Քոլթոն Հեյնս (անգլ.՝ Colton Haynes, հուլիսի 13, 1986(1986-07-13), Andale, Սեջուիք շրջան, Կանզաս, ԱՄՆ), ամերիկացի դերասան և մոդել։ Նա ճանաչված է MTV ալիքի Պատանի գայլը սերիալից՝ Ջեկսոն Վայթմորի կերպարով և «The CW» ալիքի «Նետը» սերիալից՝ Ռոյ Հարփեր/Արսենալի դերում։
Քոլթոն Հեյնս | |
---|---|
Հասակը | 172 սմ |
Ծնվել է | հուլիսի 13, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր | Վիչիտա, Կանզաս, ԱՄՆ |
Կրթություն | Navarre High School? |
Քաղաքացիություն | |
Ազգություն | Ամերիկացի |
Մասնագիտություն | Դերասան, մոդել |
Ակտիվ շրջան | 2007-այժմ |
IMDb | ID 2686262 |
twitter.com/ColtonLHaynes | |
Քոլթոն Հեյնսը ծնվել է 1988 թվականի հուլիսի 13-ին Կանսազ նահանգի Վինչիտա քաղաքում։ Նրա հայրը՝ Վիլլիամ Քլայթոն Հեյնս, մայրը՝ Դանա Դենիզ Միշել։ Քոլթոնը ունի եվրոպական և հնդկական արմատներ։ Ապրել և մեծացել է տարբեր նահանգներում և քաղաքներում։ Կրթություն է ստացել Ֆլորիդայի «High School»-ում, Կենզասի «Andale High School»-ում և ավարտել է ավագ դպրոցը՝ «Schertz» Տեհասում։ Քոլթոնը ունի ավագ եղբայր և երկու ավագ քույրեր։ Նրա եղբայրը նույնպես ցանկանում է դերասան դառնալ։
Սկսած 15 տարեկանից աշխատել է որպես մոդել «Abercrombie & Fitch»ի համար, Նյու-Յորքում և իր առաջին մրցանակը ստացավ Բրյուս Վեբերի փոտոշարքից հետո։ Այնուհետև, 2006 նկարահանվել է «XY» ամսագրի համար։ Քլոթոնը դարձավ բավականին հայտնի որպես ֆոտոմոդել։ 2008 թվականին առաջարկ է ստանում աշխատել որպես մոդել Verizon-ում, այնուհետև հայտնվում է տարբեր ճանաչված և հայտնի ամսագրերում, ինչպիսիք են՝ Teen Vogue և Aren։
Քոլթոնը տեղափոխվում է Կալիֆորնիա, Լոս-Անջելես և սկսում դերասանական կարիերան նկարահանվելով տարբեր հեռուստաշոուներում։ Սկսած 2007 թվականից նկարահանվել է մի քանի սերիանում տարբեր սերիալներում («Հանցագործության վայր Մայամի», «Մելռոույզ Փլեյս»և այլն):2009 թվականին նկարահանվել է Hallmark Channel հեռուստաալիքի «Միշտ և ընդմիշտ» ֆիլմում (Սքոթթ Հոլլանդ)։ 2007 թվականին առաջարկ է ստանում նկարահանվել «Մթնշաղ» ֆիլմում (Էդուարդ Կալլեն), սակայն դերը ստանում է Ռոբերտ Պատտիսոնը։ 2010 թվականին նկարահանվել է ABC հեռուստաալիքով հեռարձակվող «Դարապասներ» ֆիլմում (Բրեթթ Քրեզսկի)։ Սկսած 2011 թվականից մինչև 2012 թվականը նկարահանվել է MTV հեռուստաալիքով հեռարձակվող «Պատանի գայլը» սերիալում (Ջեկսոն Վայթմոր)։ Սկսած 2013 թվականից նկարահանվել է The CW հեռուստաալիքով հեռարակվող «Նետը» սերիալում (Ռոյ Հարփեր)։ 2013 թվականին նկարահանվել է Վիքթորիա Ջեսթիսի «Gold» («Ոսկի») երաժշտական տեսահոլովակում, որը Youtube-ում հատել է 15 միլիոն դիտումների սահմանը։
Հեյնսն իր ողջ կյանքը տառապել է անհանգստությունից։ Երկարատև հանրային քննարկումներից հետո՝ 2016 թվականին հունվարին, որոնք վերաբերում էին նրա «թաքուն պահած միասեռական անցյալին», մեկնաբանություն հրապարակվեց նրա կողմից Tumblr-ում, որտեղ նա արձագանքում է տասնամյակներ առաջ հրապարակված լուսանկարներին, որոնք տեղ էին գտել միասեռականների ապրելակերպին նվիրված XY ամսագրում, որոնք էլ մի շարք լրատվամիջոցներ հաշվի էին առել իբրեւ հաստատում նրա ալտերնատիվ սեռական կողմնորոշման։ Հեյնսն, որը դեռ պատրաստ չէր հրապարակայնորեն խոսել իր սեռական նախընտրությունների մասին, նորովի բարձրացած աղմուկը դրդեց նրան լուծում տալ իր անհանգստությամը հաջորդող 3 ամիսների համար։ Իսկ 2016 թվականի մայիսին նա Entertainment Weekly-ին տված հարցազրույցով հրապարակայնորեն բացահայտեց իր սեռական կողմնորոշումը։
Տարի | Հայերեն անվանում | Իրական անվանում | Դեր |
---|---|---|---|
2007 | «Տրանսֆորմերները» | "Transformers" | Սրճարանի երիտասարդը |
2007 | «Հանցագործության վայր Մայամի» | "CSI: Miami" | Բրենդոն Ֆոքս |
2008 | «Մահացածների պահանջը» | "Pushing Daisies" | Արես Կոստոպոլուս |
2008 | «Փչացածներ» | "Privileged" | Ալեքսանդր |
2009 | «Մելռոույզ Փլեյս» | "Melrose Place" | Ջեսսի Ռոբերտս |
2009 | «Միշտ և ընդմիշտ» | "Always and Forever" | Սքոթթ Հոլլանդ |
2010 | «Հայացք» | "Look" | Շեյն |
2010 | «Դարապասներ» | "The Gates" | Բրեթթ Քրեզսկի |
2011 | «Քլոի Քինգի ինը կյանքերը» | "The Nine Lives of Chloe King" | Կայ |
2011-2012 | «Պատանի գայլը» | "Teen Wolf" | Ջեկսոն Վայթմոր |
2013-2015 | «Նետը» | "Arrow" | Ռոյ Հարփեր |
2015 | «Սան Անդրեաս» | "San Andreas" | Ջոբի |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քոլթոն Հեյնս կատեգորիայում։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Քոլթոն Հեյնս, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.