Սելին Սյամմա

Սելին Սյամմա (ֆր.՝ Céline Sciamma, նոյեմբերի 12, 1978(1978-11-12) կամ 1980, Պոնտուազ, Վալ-դը-Ուազ, Ֆրանսիա), ֆրանսիացի կինոռեժիսոր, սցենարիստ և ֆեմինիստ։

Սելին Սյամմա
Սելին Սյամմա
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 12, 1978(1978-11-12) (45 տարեկան) կամ 1980
Ծննդավայր՝Պոնտուազ, Վալ-դը-Ուազ, Ֆրանսիա
Քաղաքացիություն՝Սելին Սյամմա Ֆրանսիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, կինոսցենարիստ և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 1780037

Կենսագրություն

Սելին Սյամման ծնվել է 1978 թվականի նոյեմբերի 12-ին, Պոնտուազ քաղաքում, Ֆրանսիայի Վալ դը Ուազ դեպարտամենտում։ Կինեմատոգրաֆիական կրթությունը ստացել է La Fémis կինոդպրոցում, որտեղ նրա ուսուցիչը եղել է Սսավյե Բովուան։

2007 թվականին Սյամման իր նորամուտը նշել է «Ջրաշուշաններ» լիամետրաժ ֆիլմով, որը պատմում է 15-ամյա աղջկա պատմությունը, որը սիրահարված է գեղալողի թիմի ավագին։ Ֆիլմը ընտրվել Է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի համար, ստացել Լուի Դելյուկի մրցանակ և առաջադրվել ֆրանսիական «Սեզար» ազգային կինոմրցանակի երեք անվանակարգերում։

Սյամմայի առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Պոլինը» (2010), ստեղծվել է հոմոֆոբիայի դեմ կառավարության արշավի շրջանակներում։

10-ամյա Լաուրայի աշխարհի մասին պատմող «Տղուհի» (անգլ.՝ Tomboy, 2011) ֆիլմն ստացել է Բեռլինի կինոփառատոնի «Թեդդի» մրցանակ և Օդեսայի կինոփառատոնի «Ոսկե Դյուկ» Գրան-Պրի։

2014 թվականին թողարկված «Աղջիկների միություն» ֆիլմն ընտրվել է որպես Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորների երկշաբաթ» բաժնի բացման ֆիլմ։

«Աղջկա դիմանկարը կրակի մեջ» ֆիլմը մրցանակ է ստացել Կաննի կինոփառատոնի «Լավագույն սցենարի համար» անվանակարգում։

Ֆիլմագրություն

  • 2004` Առաջին համայնքներ (սցենարիստ) (կարճամետրաժ)
  • 2006` Թաքցրու ուրախությունը (սցենարիստ) (կարճամետրաժ)
  • 2007` Ջրաշուշաններ (ռեժիսոր, սցենարիստ)
  • 2010` Պոլին (ռեժիսոր) (կարճամետրաժ)
  • 2010` Փղոսկրի աշտարակ (սցենարիստ)
  • 2011` Տղուհի (ռեժիսոր, սցենարիստ)
  • 2012` Վշտի կանչին (սցենարիստ)
  • 2014` Աղջիկների միություն (ռեժիսոր, սցենարիստ)
  • 2014` Երիտասարդ վագր (սցենարիստ)
  • 2016` Երբ դու տասնյոթ տարեկան ես (սցենարիստ)
  • 2016` Իմ կյանքը որպես Կուրժետ (սցենարիստ)
  • 2017` Քամին պտտվում է (սցենարիստ)
  • 2019` Աղջկա դիմանկարը կրակի մեջ (ռեժիսոր, սցենարիստ)

Անձնական կյանք

Սելին Սյամման լեսբուհի է։ 2014 թվականին Ադել Հանելը «Սեզար» մրցանակի շնորհման ժամանակ իր ելույթում հրապարակավ հայտարարել է, որ ինքը Սելինի հետ հարաբերությունների մեջ է, որի հետ ծանոթացել է 2007 թվականին «Ջրաշուշաններ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Զույգը բաժանվել է 2018 թվականին «Աղջկա դիմանկարը կրակի մեջ» ֆիլմի նկարահանումներից առաջ։

Ակտիվիզմ

2018 թվականին Սելին Սյամման կինոարտադրության այլ այնպիսի հայտնի կանանց հետ, ինչպիսիք են Անյես Վարդան, Ավա Դյուվերնեյը, Քեյթ Բլանշետը և Լեա Սեյդուն, կազմակերպել և մասնակից է եղել 2018 թվականի Կաննի կինոփառատոնում անհավասարության դեմ ակցիային։ Առաջիններից մեկն է, որ միացել է ֆրանսիական կինոարդյունաբերության մասնագետների 50/50 շարժման` պաշտպանելով կինոյում գենդերային հավասարությունը։

Ծանոթագրություններ

Սելին Սյամմա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելին Սյամմա» հոդվածին։

Tags:

Սելին Սյամմա ԿենսագրությունՍելին Սյամմա ՖիլմագրությունՍելին Սյամմա Անձնական կյանքՍելին Սյամմա ԱկտիվիզմՍելին Սյամմա ԾանոթագրություններՍելին Սյամմա19781980ԿինոռեժիսորՆոյեմբերի 12ՊոնտուազՍցենարիստՎալ դը ՈւազՖրանսերենՖրանսիա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Նիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Գլխավոր էջՁեռք, ոտք և բերան հիվանդությունՀատկացուցիչՀաղթանակի օրՌափայել ՊատկանյանՋրհեղեղՀարադրությունԱմոքսիցիլին/կլավուլանաթթուԿոորդինատային համակարգԿուսաթաղանթԴրաստամատ ԿանայանՏիգրան ՄանսուրյանԱնուղղակի խնդիրԿենսաբանական դասակարգումՄիջին ականջի բորբոքումԶատիկԾիածանԳետային խեցգետիններՔրիստոնեությունԿոտայքի մարզՀայաստանի բուհերի ցանկՌոբերտ ՔոչարյանԴեռահասի հոգեբանությունՄեր թաղը (պատմվածաշար)Սևանի իշխանՀամբարձում (տոն)Ժենգյալով հացՖուտբոլԱրմեն Տիգրանյան (երգահան)Թվական անունԵռանկյան մակերեսԿույր աղիքԱդրբեջանՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)ՕքսիդԹթուներԳուգլ (որոնողական համակարգ)Դաշտանային ցիկլՄխիթարյան միաբանությունՍակրավորՄագաղաթՎայոց ձորի մարզՏարերային աղետներԺառանգական հիվանդություններԳարունԵվրոպական միությունՀին աշխարհի յոթ հրաշալիքներՄթնշաղի անուրջներԿոստանդնուպոլիսԱրշակունիներԱղտոտումԿիստաՔութեշԲագրատ ԳալստանյանՄեջքի ցավՄեսրոպ ՄաշտոցՑեղին սիրտը (ժողովածու)Լեոնիդ ԱզգալդյանԱլեքսանդր ՇիրվանզադեՊրիզմաՍասունցի Դավիթ (արձան, Երևան)ԿոկորդաբորբԿոնՖեյսբուքՔարերի սիմֆոնիաԱռաջին համաշխարհային պատերազմԱղվան ՎարդանյանՄարդ բանականԱծական անունՎիտամին D-ի անբավարարությունՄեծ ՄհերՄոմիկ🡆 More