Վարդիթեր Ֆելեկյան: դերասանուհի

Վարդիթեր Ֆելեկյան (1869, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1952, Ստամբուլ, Թուրքիա), հայ դերասանուհի, Սիմոն Ֆելեկյանի դուստրը, Մարի-Հրանույշ Ֆելեկյանի քույրը։

Վարդիթեր Ֆելեկյան: դերասանուհի
Վարդիթեր Ֆելեկյան
Վարդիթեր Ֆելեկյան: դերասանուհի
Ծնվել է1869
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1952
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունՎարդիթեր Ֆելեկյան: դերասանուհի Օսմանյան կայսրություն և Վարդիթեր Ֆելեկյան: դերասանուհի Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի

Ֆելեկյան քույրերը բեմական գործունեությունն սկսել են 1880-ական թթ. կեսին՝ Թիֆլիսում։ Խաղացել են նաև Բաքվի հայկակական թատրոնում, հյուրախաղերով և առանձին խմբերով հանդես եկել Շուշիում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Թավրիզում, Թեհրանում։ 1904 թվականին, Եգիպտոսում կազմակերպել են թատերախումբ, 1908 թվականին ներկայացումներ տվել ԱՄՆ-ում։ Սկսած 1910 թվականից մասնակցել են պոլսահայ թատերական կյանքին, 1919 թվականին, Կ. Պոլսում կազմակերպել «Ֆելեկյան թատերախումբ» (գոյատևել է մինչև 1922 թվական)։

Վարդիթեր Ֆելեկյանն օժտված է եղել դրամատիկ դերասանուհու հարուստ տվյալներով, դերերից են՝ Կրուչինինա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Մեդեա (Սուվորինի և Բուրենինի «Մեդեա»), Մարգարիտ Գոթիե (Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը») և այլն, որոնք երբեմն համեմատել են Սիրանույշի դերակատարումների հետ։ Օվի Սևումյանի հրավերով խաղացել է Կոստանդնուպոլսի Հայ դրամատիկ թատրոնի հետ։ 1922 թվականին Վահրամ Փափազյանի և Գրիգոր Ավետյանի հետ նկարահանվել է «Վոսփորի գեղուհին կամ ոճրագործ սերը» ֆիլմում։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 624 Վարդիթեր Ֆելեկյան: դերասանուհի 

Tags:

18691952ԹուրքիաՄարի-Հրանույշ ՖելեկյանՍտամբուլՕսմանյան կայսրություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

«ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգՆեմեսիս (դիցաբանություն)Արտարգանդային հղիությունԱղանդավորությունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱրամ ԽաչատրյանԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿասկադ համալիրԱրշակ ԲՍողուններՀունաստանԱլերգիաՀայաստանի ձկների ցանկԿաթվածԽտությունՀեմանգիոմաՀայկական դրամԻսլամՎբեթՓողԴավիթ ԲեկՀարակատար դերբայՇեշտՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներՄարդու պապիլոմավիրուսԱնանիա ՇիրակացիՕլիմպիական խաղերԱշտարակի շրջանՍիրտՏողադարձԿունիլինգուսԱլեքսանդր ՄակեդոնացիՌևմատոիդ արթրիտՇագանակագեղձի բարորակ գերաճՀովհաննես ԱյվազովսկիՄաշկի սնկային հիվանդություններԿարմրուկՎահագնԱստվածՏիգրան ՊետրոսյանԹարախակույտՈւղղագրությունՂազարոս ԱղայանՑորենՍաուդյան ԱրաբիաՄարտի 28Երիկամաքարային հիվանդությունԵրիկամի քրոնիկ հիվանդությունԲառակապակցությունԴժոխք (Աստվածային կատակերգություն)Սեռական հարաբերությունԽոյ (կենդանակերպի նշան)ԼեյկոցիտՓիղՀոգեբանությունԵրուսաղեմՍերժ ՍարգսյանԱռաքյալներԿառավարում (տնտեսագիտություն)Անկախ Պետությունների ՀամագործակցությունՀայկական առածներ և ասացվածքներԻսրայելՀրայր ԴժոխքՍեբորեային մաշկաբորբԱլբերտ ԱզարյանՄետրոնիդազոլԳեղամ ՍարյանՀուլիոս ԿեսարԵրվանդ ՔոչարՀայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունԼիմֆոմաԿենդանակերպի նշաններՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԳնաճԱրմավիրի մարզ🡆 More