրված է երկու ընկերություններում մի քանի տարի արված հետազոտությունը, որոնց օրինակով ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առավելագույն արդյունավետորեն գնորդներին ներգրավել կառավարման մեջ։

Առավելություններ

  • Տաղանդավոր մարդկանց հասանելիություն ամբողջ աշխարհում։
  • Մերիտոկրատիա. նշանակություն ունի միայն որոշակի արտադրանքը։ Ազգային պատկանելությունն ու մասնագիտական որակավորումը կարևոր չեն։ Ինչպես ցույց է տվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում անցկացված հետազոտությունը, InnoCentive-ում գրանցված մասնակիցներից առավել հաջողակ էին այն մասնակիցները, որոնք ավելի քիչ գործնական փորձ ունեին տվյալ ոլորտում։
  • Մեկ մարդու աշխատանքը հանձնարարվում է մեծ խմբի։
  • Անհրաժեշտ նյութերի, գաղափարների և այլ տեղեկատվության ստացումը` որպես ներգրավված լսարանի կատարած աշխատանքի արդյունք։

Տեսակներ

Քրաուդսորսինգի բազմազանության մեջ առանձնանում են քվերակության և գաղափարների հավաքման, գիտական նյութերի մշակման նախագծեր, մրցութային հարթակներ, միկրոխնդիրներ, քրաուդսորսինգի ագրեգատորներ, տեղեկատվական ռեսուրսներ, տվյալների համատեղ օգտագործման նախագծեր, բովանդակության և խմբային նորարարությունների աջակցման համատեղ աշխատանքի տարբեր ձևաչափեր։

Ծանոթագրություններ

Գրականություն

Քրաուդսորսինգ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրաուդսորսինգ» հոդվածին։

Tags:

Քրաուդսորսինգ Տեսական հիմնավորումներՔրաուդսորսինգ ՏեսակներՔրաուդսորսինգ ԾանոթագրություններՔրաուդսորսինգ ԳրականությունՔրաուդսորսինգԱնգլերենԿամավորությունՏեղեկատվական տեխնոլոգիաներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Շիրակի մարզՎի (երգիչ)Անգկոր ՎատԱրարատԹեհրանի կոնֆերանսՀայաստանԳործակալ 044Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունՎիժում (հղիության կրելախախտ)Հայկական մշակույթԳորշ արջԱրարատի մարզՄայր Հայաստան հուշահամալիրԲառակապակցությունՄարո ՄարգարյանՀայաստանի ազգային հերոսԻտալիաԵրիկամաքարային հիվանդությունՀեշտոցՓոքրիկ իշխանըՀելլենիզմԷլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտԸնձառյուծՊետրոս ԴուրյանԴաշտանադադարՌուբեն ՄաթևոսյանՓորլուծությունԱլերգիաԵռանկյան բարձրությունԵկեղեցիՄադամ ԲատերֆլայՀիսուսի հարությունՍև արագիլՏավուշի մարզՀարրի Փոթեր (վիպաշար)Սիլվա ԿապուտիկյանՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումՀելլենիստական մշակույթԻսպանիաՊորտուգալիաՎիկտոր ՀամբարձումյանԾիրանԿրծքավանդակի ցավԽտությունՖիմոզԵվրոպայի դրոշներՎիտամին CԱշխարհի երկրներն ըստ բնակչությանԷպիլեպսիաՆյարդային համակարգԻսրայելԱրյան խումբԷջմիածնի Մայր ՏաճարՌուսական կայսրությունՀայերենԲրուցելոզՊաբլո ԷսկոբարՍիրտԷդգար ՂազարյանԸնկուզենիՊելեԹլփատումՕլիմպիական խաղերԱվստրալիաՖուտբոլի աշխարհի առաջնությունԼեոնարդո դա ՎինչիԳորտերՍթրեսՍտատուտ (այլ կիրառումներ)Ձվարանի կիստաԲայՀայկյան տոմարԲրյունետ (երգչուհի)Ամբողջ թիվՄարտի 29Կարմիր քամի🡆 More