Վախթանգ Գորգասալ

Վախթանգ Ա Գորգասալ (վրաց.՝ ვახტანგ I გორგასალი) (440, Մցխեթ, Վրաստան - 502, Ուջարմա, Սագարեջոյի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան), Քարթլիի (Վիրք) թագավոր։

Վախթանգ Գորգասալ
Վախթանգ Գորգասալ
Ծնվել է՝440
ԾննդավայրՄցխեթ, Վրաստան
Մահացել է՝502
Վախճանի վայրՈւջարմա, Սագարեջոյի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան
Սվետիցխովելի
ԵրկիրՎախթանգ Գորգասալ Վիրք
ՏոհմChosroid dynasty?
քաղաքական գործիչ
ՀայրՄիհրդատ V
ՄայրSagdukht?
ԵրեխաներԴաչի
ՀավատքՎրաց ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն

Վախթանգ Գորգասալ ծնվել է 5-րդ դարի կեսերին, մահացել 502 թ.։ Վրաց թագավոր, քաղաքական գործիչ, ռազմական առաջնորդ։ Գորգասալը միշտ կրել է գայլի գլուխ հիշեցնող մի սաղավարտ (կամ դրա վրա պատկերված է եղել գայլ կամ գայլի գլուխ)։ Այդ պատճառով պարսիկները նրան կոչել են Գորգասալ, որ թարգմանաբար նշանակում է Գայլագլուխ։

Կենսագրություն

Վախթանգ Գորգասալը Խոսրովյան Միհրդատ թագավորի որդին էր։ Երիտասարդ տարիքում դարձել է թագավոր։ Պայքարել է թագավորական իշխանության ամրապնդման համար։ Վախթանգ Գորգասալը երկարատև պայքար է մղել Սասանյանների դեմ Քարթլիի անկախության համար։ 482-ին ապստամբություն է բարձրացրել և օգնություն է խնդրել հոներից ու հայերից։ Հոները մերժել են, իսկ հայկական զորքը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, եկել է օգնության։ Հայ-վրացական միացյալ ուժերի և պարսիկների միջև ճակատամարտը տեղի է ունեցել Ճարմանայնի դաշտում։ Մարտը շահել են պարսիկները վրացի իշխանների դավաճանության պատճառով։ Վախթանգը շարունակել է պայքարը և զոհվել մարտում ստացած ծանր վնասվածքից։ Վրաստանում Վախթանգ Գորգասալը համարվում է կիսաառասպելական ազգային հերոս։

Պատանեկություն

Ըստ որոշ աղբյուրների՝ 442 թվականին է ծնվել Վրաստանի գահաժառանգ Վախթանգ Գորգասալին։ 449-ին վախճանվում է Միհրդատ թագավորը, երբ Վախթանգը 7 տարեկան էր։ Ծանր ժամանակների մեջ է ընկնում այրի Սանդուխտ թագուհին։ Նրա հայրը՝ Բառզաբոդը, Բարդա (Աղվանից Պարտավ) քաղաքի գլխավորն էր։ Նա դավաճանությամբ անցել էր պարսիկների կողմը։ Վրաստանում սկսվեց քրիստոնեության ճնշումը։ Թագուհու դստեր ամուսինն էլ իր հերթին էր ձգտում թագավորական գահին տիրանալ ու սրտի խորքում ատելություն տածում թագաժառանգի հանդեպ։ Սանդուխ թագուհին լավ էր ճանաչում իր փեսային ու վերջինիս մտադրությունը խափանելու նպատակով մեկնում է Պարտավ։ Սանդուխտը հայտնում է հորը փեսաի մտադրության մասին ու խնդրում՝ աջակցել Վախթանգի գահակալմանը։ Բարզաբոդն ընդառաջեց Սանդուխտին՝ պայմանով, որ Մցխեթում կառուցվեն ատրուշաններ և մարդիկ դառնան զրադաշտական կրոնին։ Այլընտրանք չունենալով՝ թագուհին համաձայնվում է։

Մցխեթ եկան մոգեր, ովքեր մարդկանց կաշառելով տարածում էին իրենց կրոնը, որի պատճառով բազմաթիվ քրիստոնյա վրացիներ դարձան մազդեզական։ Այդ շրջանում վրաց քրիստոնյա համայնքի առաջնորդ նշանակվում էին պարսիկները։ Պարսից կրոնն այն աստիճան էր թափանցել Վրաստան, որ անգամ եպիսկոպոսն ինքը միայն արտաքնապես էր քրիստոնյա, իսկ գաղտնաբար քարոզում էր մազդեզական կրոնը։ Այդպիսով շատերին ներքաշեց դեպի պարսից հավատքը։ Որոշ ժամանակ Բառզաբոդի իշխանական դիրքերը սկսեցին թուլանալ։ Պարսիկների նշանակված եպիսկոպոսը վտարվեց Պարտավից։ Սանդուխտ թագուհին օգտվելով առիթից՝ Կոստանդնուպոլսից հրավիրեց Միքայել վարդապետին։ Նա ձեռնադրվեց Մցխեթի եպիսկոպոս։ Միքայելը եռանդուն մարդ լինելով՝ արագորեն վերահաստատեց քրիստոնեությունը վրաց աշխարհում։ Բայց պարսկական կողմը շարունակում էր պայքարել Մցխեթի համար։ 451 թվականին հյուսիսից դուրս եկան Օսերը, ավերածություններ գործեցին վրաց տարածքներում, գերեվարեցին պատանի Վախթանգին ու Միհրանդուխտին։ Օսերն այստեղից անցան Ռանսա ու Մովականս՝ կոտորելով ու գերեվարելով բնակչությանը, ապա Դարբանդի(Դերբենտ) (Ճորա պահակ) դռնով վերադարձան իրենց տարածքներ։

Այդ ընթացքում բյուզանդացիներն ավելի ամրապնդեցին իրենց դիրքը վրաց հողում։ Արդեն նախկինում Կլարջեթին (Կղարջք Հայոց) գտնվում էր Բյուզանդիայի տիրապետության տակ։ Իսկ այժմ էլ Մարկիանոս կայսրը լեգեոններ մտցրեց Աբխազիա։ Ապա ներխուժեցին Էգրիս ու հասան մինչև Գոջնդի ամրոց։

Թբիլիսիի հիմնադրումը

Վախթանգ Գորգասալն է հիմնադրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին։ Դրա մասին պահպանվել է մի ավանդազրույց։ Ըստ դրա՝ մի անգամ որսի ժամանակ Վախթանգը գտել է տաք աղբյուր և որոշել այդտեղ քաղաք կառուցել։ «Թբիլիսի» բառը կազմված է «թբիլի»`տաք և «սի»՝ջուր բառերից։ Վրացերեն,,ջուր,,-ծղալի, իսկ,,սի,,կամ,,սու,, թուրքերեն է, ուրեմն այդ տարբերակը ճիշտ չէ... Վախթանգը երազել է մայրաքաղաքը Մցխեթ քաղաքից Թբիլիսի տեղափոխելու մասին, սակայն դա իրականացրել է նրա որդի Դաչին։

Ծանոթագրություններ

Վախթանգ Գորգասալ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վախթանգ Գորգասալ» հոդվածին։

Tags:

Վախթանգ Գորգասալ ԿենսագրությունՎախթանգ Գորգասալ Թբիլիսիի հիմնադրումըՎախթանգ Գորգասալ ԾանոթագրություններՎախթանգ Գորգասալ440502Կախեթի մարզՄցխեթՈւջարմաՍագարեջոյի շրջանՎիրքՎրաստանՎրացերենՔարթլի

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հաստ աղիքների բորբոքումՄեջքի ցավԱրցախի ՀանրապետությունԳնաճԿույր աղիքՀաննիբալՉակերտներԺողովրդավարություն44-օրյա պատերազմՆաիրի ԶարյանԲարդ ստորադասական նախադասությունՀույզերՍերժ ՍարգսյանՇաքարային դիաբետՀովհաննես ԹումանյանԻրանՎայոց ձորի մարզՖարինգիտՊանամաԱրհեստական բանականությունԱվշային համակարգՌուսաստանՆիկոլ ՓաշինյանԼեյկոցիտԱնդրանիկ ՕզանյանԼեոնարդո դա ՎինչիՀայաստանի Կարմիր գրքում գրանցված սողունների ցանկԷլեկտրական հոսանքԱրյան ճնշումՀերպեսԵվրատեսիլ 2023 երգի մրցույթԱկնեՏիեզերագնացությունԽաչքարԴերբայԿանանց միջազգային օրՍիֆիլիսԱշոտ ՆավասարդյանԱՄՆ-ի նախագահների ցանկԽորեն ԱբրահամյանՕգյուստ ՇառլուաՊետությունԱճի հորմոնՕսմանյան կայսրությունԱնահիտՆևրոզներԿոնվենցիաՆշիկաբորբՍասունցի ԴավիթԱրա Գեղեցիկ և ՇամիրամՉեխիաԲանկԱրյունԲնական թիվՍուրեն Շահվերդյան (բեմադրիչ)ՊրոլակտինԲասկետբոլԵրազՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Թոքի քաղցկեղԱնգլերենԿարեն ԴեմիրճյանՔրիստոնեությունԲագրատունիների թագավորությունՍրտամկանի ինֆարկտՀամակարգիչԾաղկազարդՏեղեկատվական տեխնոլոգիաներԳաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնԻջևանԻմ սիրելի տիրակալՏիգրան ՄեծՄատյան ողբերգությանԵրազահանՀյուսիսային ԱմերիկաԵրևանի պետական համալսարանԷջմիածնի Մայր Տաճար🡆 More