Վլադիմիր Բորիսի Կրամնիկ (ռուս.՝ Владимир Борисович Крамник, հունիսի 25, 1975(1975-06-25), Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս շախմատիստ, «դասական շախմատի» 2000-2006 թթ.
աշխարհի չեմպիոն (ՊՇԱ վարկածով), ՖԻԴԵ աշխարհի չեմպիոն (2006-2007), Աշխարհի գավաթակիր (2013)։ Ռուսաստանի հավաքականի կազմում Համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի հաղթող (1992, 1994, 1996), Եվրոպայի (1992) և աշխարհի (2013) թիմային առաջնության հաղթող։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
Վլադիմիր Կրամնիկ | |
---|---|
Владимир Борисович Крамник | |
Վլադիմիր Կրամնիկը 2005 թ. | |
Պետություն(ներ) | ԽՍՀՄ Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 25, 1975 (48 տարեկան) |
Ծննդավայր | Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | Գրոսմայստեր (2002) |
Առավելագույն վարկանիշ | 2811 (հունվար, 2002) |
Ներկայիս վարկանիշ | 2753 |
ՖԻԴԵ համար | 4101588 |
365chess | Vladimir_Kramnik |
Chesstempo համար | 110460 |
ICCF համար | 110460 |
Մասնակցել է | Շախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 1992, Շախմատային օլիմպիադա 1994, Շախմատային օլիմպիադա 1996, Շախմատային օլիմպիադա 2006, Շախմատային օլիմպիադա 2008, Շախմատային օլիմպիադա 2010, Շախմատային օլիմպիադա 2012, Շախմատային օլիմպիադա 2014, Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018 |
Պարգևներ և մրցանակներ | |
Պաշտոնական կայք | |
Vladimir Kramnik Վիքիպահեստում |
11 տարեկանում ընդունվել է Բոտվիննիկի շախմատային դպրոց։
1991-ին դարձել է միջազգային գրոսմայստեր։ Եղել է մինչև 16 և 18 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոն։ Աշխարհի առաջնության հավակնորդների մրցության մասնակից է (1993 թվականից)։ Հաղթել է մի շարք միջազգային խոշոր մրցաշարերում և հանդիպումներում։
2000 թվականին Կրամնիկը ՊՇԱ վարկածով դարձել է աշխարհի չեմպիոն՝ Լոնդոնում հաղթելով Գարի Կասպարովին։ 2004 թվականին պաշտպանել է տիտղոսը Պետեր Լեկոյի հետ խաղում։ 2006 թվականին միավորիչ խաղում հաղթել է ՖԻԴԵ վարկածով չեմպիոն Վեսելին Տոպալովին՝ նվաճելով ՊՇԱ վարկածով աշխարհի չեմպիոնի («դասական շախմատից») և ՖԻԴԵ աշխարհի չեմպիոնի տիտղոսները՝ դառնալով շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոնը։ 2007 թվականին կորցրել է չեմպիոնական տիտղոսը Մեխիկոյի առաջնության ժամանակ՝ պարտվելով Վիշի Անանդին։ 2008 թվականին Բոննում Անանդին պարտվել է աշխարհի առաջնության հանդիպումը։
2011 թվականի մայիսին Կազանում Վլադիմիր Կրամնիկը շախմատի աշխարհի չեմպիոնական տիտղոսի համար մրցաշարի մասնակիցներից էր։ Մրցաշարի 1/4-ում «դասական շախմատի» համառ մրցապայքարում Կրամնիկը հաղթեց Թեյմուր Ռաջաբովին, սակայն կիսաեզրափակչու տանուլ տվեց խաղը մեկ այլ ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկին։
2013 թվականին Կրամնիկը Մագնուս Կարլսենի հետ բաժանեց 1—2-րդ տեղերը հավակնորդների մրցաշարում, սակայն լրացուցիչ արդյունքներով (հաղթանակների քանակ) բաց թողեց խաղարկելու աշխարհի չեմպիոնական տիտղոսը Անանդի հետ։
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն | Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1989 | 2490 | 2490 | 2490 | |||||||||||
1990 | 2450 | 2450 | 2450 | 2450 | ||||||||||
1991 | 2480 | 2490 | 2490 | 2480 | ||||||||||
1992 | 2590 | 2625 | 2625 | 2590 | ||||||||||
1993 | 2685 | 2710 | 2710 | 2685 | ||||||||||
1994 | 2710 | 2725 | 2725 | 2710 | ||||||||||
1995 | 2715 | 2730 | 2730 | 2715 | ||||||||||
1996 | 2775 | 2765 | 2775 | 2765 | ||||||||||
1997 | 2740 | 2770 | 2770 | 2740 | ||||||||||
1998 | 2790 | 2780 | 2790 | 2780 | ||||||||||
1999 | 2751 | 2760 | 2760 | 2751 | ||||||||||
2000 | 2758 | 2770 | 2772 | 2772 | 2758 | |||||||||
2001 | 2799 | 2797 | 2802 | 2809 | 2809 | 2797 | ||||||||
2002 | 2811 | 2811 | 2809 | 2809 | 2811 | 2809 | ||||||||
2003 | 2809 | 2789 | 2785 | 2777 | 2809 | 2777 | ||||||||
2004 | 2777 | 2764 | 2770 | 2760 | 2777 | 2760 | ||||||||
2005 | 2754 | 2753 | 2744 | 2739 | 2754 | 2739 | ||||||||
2006 | 2741 | 2729 | 2743 | 2750 | 2750 | 2729 | ||||||||
2007 | 2766 | 2772 | 2769 | 2785 | 2785 | 2766 | ||||||||
2008 | 2799 | 2788 | 2788 | 2772 | 2799 | 2772 | ||||||||
2009 | 2759 | 2759 | 2759 | 2772 | 2772 | 2772 | 2759 | |||||||
2010 | 2788 | 2790 | 2790 | 2790 | 2780 | 2791 | 2791 | 2780 | ||||||
2011 | 2784 | 2785 | 2785 | 2781 | 2791 | 2800 | 2800 | 2781 | ||||||
2012 | 2801 | 2801 | 2801 | 2799 | 2797 | 2797 | 2795 | 2795 | 2795 | 2801 | 2795 | |||
2013 | 2810 | 2810 | 2810 | 2801 | 2811 | 2803 | 2784 | 2784 | 2794 | 2796 | 2793 | 2793 | 2811 | 2784 |
2014 | 2787 | 2787 | 2787 | 2783 | 2783 | 2783 | 2777 | 2760 | 2760 | 2760 | 2760 | 2769 | 2787 | 2760 |
2015 | 2783 | 2783 | 2783 | 2783 | 2777 | 2783 | 2783 | 2777 | 2777 | 2777 | 2796 | 2796 | 2796 | 2777 |
2016 | 2801 | 2801 | 2801 | 2801 | 2801 | 2812 | 2812 | 2808 | 2808 | 2817 | 2810 | 2809 | 2817 | 2801 |
2017 | 2811 | 2811 | 2811 | 2811 | 2811 | 2808 | 2812 | 2803 | 2803 | 2794 | 2787 | 2787 | 2812 | 2787 |
2018 | 2787 | 2800 | 2800 | 2792 | 2792 | 2792 | 2792 | 2779 | 2779 | 2779 | 2777 | 2777 | 2800 | 2777 |
2019 | 2777 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2777 | 2753 |
2020 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 |
2021 | 2753 | 2753 | 2753 | 2753 | 2753 | |||||||||
2022 | 2753 | 2753 | 2753 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կրամնիկ» հոդվածին։ |
Շախմատի աշխարհի չեմպիոններ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
This article uses material from the Wikipedia Հայերեն article Վլադիմիր Կրամնիկ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.