Շվեյցարիա Քուր

Քուր (German: ]] ]]) կամ Coire (ֆրանսերեն: ; ռոմանշ.՝ Cuira ˈkweːrɐ||roh-putèr-Cuira.ogg}} ), Շվեյցարիայի Գրաուբյունդեն կանտոնի վարչական կենտրոնն ու ամենամած քաղաքը։ Ընկած է կանտոնի հյուսիսային հատվածում, Գիսոնյան-Հռենոսյան հովտի հենց այն մասում, որտեղ Հռենոսը թեքվում է դեպի հյուսիս։ Գետի աջ ափին կառուցված այդ բնակավայրը համարվում է Շվեյցարիայի հնագույն քաղաքը։

Բնակավայր
Քուր
գերմ.՝ Chur
Զինանշան
Շվեյցարիա Քուր

Շվեյցարիա Քուր
ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես28,09 կմ²
ԲԾՄ593 մետր
Բնակչություն35 373 մարդ (դեկտեմբերի 31, 2018)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ081
Փոստային դասիչ7000, 7001, 7004, 7006 և 7007
Ավտոմոբիլային կոդGR
Պաշտոնական կայքchur.ch(գերմ.)
Քուր (Շվեյցարիա) (Շվեյցարիա)##
Քուր (Շվեյցարիա) (Շվեյցարիա)
Շվեյցարիա Քուր

Զբաղեցնում է 28,09 քառակուսի կիլոմետր տարածք, որի 17.6%-ն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, 52.1%-ն անտառապատ է, 26.5%-ը գրավել են շենքերն ու ճանապարհները։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում վերջինիս բաժինը գյուղատնտեսական օգտագործման հողերի հաշվին 87 հեկտարով ավելացել է։

Ժողովրդագրություն

2018 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ Քուրի բնակիչների թվաքանակը եղել է 35,378. Նրանց 19.2%-ը օտարերկրացիներ էին։ Բնակչության թվաքանակի փոփոխության միջին տարեկան ցուցանիշը կազմել է 2.34%: Քաղաքի բնակիչների 81.0%-ի մայրենի լեզուն գերմաներենն է, 5.4%-ինը՝ ռոմանշերենը, 5.1%-ինը՝ իտալերենը։

Քուրի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները.

Շվեյցարիա Քուր

Պատմամշակութային հուշարձաններ

Քուրի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ հնագիտական երկու վայր, հին (միջնադարյան) քաղաքամասը, նախապատմական Welschdörfli բնակավայրը, հին հռոմեական վիկուսը, չորս արխիվ ու գրադարան, չորս թանգարան, երեք եկեղեցի, ևս 15 այլ շինություններ։

Պատկերասրահ

Տաճարի ներկայիս տարածքի մերձակայքում առաջին եկեղեցին հիմնվել է 5-րդ դարի առաջին կեսին։ 8-րդ դարում, դրա հարևանությամբ, ռոմանական ճարտարապետության ոճով կառուցվել է կրիպտ, որտեղ պահպանվել են Ալբրեխտ Դյուրեր և Հանս Հոլբեյն Կրտսերի նշանակալից ստեղծագործություններ։ Իսկ տաճարն ինքը կառուցվել է 1154-ից 1270 թվականների միջակայքում։ Նրա բարձր խորանը ուշ գոթիկայի ոճով 1492 թվականին ավարտի է հասցրել Յակոբ Ռուսսը։

St. Luzi եկեղեցին հավանաբար կառուցվել է 8-րդ դարում։ Կարոլինգյան ժամանակներում այնտեղ գրչագրության դպրոց է գործել։

Քաղաքի տեսարժան վայրերից են նաև շվեյցարացի նկարիչ Հ. Գիգերի ձևավորած ու պատկերազարդած Giger Bar-ը, հին քաղաքամասի շինությունները, պատկերասրահը, բնության պատմության թանգարանը...

Կլիմա

Քուր (1981-2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 4.8
(40.6)
6.4
(43.5)
11.2
(52.2)
15.1
(59.2)
20.0
(68)
22.7
(72.9)
24.9
(76.8)
24.1
(75.4)
20.0
(68)
16.1
(61)
9.5
(49.1)
5.3
(41.5)
15.0
(59)
Միջին օրական °C (°F) 0.7
(33.3)
1.8
(35.2)
5.9
(42.6)
9.7
(49.5)
14.3
(57.7)
17.1
(62.8)
19.1
(66.4)
18.5
(65.3)
14.8
(58.6)
10.8
(51.4)
5.2
(41.4)
1.7
(35.1)
10.0
(50)
Միջին ցածր °C (°F) −2.6
(27.3)
−2.0
(28.4)
1.6
(34.9)
4.6
(40.3)
8.9
(48)
11.8
(53.2)
13.8
(56.8)
13.7
(56.7)
10.3
(50.5)
6.6
(43.9)
1.7
(35.1)
−1.4
(29.5)
5.6
(42.1)
Տեղումներ մմ (դյույմ) 51
(2.01)
47
(1.85)
55
(2.17)
49
(1.93)
71
(2.8)
93
(3.66)
109
(4.29)
112
(4.41)
81
(3.19)
56
(2.2)
70
(2.76)
55
(2.17)
849
(33.43)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 34.0
(13.39)
24.7
(9.72)
10.3
(4.06)
1.5
(0.59)
0.4
(0.16)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.1
(0.04)
0.1
(0.04)
10.0
(3.94)
20.6
(8.11)
101.7
(40.04)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 7.3 6.6 8.1 7.5 9.9 11.2 11.0 11.2 8.4 7.0 8.5 7.9 104.6
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) 4.8 3.9 2.5 0.4 0.1 0.0 0.0 0.0 0.0 0.0 1.6 4.1 17.4
% խոնավություն 73 70 65 63 64 67 68 71 73 73 74 75 70
Միջին ամսական արևային ժամ 97 112 139 147 169 177 203 185 155 135 93 81 1692
աղբյուր: MeteoSwiss

Քույր քաղաքներ

Անվանի քուրցիներ

Շվեյցարիա Քուր 
Գեորգ Ենաչ, 1636
Շվեյցարիա Քուր 
Անգելիկա Կաուֆման-«Ինքնանկար», 1784
Շվեյցարիա Քուր 
Ֆիլիպ Շաֆ
Շվեյցարիա Քուր 
Կուրտ Հյուբեր
Շվեյցարիա Քուր 
Հ. Գիգեր, 2012
Շվեյցարիա Քուր 
Մարիո Ֆրիք, 2015
Շվեյցարիա Քուր 
Նինո Շուրտեր, 2011
    Վաղ ժամանակներ
  • Գեորգ Բլաուրոկ (1492–1529)- արմատական Ռեֆորմացիայի առաջնորդներից և անաբապտիզմի հիմնադիրներից մեկը
  • Յոհանես Ֆաբրիցիուս Մոնտանուս (1527–1577)- գերմանացի աստվածաբան և բանաստեղծ
  • Յորգ Ենաչ (1596–1639)- Երեսնամյա պատերազմի ժամանակների քաղաքական գործիչ
  • Սոլոմոն Շպրեխեր ֆոն Բեռնեգ (1697–1758)- Յոթնամյա պատերազմի ժամանակների հաբսբուրգյան ֆելդմարշալ
    18-րդ դար
  • Երեմիա Թեուս (1716–1746)- շվեյցարա-ամերիկյան նկարիչ
  • Անգելիկա Կաուֆման (1741–1801) - ավստրիացի նկարչուհի
  • Ռիշար Լա Նիկա (1794 – 1883)- շվեյցարացի ինժեներ
    19-րդ դար
  • Ալեքսանդր Մորիտցի (1806-1850)- շվեյցարացի բնագետ, էվոլուցիոն տեսության սկզբնավորողներից մեկը
  • Գոթֆրիդ Լյուդվիգ Թեոբալդ (1810 – 1869)- երկրաբան և քարտեզագիր, 1854-1869 թթ. դասավանդել է Քուրում
  • Յոհան Բապտիստա ֆոն Չառներ (1815–1879) - փաստաբան, քաղաքական գործիչ
  • Ֆիլիպ Շաֆ (1819–1893)- աստվածաբան, պատմաբան, երկար տարիներ ապրել ու դասավանդել է ԱՄՆ-ում
  • Յոհան Կոաց (1822– 1918)- քարտեզագիր, լեռնագնաց
  • Սիմեոն Բավիեր (1825–1896)- քաղաքական գործիչ, Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ 1878-1883 թթ.
  • Էդուարդ Քիլիաս (1829–1891)- ֆիզիկոս, բնագետ, բալնեոլոգ
  • Կարլ Հիլթի (1833–1909)- փիլիսոփա, գրող, փաստաբան
  • Ադոլֆո Քինդ (1848–1907)- քիմիկոս ինժեներ, Իտալիայում դահուկասպորտի հիմնադիրներից
  • Կլարա Ռագաց (1874–1957)- ֆեմինիստ, պացիֆիստ
  • Յակոբ Բուխիլի (1876–1945)- ինժեներ
  • Յոսիաս Բրաուն-Բլանքետ (1884–1980)- ֆիտոսոցիոլոգ, բուսաբան
  • Ռոզա Գուտկնեխտ (1885–1959)- աստվածաբան և կրոնավոր, առաջին կին պաստորներից մեկը
  • Հարրի Քլարք (1889–1931)- նկարիչ
  • Կուրտ Հյուբեր (1893–1943)- համալսարանի դասախոս, հակաֆաշիստական դիմադրության «Ճերմակ վարդ» խմբի մարտիկ
  • Մորիս Կոնրադի (1896 − 1947)- ռուսական սպիտակգվարդիական շարժման մասնակից, սպա
    20-րդ դար
  • Ռոբերտ Պլատով (1900–1982)- ժուռնալիստ, Platow Brief հրատարակրոտան հիմնադիր
  • Հայնրիխ Վիլլի (1900–1971)- մանկաբույժ, Prader–Willi համախտանիշի հայտնաբերողներից մեկը
  • Անդրեաս Վալզեր (1908–1930)- նկարիչ
  • Գուստավ Գուանելա (1909–1982)- գյուտարար
  • Մայնռադ Շյուտտեր (1910–2006)- կոմպոզիտոր
  • Ռուդոլֆ Օլգիատի (1910–1995)- ճարտարապետ, New Objectivity շարժման ներկայացուցիչ
  • Հ. Ռ. Գիգեր (1940–2014)- նկարիչ, «Օսկար» մրցանակի դափնեկիր
  • Պետեր Ցումտոր (ծնվ. 1943)- ճարտարապետ
  • Ալեքս Պ. Շմիդ (ծնվ. 1943)- գիտնական, ՄԱԿ-ի ահաբեկչության կանխարգելման բաժնի նախկին աշխատակից
  • Մարիո Իլլիեն (ծնվ. 1946)- ինժեներ, շարժիչագործ
  • Ռոբերտ Ինդերմաուր (ծնվ. 1947)- նկարիչ, քանդակագործ
  • Հանս Դանուզեր (ծնվ. 1953)- նկարիչ, լուսանկարիչ
  • Կորին Կուրշելաս (ծնվ. 1956)- երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի
  • Վալերիո Օլգիատի (ծնվ. 1958)- ճարտարապետ
  • Ռեբեկա Ինդերմաուեր (ծնվ. c.1977)- հեռուստատեսային դերասանուհի
    Մարզիկներ
  • Ռիկո Բիանկի (ծնվ. 1930)- թիավարող մարզիկ, 1952 թվականի և 1960-ի ամառային օլիմպիական խաղերի մասնակից
  • Իվոն Ռյուեգ (ծնվ. 1938)- լեռնադահուկորդ, 1960 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել հսկայական ոլորավայրէջք մարզաձևում
  • Մարիո Ֆրիք (ծնվ. 1974)- ֆուտբոլիստ
  • Բինիա Ֆելչեր (ծնվ. 1978)- կյորլինգիստ, 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
  • Նինո Շուրտեր (ծնվ. 1986)- հեծանվաարշավորդ, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր

Գրականություն

  • A. Eichhorn, Episcopatus Curiensis (St Blasien, 1797)
  • W. von Juvalt, Forschungen fiber die Feudalzeit im Curischen Raetien, 2 parts (Zürich, 1871)
  • C. Kind, Die Reformation in den Bistumern Chur und Como (Coire, 1858)
  • Conradin von Moor, Geschichte von Curraetien (2 vols., Coire, 1870–1874)
  • P. C. you Planta, Des alte Raetien (Berlin, 1872); Idem, Die Curraetischen Herrschaften in der Feudalzeit (Bern, 188i); Idem, Verfassungsgeschichte der Stadt Cur im Mittelalter (Coire, 1879); Idem, Geschichte von Graubünden (Bern, 1892).
  • Principality of Liechtenstein homepage on religion Արխիվացված 2008-01-01 Wayback Machine

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Քուր (Շվեյցարիա)ին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Շվեյցարիա Քուր Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քուր (Շվեյցարիա)» հոդվածին։

Tags:

Շվեյցարիա Քուր ԺողովրդագրությունՇվեյցարիա Քուր Պատմամշակութային հուշարձաններՇվեյցարիա Քուր ՊատկերասրահՇվեյցարիա Քուր ԿլիմաՇվեյցարիա Քուր Քույր քաղաքներՇվեյցարիա Քուր Անվանի քուրցիներՇվեյցարիա Քուր ԳրականությունՇվեյցարիա Քուր ԾանոթագրություններՇվեյցարիա Քուր Արտաքին հղումներՇվեյցարիա ՔուրԳրաուբյունդենԿանտոնՀռենոսՇվեյցարիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հեպատիտ CԹմրամիջոցԳարեգին ՆժդեհԱտոպիկ մաշկաբորբՌոբերտ ԱբաջյանՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԸնտանիքԱլգորիթմՀակոբ ՊարոնյանԱլմա-Աթայի հռչակագիրՄարդ բանականԾխախոտԱրամ ԽաչատրյանԻմպրեսիոնիզմՎանա լիճՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Նապոլեոն ԲոնապարտՔրիստոնեության ընդունումը ՀայաստանումԹորոս ՌոսլինԵրաժշտությունՎահան ՏերյանՆիդերլանդներԴիկլոֆենակԿանադաՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՄաշկ (մարդ)ՎաղարշապատԿարտոֆիլՄիապետությունԷվերեստԱրաբական Միացյալ ԷմիրություններՀայրենիք (հասկացություն)Արևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)Հայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԼյարդԳլխուղեղԱրյունՆոր ԶելանդիաԱյրվածքՄթնշաղի անուրջներԶվարթնոցի տաճարԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՍամվել (վեպ)ՎանԱնգլերենԺամԵվրոպական միությունԱռաքյալը (Մուրացան)Աղմուկ ականջներումՄիզուղիների ինֆեկցիաներԱրտաշեսյաններՁեռք, ոտք և բերան հիվանդությունԴերենիկ ԴեմիրճյանՀամեմատությունՀայաստանի Ազգային ժողովԽտությունԻրավունքՇախմատԱրհեստական բանականությունՀամանուններԿարմիր գլխարկՄեր թաղը (պատմվածաշար)Արգանդի միոմաՖոտոսինթեզԾծմբական թթուԼևոն ՇանթԿարմիր կիրակիԹոքաբորբՎիլյամ ՍարոյանԾիրանԱրտույտների ագարակըԱլեքսանդր ՇիրվանզադեՍպիտակ ձին (պատմվածք)Կարեն ԴեմիրճյանԵռանկյան բարձրությունՀովհաննես ԱդամյանՔիմիական ռեակցիաներ🡆 More