Փրիսցիլա Թայլեր

Էլիզաբեթ Պրիսկիլա Կուպեր Թայլեր ( անգլ.՝ Elizabeth Priscilla Cooper Tyler հունիսի 14, 1816(1816-06-14), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - դեկտեմբերի 29, 1889(1889-12-29), Մոնթգոմերի, ԱՄՆ),նախագահ Ջոն Թայլերի դուստրը և Միացյալ Նահանգների առաջին տիկինը 1842 թվականից մինչև 1844 թվականը՝ Լետիցիա Թայլերի մահից հետո։

Փրիսցիլա Թայլեր
Փրիսցիլա Թայլեր
 
Մասնագիտություն՝ դերասանուհի
Ծննդյան օր հունիսի 14, 1816(1816-06-14)
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի օր դեկտեմբերի 29, 1889(1889-12-29) (73 տարեկան)
Վախճանի վայր Մոնթգոմերի, ԱՄՆ
Քաղաքացիություն Փրիսցիլա Թայլեր ԱՄՆ
Հայր Թոմաս Էբթորպ Կուպեր
Ամուսին Ռոբերտ Թայլեր

Կենսագրություն

Փրիսցիլա Կուպերը ծնվել է Նյու Յորքում՝ դերասան Թոմաս Կուպերի և Մերի Ֆերլի Կուպերի ընտանիքում։ 17 տարեկանից Փրիսցիլան աշխատել է որպես դերասանուհի։ Կուպերի ընտանիքն ապրում էր Բրոդվեյի մեծ տանը։ Նրանք սնանկացել են 1837 թվականի տնտեսական ճգնաժամի ժամանակ։

Ռիչմոնդում «Օթելլո» բեմադրության ժամանակ նա հանդիպել է ԱՄՆ նախկին սենատոր Ջոն Թայլերի ավագ որդուն՝ Ռոբերտ Թայլերին։ Չնայած սոցիալական տարաձայնություններին ՝ զույգը ամուսնացել է Պրայստան նահանգի Բրիստոլ քաղաքում, 1839 թվականի սեպտեմբերի 12-ին։ Ջոն և Լետիզիա Թայլերները ջերմորեն ընդունել են իրենց որդու նոր կնոջը իրենց ընտանիքում։

1840 թվականի ընտրություններից հետո Ջոն Թայլերը դարձել է փոխնախագահ։ Նախագահ Ուիլյամ Հենրի Հարիսոնի հանկարծակի մահից հետո, պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց, Թայլերը ստանձնել է իր պաշտոնը։

Առաջին տիկին

Թայլերի նախագահ դառնալուն պես նրա կինը՝ Լետիցիան, հիվանդ էր։ Նա խնդրել է Փրիսցիլային օգնել իրեն Սպիտակ տան տիրուհու պարտականությունների կատարման հարցում։ 1842 թվականի սեպտեմբերի 10-ին կնոջ մահից հետո, նախագահը առաջարկել է Պրիսկիլա Թայլերին դառնալ առաջին տիկին։ Նրան նկարագրում էին որպես գրավիչ, խելացի և սրամիտ կին։ Թայլերի հետ գործուղումների ընթացքում նա պատվիրակության պաշտոնական անդամ էր։

1844 թվականին ամուսնու Ֆիլադելֆիա տեղափոխվելու ժամանակ, Սպիտակ տան տիրուհու պարտականությունները հանձնել է նախագահի նոր կնոջը՝ Ջուլիա Գարդիներ Թայլերին։

Հետագա տարիներ

Թայլերը 16 տարի ապրել է Ֆիլադելֆիայում։ Ռոբերտը զբաղվել է իրավաբանական պրակտիկայով և ակտիվորեն մասնակցել է դեմոկրատական կուսակցության կյանքին։ Երբ 1861 թվականին քաղաքացիական պատերազմը սկսվել է, ամուսինները հայտարարել են Համադաշնային նահանգների հանդեպ հավատարմության մասին։ Նրանք տեղափոխվել են Ռիչմոնդ, որտեղ Ռոբերտը ստացել է Համադաշնության Գանձապետարանի ռեգիստրի պաշտոնը։

1877 թվականին ամուսնու մահից հետո Փրիսցիլա մնացել է ապրելու Մոնտգոմերիում։ Նրա անձնական փաստաթղթերը, նրա մահից հետո, տեղափոխվել են Գրեգ Սումի գրադարան և Ուիլյամի և Մերիի քոլեջ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Փրիսցիլա Թայլեր ԿենսագրությունՓրիսցիլա Թայլեր Առաջին տիկինՓրիսցիլա Թայլեր Հետագա տարիներՓրիսցիլա Թայլեր ԾանոթագրություններՓրիսցիլա Թայլեր Արտաքին հղումներՓրիսցիլա Թայլեր18161889ԱՄՆ-ի առաջին տիկիններԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԴեկտեմբերի 29Լետիցիա ԹայլերՀունիսի 14Մոնտգոմերի (Ալաբամա)Նյու ՅորքՆյու Յորք (նահանգ)Ջոն Թայլեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարտիրոս ՍարյանԹորոս ՌոսլինԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրՀայաստանի բույսերի Կարմիր գիրքԳառնու հեթանոսական տաճարԲանաստեղծությունՍերմԱրգանդի միոմաՄուշեղ ԳալշոյանԵրվանդունիների թագավորությունՎանա լիճՍեռական բազմացումԼևոն ԲՍևանա լիճՍրտային անբավարարությունԱրծվաշենԱննա ՀակոբյանԱծխածինԱնորոշ դերբայՕրգազմՎերաբերական (խոսքի մաս)Մայիսյան հերոսամարտերԿառավարում (տնտեսագիտություն)Ռուդոլֆ Էրիխ ՌասպեԹթվածինԻտալիաԼևոն ՇանթՍևանավանքԳեղարքունիքի մարզԷյֆելյան աշտարակԲրոնխիալ ասթմաԵրևանի պետական համալսարանԱրշակ ԲՍտեփան Զորյան (գրող)Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)ՄեղուներԿոորդինատային համակարգԵս և նաՄինչամուսնական սեքսԲացականչական նշանՍեբաստիան ՄարոքինՔիմիական ռեակցիաներԼիմֆոմաՀայոց լեզվի պատմությունԱլեքսանդրապոլի պայմանագիրԱզատի ջրամբարԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատԳևորգ ՉաուշԱրմավիրԼեհաստանԽաչքարՀեշտոցի սնկային վարակԱյբուբենԿարմիր գլխարկԴվինՀետգրությունՎարդանանք (պատմավեպ)Աղբյուր ՍերոբՄԻԱՎ/ՁԻԱՀՄովսես ԳորգիսյանԵռանկյունԱրմեն Տիգրանյան (երգահան)ՀապավումՆշիկաբորբԹոնդրակյաններԼյարդի հիվանդություններՆավթԴավիթ ԲեկԲագրատունիներՈւիլյամ ՇեքսպիրՇվեդիաԳագիկ ԱՎիտամին DԿոչականՀաղարծնի վանքԱրցախի ՀանրապետությունԵրեքնուկՀայաստանի զինանշան🡆 More