Վիետնամի Աշխարհագրություն

Աշխարհագրորեն Վիետնամը գտնվում է Հարավարևելյան Ասիայում և ձգվում է 1750 կմ հնդկաչինական թերակղզու արևելյան ափի երկայնքով։

Սարեր

Վիետնամի տարածքի 80%-ից ավելին զբաղեցնում են ցածր և միջին բարձրության սարեր։ Անտառներով է պատված երկրի 30%-ից քիչ տարածքը։

Հյուսիսում իրար զուգահեռ ձգվում են հարավարևելյան հատվածի բլոկ-ծալված լեռնաշղթաները՝ Հոանգ Լիեն Սոն (Վիետնամի ամենաբարձր կետով Ֆանշիպան սարով-3143 մ), Շուսունգտյաոտյայ, Շամշաո, բաժանված նեղ, խորը երկայնական հովիտներով։

Արևմտյան սահմանի երկայնքով ձգվում են Աննամ լեռները (Չյոնգշոն)։

Երկրի կենտրոնական և հարավային մասում գտնվում են բազալտե սարահարթերը՝ Փլեյկուն, Դակլակը, Լամվիենը, Զիլինը, որոնք կազմում են Տեյնգուենի Կենտրոնական սարահարթը։

Գետեր

Հարավարևելյան Ասիայի ամենամեծ և ամենախորը գետերը՝ Հոնգհան և Մեկոնգը, իրենց հոսանքն ավարտում են Վիետնամի տարածքում՝ թափվելով Հարավչինական ծով։

Շատ փոքր գետեր, որոնք հոսում են Տեյնգուեն սարահարթից և Աննամ լեռներից Հարավչինական ծով թափվելու վայրերում, ձևավորել են կուտակիչ ծովափնյա հարթավայրերի նեղ գոտի։

Կենդանական աշխարհ

Ֆաունան տարբերվում է մեծ բազմազանությամբ. հայտնի են 213 տեսակի կաթնասուններ (դրանցից վտանգված է 54 տեսակը),950 տեսակի թռչյուններ (44 տեսակը վտանգի տակ են, 13-ը էնդեմիկ), 281 տեսակի սողուններ։ Արևադարձային անտառներում բնակվում են կապիկներ (էնդեմիկ լանգուրներ, գիբոններ, մակակներ), եղնիկներ, ցիվետներ, վագրեր. լեռնային անտառներում արջեր (հիմալայան և մալայական), վարազներ։ Սավաննաներում հանդիպում են հնդկական փիղ, կուպրեյ ցուլ, հնդկական մացառախոզ։ Վերացման վտանգի տակ են պրիմատները (լանգուրներ, րինոպիտեկներ), փղերը, վագրերը, սաոլաները։ Յավանյան միաեղջյուր ռնգեղջյուրը Վիետնամում համարվում է վերացած։ Հարուստ է օրնիտոֆաունան. սիրամարգեր, արծիվներ, կաքավներ, վայրի հավեր։ Գետի դելտաներում և ճահիճներում ապրում են վարդագույն ֆլամինգոներ, մոխրագույն հավալուսներ, արագիլներ, կռնչան բադեր։ Շատ տեսակներ (ներառյալ որոշ պրիմատներ, ցիվետներ, կրիաներ, պանգոլիններ, օձեր, սպիտակ և կանաչ թութակներ) որսագողության օբյեկտներ են։

Հարթավայրեր

Վիետնամի հյուսիսում գտնվող Հոնգհա գետի ստորին հոսանքներում և դելտայում գտնվում է Բաքբո ալյուվիալ դելտա հարթավայրը։ Այստեղ է նաև երկրի բնակչության ամենամեծ խտությունը (1100 մարդ/կմ2) և գտնվում է Վիետնամի մայրաքաղաք Հանոյը։

Հսկայական ալյուվիալ դելտա Նամբո հարթավայրը գտնվում է երկրի ծայր հարավ-արևմուտքում՝ Մեկոնգ գետի դելտայում։ Այստեղ նույնպես բարձր է բնակչության խտությունը (450 մարդ/կմ2) և գտնվում է երկրի ամենամեծ քաղաքը՝ Հոշիմին քաղաքը։

Կլիմա

Վիետնամը գտնվում է մերձհասարակածային մուսոնային կլիմայի տարածքում, բայց երկրի հյուսիսից հարավ մեծ երկարության պատճառով նրա տարածքում կլիմայական պայմանները փոքր-ինչ տարբերվում են։ Ձմեռը հարավում շոգ է (26 °C), հյուսիսում՝ զով (15 °C), օդի ջերմաստիճանը երբեմն իջնում է մինչև 1 °C՝ Չինաստանից սառը օդի ներթափանցման պատճառով։ Ավելի քան 1500 մ բարձրության վրա գտնվող լեռներում ցրտահարություններ են լինում։ Տեղումների ռեժիմը նույնպես փոխվում է Վիետնամի տարածքում։ Ձմեռը հարավում չոր է, հյուսիսում՝ խոնավ, իսկ ամռանը մուսոնային անձրևները ջրում են երկրի ամբողջ տարածքը։ Ամռան վերջին և աշնան սկզբին Վիետնամի ափերը այցելում են ավերիչ թայֆուններ։ Լեռների քամոտ լանջերին տարեկան ընկնում է 2500-3000 մմ տեղումներ, քամոտ լանջերին՝ 700-900 մմ։

Ծայրակետեր

Վիետնամի ծայրակետերը ներառում են Վիետնամի ամենահյուսիսային, հարավային, արևմտյան և արևելյան կետերի կոորդինատները, ինչպես նաև ամենամեծ և ամենափոքր բարձրությունները։

Լայնությամբ և երկարությամբ

  • Վիետնամի մայրցամաքի ամենահյուսիսային կետը գտնվում է Խազյանգ նահանգի Դոնգվան շրջանի Լունգկու (Լունգ ՍԳ) կոմունայում։
  • Ամենահարավային կետը Կամաու հրվանդանն է, Նգոկհիեն շրջան, Կամաու նահանգ։
  • Ամենաարևմտյան կետը գտնվում է Վիետնամի, Չինաստանի և Լաոսի սահմանների խաչմերուկում (Ապաչեների գյուղ (Ապաչե), Շինտհաու կոմունա (Սին Թաու), Մյոնգնե շրջան, Դիենբիեն նահանգ)։
  • Վիետնամի մայրցամաքի ամենաարևելյան կետը գտնվում է Հոնգոմ թերակղզում (Հոնգ Գոն), Վանֆոնգ ծոցում (Վան Ֆոնգ), Վանթհան կոմունայում, Վաննին շրջան, Խանհոա նահանգ։
    HGЯO
    Եթե հաշվի առնենք Սպրատլի կղզիները, ապա Վիետնամի ամենաարևելյան կետը (ներկայումս գտնվում է նրա վերահսկողության տակ) գտնվում է այս կղզեխմբի Տիենա քարի մոտ (Tiên Nữ)։
    HGЯO

Բարձրությամբ

  • Ամենաբարձր կետը Ֆանշիպան լեռն (3143 մ)։
  • Ամենացածր մակարդակը Հարավային Չինաստանի ծովի ափն է (0 м)։

Ծանոթագրություններ

Tags:

Վիետնամի Աշխարհագրություն ՍարերՎիետնամի Աշխարհագրություն ԳետերՎիետնամի Աշխարհագրություն Կենդանական աշխարհՎիետնամի Աշխարհագրություն ՀարթավայրերՎիետնամի Աշխարհագրություն ԿլիմաՎիետնամի Աշխարհագրություն ԾայրակետերՎիետնամի Աշխարհագրություն ԾանոթագրություններՎիետնամի ԱշխարհագրությունՀարավարևելյան Ասիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱսիաԿոմիտասԱրաքսՉարլի ՉապլինՎանի թագավորությունԲանաստեղծությունԷրեբունի ամրոցՀնդկաստանՄատյան ողբերգությանՀայկական ատոմային էլեկտրակայանԱնտարկտիդաՉակերտներԵրիցուկԺառանգական հիվանդություններՄեջքի ցավԲուլինգՍիլվա ԿապուտիկյանԵրեքնուկՀայկական լեռնաշխարհԻսրայելՔարտեզԱլպիական մանուշակ (պատմվածք)Յուրի ՎարդանյանՍեռական բազմացումԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՀաղպատի վանական համալիրԱշոտ Բ ԵրկաթՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՄուրացանՍեռական հարաբերությունԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ԲրուցելոզԿանադաՎլադիմիր ԼենինՈրոշիչՏավուշի մարզԵրիկամՄեղուներՀեքիաթՎարդԽատուտիկՀամո ԲեկնազարյանՍակավարյունությունԿալցիումՄեծ ՄհերՀովհաննես ԹումանյանԿառլես ՊուչդեմոնՄիզուղիների ինֆեկցիաներԵրկաթ պակասորդային սակավարյունությունԿիլիկիաԵրեխայի իրավունքներԵրաժշտությունՀարավաֆրիկյան ՀանրապետությունԶապել ԵսայանՀայաստանի ազգային հերոսԱմոքսիցիլինՀայկական ճարտարապետությունՖրանսիաՎերաբերական (խոսքի մաս)Կրծքավանդակի ցավՖեռնան ՄագելանՀայաստանի թռչունների ցանկՎիլյամ ՍարոյանՔրիստափոր ԿոլումբոսՀովազներՎիտամին D-ի անբավարարությունԱրցախի ՀանրապետությունՄաշկ (մարդ)Ստեփան Զորյան (գրող)Սննդային շղթաՎիտամին DՕքեյՔրիստոնեությունՁեռք, ոտք և բերան հիվանդությունԺողովրդավարությունԴիզայն🡆 More