Վիլսոնի Խցիկ

Վիլսոնի խցիկ, լիցքավորված մասնիկների հետագծերի դիտման սարք։ Ստեղծել է Չ.Վիլսոնը 1912 թ.-ին։

Վիլսոնի Խցիկ
Առաջին Վիլսոնի խցիկի կառուցվածքը

Աշխատանքի ընթացք

Վիլսոնի խցիկի աշխատանքի հիմքում ընկած է գերհագեցած գոլորշու կոնդենսացման երևույթը, այսինքն՝ հեղուկի կաթիլների գոյացումը կոնդենսացման կենտրոնների, օրինակ, լիցքավորված արագ մասնիկի հետքի երկայնքով առաջացող իոնների շուրջը։ Տեսանելի չափերի հասած կաթիլները կարելի է լուսանկարել։ Հետազոտվող մասնիկներն առաքվում են խցիկի ներսում տեղադրվող աղբյուրից կամ խցիկ են մտնում դրսից՝ իրենց համար թափանցիկ պատուհանի միջով։ Վիլսոնի խցիկը սովորաբար տեղադրում են մագնիսական դաշտում։ Հետազոտվող մասնիկների բնույթը և հատկությունները կարելի է որոշել ըստ մասնիկների վազքի և իմպուլսի մեծության։ Փոքր էներգիայի մասնիկների հետազոտման համար խցիկը լցնում են մթնոլորտայինից փոքր ճնշում ունեցող գազով, իսկ բարձր էներգիայի մասնիկների հետազոտման համար՝ մինչև մի քանի տասնյակ մթն-ի հասնող ճնշման գազով։

Կիրառում

Տասնամյակներ շարունակ Վիլսոնի խցիկի մեթոդը եղել է միջուկային ճառագայթումների գրանցման գործնականում միակ տեսողական մեթոդը։ Սակայն հետագայում Վիլսոնի խցիկը տեղը զիջել է բշտիկային և կայծային խցիկներին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ Վիլսոնի Խցիկ 

Tags:

Լիցքավորված մասնիկներ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Մարտիրոս ՍարյանԱլեքսանդր ՍպենդիարյանoginhՌոբերտ ԱբաջյանՎարդան ՄամիկոնյանԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԱ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնՍինդրիկԵրկիրԱմառԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԴեղանյութերՀայկական ճարտարապետությունՍրտամկանի ինֆարկտԱրտույտների ագարակըԷկոհամակարգՀնդկաստանԳևորգ ՉաուշՀայոց ցեղասպանության ճանաչումԼևոն ԲԲադերՀեպատիտ CԿարտոֆիլՎարդանանք (պատմավեպ)Արշակ ԲԱղտոտումԻլհամ ԱլիևՎերածնունդՆԱՏՕՀայաստանի ՍահմանադրությունՄերկուրի (մոլորակ)Ռափայել ՊատկանյանԿենսաբանական դասակարգումՊատվի համար (դրամա)ՔութեշՀիսուսի ծնունդԴիզայնՄուսա լեռան քառասուն օրըՍարդարապատի հերոսամարտՄուշեղ ԳալշոյանՔարային շինանյութերԽատուտիկՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Հին ՀունաստանՄիսաք ՄեծարենցԳարունՎազգեն ՍարգսյանՕսմանյան կայսրությունՀարավային ԿորեաՀեկտարՀայաստանի զինված ուժերՍաղմոսավանքԼոբիՂազարոս ԱղայանՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Մեր թաղը (պատմվածաշար)ԹութքԲյուզանդական կայսրությունԹոքաբորբԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱլեքսանդրապոլի պայմանագիրՌոբերտ ՔոչարյանՄովսես ԳորգիսյանԲիբլիական (պոեմ)Հաղորդակցային գործընթացՈւրցՎիլյամ ՍարոյանՀամաստեղություններԿռունկներՕվկիանիաՀայկ և ԲելԴերենիկ ԴեմիրճյանԱրեգակՀամացանցՎիտամին DՀնձանԲուրգ (երկրաչափություն)🡆 More