Փոլ Ռևիր (անգլ.՝ Paul Revere, հունվարի 1, 1735(1735-01-01), Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մայիսի 10, 1818(1818-05-10), Բոստոն, ԱՄՆ), ամերիկյան անկախության պատերազմի հերոս, արծաթագործ, արդյունաբերող։ 1775 թվականի ապրիլի 18-ին նախազգուշացնում է Բոստոն քաղաքի բնակչության բրիտանական զորքերի մոտեցման մասին։ Անմահացվել է Հենրի Լոնգֆելոյի «Փոլ Ռևիրի ձիարշավը» բալլադում։
Փոլ Ռևիր անգլ.՝ Paul Revere | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1735 |
Ծննդավայր | Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | մայիսի 10, 1818 (83 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Գերեզման | Granary Burying Ground |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Westford Academy? |
Մասնագիտություն | արծաթագործ, Մինիտմեններ, ձեռնարկատեր և ռազմական գործիչ |
Ամուսին | Rachel Walker? և Sarah Orne? |
Ծնողներ | հայր՝ Apollos Rivoire?, մայր՝ Deborah Hitchbourn? |
Երեխաներ | Joseph Warren Revere? և Paul Revere, Jr.? |
Ստորագրություն | |
Paul Revere Վիքիպահեստում |
Ռևիրի հայրը ՝ Ապոլո Ռիվուարը (հետագայում նա կփոխի իր ազգանունը Ռևիրի), հուգենոտ փախստականների զավակ էր, ովքեր տեղափոխվել էին Բոստոն։ Վաղ հասակում Ապոլոն աշխատում է որպես արծաթագործի օգնական։ Իր հերթին Ապոլոն արծաթագործի իր հմտությունները փոխանցում է որդուն ՝ Ռևիրին։ Ռևիրը դառնում է ամերիկայի ամենահայտնի արծաթագործներից մեկը։ Ռևիրը ստանում է հիմնարար կրթություն և հետագայում կարողնում է ընթերցել մետաղագործության մասին ամենաբարդ գրքերը։ Նա պատրաստում է ոչ միայն արծաթե կենցաղային իրեր, այլ նաև վիրահատությունների համար նախատեսված գործիքներ, ակնոցներ, արծաթե ատամներ և արծաթե նկարազարդումներ։ Ռևիրի ամեհայտնի աշխատանքներից է արծաթե նկարազարդումը, որը պատկերում է Բոստոնյան ջարդերի դեպքերը։
1770 թվականին Ռևիրն անդամակցում է հայրենասիրական շարժմանը և հայտնվում է խռովությունների կիզակետում։ Ամերիկյան գաղութներում սկիզբ առած հայրենասիրական շարժումը հանգուցալուծվեց Ամերիկայի անկախության համար մղվող պատերազմով։ Որպես բոստոնյան արհեստավոր խավի ներկայացուցիչ՝ Ռևիրը կապող օղակ է հանդիսանում քաղաքի մտավորական և աշխատավոր խավերի միջև։ 1773 թվականին Ռևիրը, 50 այլ ըմբոստարարների հետ միասին, հնդկացիների շորեր է հագնում և մասնակցում «Բոստոնի թեյախմության» բողոքներին։ Ըմբոստարարները հանդես էին գալիս լրացուցիչ հարկադրումների դեմ։ Ռևիրը ծառայում է Բոստոնի փրկության հանձնաժողովում (անգլ.՝ Boston’s Committee of Safety) որպես ձիավոր։ Նա հաղորդագրություններ է փոխանցում Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի միջև։ 1775 թվականի ապրիլի 16-ին Ռևիրը Կոնկորդ քաղաքի բնակչությանը տեղեկացնում է բրիտանական զորքերի առաջխաղացման մասին և հորդորում է նրանց թաքցնել քաղաքում առկա ռազմական զինանոցները։ Նա լապտեր է կախում Բոստոնի հին հյուսիսային եկեղեցու զանգակատան վրա՝ զգուշացնելով համաքաղաքացիներին բրիտանական զորքերի մոտալուտ մոտեցման մասին։ Երկու օր անց նա մեկնում է Բոստոնից, որպեսզի հանդիպի հեղափոխական առաջնորդներ Ջոն Հանքոքին և Սեմյուել Ադամսի հետ և զգուշացնի նրանց թշնամական զորքերի առաջխաղացման մասին։ Նա և նրա ընկեր Վիլիամ Դասը իրաից անկախ հասնում են Լենգսիկտոն և Հենքոքին և Ադամսին ժամանակին լքում են քաղաքը։ Վերադարձի ճանապարհին բրիտանական զորքերը գերում են Ռևիրսին։ Կարճ ժամանակ անց նա ազատ է արձակվում և ոտքով վերադառնում Լենգսիկտոն ։ Ռևիրը զգուշացման շնորհիվ ամերիկյան աշխարհազորը կարողանում է դիմակայություն ցույց տալ բրիտանական զորքերին Լենգսիկտոնի մոտ տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտերից մեկում։
Անկախության պատերազմի սկզբնական տարիներին Ռևիրը արդյունաբերական ընկերությունը վառոդ է մատակարարում ամերիկյան զորքերին։ 1776 թվականին Ռևիրը ղեկավարում է Բոստոնի նավահանգիստի պաշտպանության աշխատանքները։ Ռևիրի պատերազմական գործողությունների մասնակցության մասին վկայող այլ տեղեկություններ չեն պահպանվել։
Հետպատերազմական շրջանում Ռևիրը շարունակում է իր հաջողակ արդյունաբերական գործունեությունը։ Նա Մասաչուսեթս նահանգի Կանտոն քաղաքում հիմնում է պղնձի թիթեղների արտադրությամբ զբաղվող գործարան։ Ռևիրի գործարանը թիթեղներ է մատակարում ամերիկյան ռազմական նավատորմին և Մասաչուսեթսի նահանգանիստի գմբեթի երեսպատման աշխատանքների համար։
Ռևիրը Եղել է Մասոնական մեծ օթյակի վարպետ և հանդիսացել է Բոստոն քաղաքի հրդեհների դեմ ապահովագրական առաջին միասնական ընեկության հիմնադիր։ Ծառայել է որպես Սաֆոլք շրջանի դատաքննիչ և Բոստոնի առողջապահական խորհուրդի նախագահ։
Նա երկար տարիներ եղել է իր համայնքի ամենահարգված անդամներից մեկը։ Նա ճանաչված էր իր բարեգործական գործունեությամբ և պատերազմական տարիներին ներդրած ավանդի համար։ Ռևիրը դադարում է իր աշխատանքային գործուենությունը 1811 թվականին ՝ 76 տարեկան հասակում։ 1818 թվականին մայիսի 10֊ին Ռևիրը մահանում է Բոստոնի իր տանը։
Ռևիրի մահից հետո ընտանեկան ձեռանարկությունները անցնում են նրա ավագ տղային ՝ Ջոզեֆ Վորեն Ռևիրին։ Ռևիրի հիմնադրած պղնձագործական գործարանը գործում է մինչ այսօր և հայտնի է «Ռևիր քուփեր քոմփանի» անվամբ։ Նա իր արտադրամասերը ունի նաև Նյու Յորք նահանգի Հռոմ և Մասաչուսեթս նահանգի Նյու Բեդֆորդ քաղաքներում։
Ռևիրիր պատրաստատած արծաթե իրերը և նկարազարդումները մեծ պահանջարկ ունեն արվեստի և պատմության սիրահարների շրջանում։ Նրանք ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում՝ ներառյալ Բոստոնի գեղարվեստի և Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանները։ 1843 թվականին Ռևիրի դուստրը՝ Մարիա Ռևիր Բալիսթիրը, Ռևիրի պատրաստած զանգը նվիրաբերվել է Սինգապուրի Սրբ. Անդրեաս եկեղեցուն։ Այն այժմ ներկայացվում է Սինագապուրի ազգային թանգարանում։ Սա Ռևիրի պատրաստած միակ զանգն է, որը գտնվում է ԱՄՆ֊ի տարածքից դուրս։
Մասաչուսեթս և Մինեսոտա նահանգների Ռևիր քաղաքները, Մասաչուսեթս նահանգի Ռևիր լողափը, Նյու Յորքի Ռևիր պողոտան, Մասաչուսեթսի Արլինգտոն քաղաքի Փոլ Ռևիր փողոցը և Սիեթլ քաղաքի Փոլ Ռևիր շինությունը անվանակոչվել են ի պատիվ Փոլ Ռևիրի։ 1958 թվականին թողարկված 25 ցենտ արժողությամբ փոստային նամականիշը պատկերում է Հիլբերը Ստյուրտի վրձնին պատկանող Փոլ Ռևիրի դիմանկարը։ Նա պատկերվել է նաև ԱՄՆ֊ի 5000 դոլլար արժողությամբ EE խմբի խնայողական արժեթղթերի երեսին։
Ամերիկյան «Փոլ Ռևիրը և ռեյդերները»(անգլ.՝ Paul Revere and the Raiders) ռոք նվագախումբը մեծ ժողովրդականություն էր վայելում 1960 թվականների կեսերից մինչ վաղ 1970-ականները։ Խմբի երգեհոնահարի անունը եղել է Փոլ Ռևիր Դիք, ով անվանակոչվել էր ի պատիվ ամերիկյան հերոս Ռևիրի։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Ռևիր» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Փոլ Ռևիր, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.