Վիտալի Շչերբո

Վիտալի Շչերբո, (ռուս.՝ Виталий Венедиктович Щербо, բելառուս․՝ Віталь Венядзіктавіч Шчэрба, հունվարի 13, 1972(1972-01-13), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և բելառուս մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն։ Համարվում է բոլոր ժամանակների լավագույն մարմնամարզիկներից մեկը.

միակ տղամարդ մարմնամարզիկն է, որ աշխարհի չեմպիոն է դարձել բոլոր ութ մրցաձևերում՝ անհատական ու թիմային հաշվարկով, ինչպես նաև՝ բոլոր վեց գործիքների վրա։ Շչերբոն նաև միակ ոչ լողորդ մարզիկն է, որ կարողացել է վեց ոսկե մեդալ նվաճել մեկ օլիմպիադայում, ընդ որում՝ դրանցից չորսը՝ միևնույն օրը (մարզական այդ սխրանքը նա գործել է 1992 թվականին Բարսելոնում անցկացված ամառային օլիմպիական խաղերի ժամանակ)։ Իր մարզական այդ խոշոր ավարին հաջորդ՝ Ատլանտայի 1996 թվականի օլիմպիադայում նա ավելացրել է ևս չորս, բայց այս անգամ արդեն բրոնզե մեդալ։

Վիտալի Շչերբո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝բելառուս․՝ Віталь Венядзіктавіч Шчэрба
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝Վիտալի Շչերբո ԽՍՀՄ, Վիտալի Շչերբո Բելառուս և Վիտալի Շչերբո ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 13, 1972(1972-01-13) (52 տարեկան)
Ծննդավայր՝Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
169 սանտիմետր
Քաշ՝78 կիլոգրամ

Մասնակցելով մարմնամարզության աշխարհի վեց առաջնությունների՝ Վիտալի Շչերբոն ընդհանուր առմամբ նվաճել է 23 մեդալ (դրանցից տասներկուսը՝ ոսկե)։ Եվս 18 մեդալ (դրանցից 10-ը՝ ոսկե) նա նվաճել է Եվրոպայի 1990, 1992, 1994, 1996 թվականների առաջնություններում։

Մարզական աննախադեպ ձեռքբերումների համար Վիտալի Շչերբոն 1991 թվականին արժանացել է ԽՍՀՄ, 1994 թվականին՝ Բելառուսի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետի կոչումների։ 2009 թվականին էլ, ուկրաինացի նշանավոր մարմնամարզիկ Վիկտոր Չուկարինի և ռումին Օկտավիան Բելուի հետ, նա ներառվել է մարմնամարզության միջազգային փառքի սրահում։

Մեծահամբավ մարզիկը ներկայումս ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նրա անունով է կոչվել ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի մարզապալատներից մեկը։

Նվաճումներ

Օլիմպիական խաղեր

Մրցաձևը/Տարին Բարսելոն
1992
Ատլանտա
1996
Թիմային 1-ին 4-րդ
Ընդհանուր մրցումներ 1-ին 3-րդ
ազատ վարժություններ 6-րդ 7-րդ
նժույգ (վարժութ.) 1-ին -
օղակներ 1-ին -
նժույգ (ցատկ) 1-ին 3-րդ
զուգափայտեր 1-ին 3-րդ
պտտաձող - 3-րդ

Աշխարհի առաջնություններ

Մրցաձևը/Տարին Ինդիանապոլիս
1991
Փարիզ
1992
Բիրմինգհեմ
1993
Բրիսբեն
1994
Դորտմունդ
1994
Սաբա
1995
Սան Խուան
1996
Թիմային 1-ին 4-րդ 6-րդ
Ընդհանուր մրցումներ 2-րդ 1-ին 3-րդ 2-րդ
ազատ վարժություններ 2-րդ 2-րդ 2-րդ 1-ին 1-ին 1-ին
նժույգ (վարժություններ) - 1-ին 8-րդ - - -
օղակներ - 1-ին - - - -
նժույգ (ցատկ) 2-րդ - 1-ին 1-ին 3-րդ 4-րդ
զուգափայտեր 8-րդ - 1-ին 6-րդ 1-ին 2-րդ
պտտաձող 3-րդ - 4-րդ 1-ին 5-րդ 3-րդ

Եվրոպայի առաջնություններ

Մրցաձևը/Տարին Լոզան
1990
Բուդապեշտ
1992
Պրահա
1994
Կոպենհագեն
1996
Թիմային - - 1-ին 3-րդ
Ընդհանուր մրցումներ 5-րդ 3-րդ - 2րդ
ազատ վարժություններ 1-ին 1-ին - 1-ին
նժույգ (վարժություններ) - 2-րդ - -
օղակներ - 2-րդ - -
նժույգ (ցատկ) 1-ին 1-ին 1-ին 1-ին
զուգափայտեր 3-րդ - 1-ին
պտտաձող 1-ին - 2-րդ 3--րդ

Բռնաբարության կասկած

2017 թվականի հոկտեմբերին նախկին խորհրդային մարմնամարզուհի Տատյանա Գուցուն Վիտալիին մեղադրել է, որ նա բռնաբարել է իրեն, երբ ինքը 15 տարեկան է եղել։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիտալի Շչերբո Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Շչերբո» հոդվածին։

Tags:

Վիտալի Շչերբո ՆվաճումներՎիտալի Շչերբո Բռնաբարության կասկածՎիտալի Շչերբո ԾանոթագրություններՎիտալի Շչերբո Արտաքին հղումներՎիտալի Շչերբո19721992 թվական1996 թվականԱմառային օլիմպիական խաղերԱտլանտաԲարսելոնԲելառուսԲելառուսական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԲելառուսերենԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀունվարի 13ՄինսկՌուսերենՕլիմպիական խաղեր

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Կոտայքի մարզՄարտի 28ՇեղանկյունԱվշային հանգույցների բորբոքումԿառլես ՊուչդեմոնՌուսաստանՄակդիրԱրամ ԽաչատրյանՊետությունՎբեթԹաիլանդԳոյական անունՀովհաննավանքԾաղկեվանքԷքստրավերսիա-ԻնտրովերսիաԵրուսաղեմՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունԱբու-Լալա Մահարի (պոեմ)Անկախ Պետությունների ՀամագործակցությունԵրիկամային անբավարարությունԻբուպրոֆենԱՄՆ-ի նախագահների ցանկՍեղան (երկրաչափություն)ԵփրատՎիետնամՄԻԱՎ/ՁԻԱՀԱնկախ պետությունների դրոշներՀավասարասրուն սեղանՀրայր ԴժոխքՈրովայնային ցավԹլփատումԼիսագորՔեոփսի բուրգԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՖուտբոլՊապ թագավորԳոշավանքԿրծքագեղձի քաղցկեղՀարավային ԿորեաՄիզուղիների ինֆեկցիաներԱշոտ ՆավասարդյանԳուրգեն ՄահարիՆԱՏՕՀեշտոցի սնկային վարակԴուբայՏնտեսագիտությունԱլգորիթմԲնական թիվԱբորտՄոտիվացիաՊարագաներՀաղորդակցային գործընթացՆատրիումի քլորիդՆիկոլա ՏեսլաԲրյունետ (երգչուհի)ԿոկորդաբորբԱրմավիրԿոնքի բորբոքային հիվանդությունՔեթի ՓերրիՌամադան (ամիս)Ղազարոս ԱղայանՀայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գիրքԴոն Կիխոտ (վեպ)Վիկտոր ՀամբարձումյանՀղիություն (մարդ)Վերք Հայաստանի (վեպ)ԹոքաբորբԶատկի ավանդույթներԲյուզանդական կայսրությունԴանիաՀայկական լեռնաշխարհՍեպսիսԳորշ արջՁեռնաշարժություն🡆 More