Սատունինի Սևագլուխ Ռինխոկալամուս

Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս , Սատունինի ռինխոկալամուս, Սատունինի կնճիթաձողիկ (լատին․՝ Rhynchocalamus melanocephalus satunini), լորտուների ընտանիքին պատկանող ռինխոկալամուս ցեղի օձ։ Հայաստանում հանդիպում է Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի նախալեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ քարքարոտ, կավահողային և հիմնականում չոր կենսավայրերում։ Վարում է գլխավորապես փորող կենսակերպ։ Գարնանը և ամռան սկզբին, երբ հողը բավականին խոնավ է, հազվադեպ հանդիպում է քարերի և այլ թաքստոցների տակ, կենդանիների բներում և հողի փխրուն շերտերում։ Մարմինը բավականին բարակ է, երկարությունը տարիքի հետ փոխվում է (12-40 սմ), իսկ պոչը մոտ 4,5-5 անգամ կարճ է մարմնից։ Գլուխը մարմնից թույլ է տարանջատված և ծածկված է խոշոր վահանիկներով։ Աչքերը մանր են, ծիածանաթաղանթը՝ գրեթե սև, բիբը՝ կլոր։ Միջքթային վահանիկը լայնացած է՝ հարմարված փորելուն։ Բերանային անցքը բացվում է գլխի ստորին մակերեսին։ Մեջքային թեփուկները հարթ են և փայլուն։ Մեջքը դեղնավունից նարնջագույն է։ Գլուխը բաց գույնի է։ Վերաչքային վահանիկների վրայով անցնում է դեպի առաջ կորացած, սև լայնակի գիծ։ Ծոծրակային վահանիկների գրեթե ողջ մակերեսը ծածկված է սրտանման սև խալով։ Պարանոցի մեջքային մակերեսին կա առջևից խորը կտրվածքով լայն, սև և վզնոցանման գիծ։ Որովայնը սպիտակ կամ վարդագույն է։ Սնվում է մրջյունների թրթուրներով և հողում ապրող մանր անողնաշարավորներով։ Բազմացումը ուսումնասիրված չէ։ Մարդու և կենդանիների համար անվնաս է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս
Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս (արու)
Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս (արու)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Վերնաընտանիք Colubroidea
Ընտանիք Լորտուներ (Colubridae)
Ենթաընտանիք Colubrinae
Ցեղ Rhynchocalamus
Տեսակ Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս (R. melanocephalus)
Միջազգային անվանում
Rhynchocalamus melanocephalus
Jan, 1862
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Սատունինի Սևագլուխ Ռինխոկալամուս
Քիչ մտահոգող տեսակ

Տարածվածություն

Տարածված է Առաջավոր Ասիայում (մինչև Իրանի արևմտյան հատվածը արևելքում), Հայաստանում և Նախիջևանում։ Հայաստանում տարածված է միայն Արաքս գետի հովտում, որտեղ բարձրանում է նախալեռներ՝ մինչև ծովի մակարդակից 1200 մ բարձրություններ։

Էկոլոգիա

Հանդիպում է միայն օշինդրային կիսաանապատներում, չոր և խիստ քարքարոտ լանջերին, որտեղ կան մերկացած ապարներ և քսերոֆիտ բուսածածկով բազմաթիվ քարաբեկորներ, ինչպես նաև ֆրիգանային գոտում։

Վարում է թաքնված մթնշաղային կենսակերպ և ցերեկային ժամերին հողի մակերես գրեթե դուրս չի գալիս։

Կենսաբանական առանձնահատկությունները գրեթե ուսումնասիրված չեն։

Պահպանություն

Հարավային Կովկասի առավել հազվադեպ և քիչ ուսումնասիրված տեսակներից մեկն է։ Հայտնի են շատ քիչ քանակով առանձնյակներ։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Բնության մեջ այս տեսակի թվաքանակը, հավանաբար, կայուն է։ Մինչ այժմ Հարավային Կովկասում հայտնաբերվել են 19 առանձնյակ, որից 17-ը` Հայաստանում և Նախիջևանում։

Սպառնացող վտանգներից է բնորոշ ապրելավայրերի յուրացումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ Սատունինի Սևագլուխ Ռինխոկալամուս 

Ծանոթագրություններ

Սատունինի Սևագլուխ Ռինխոկալամուս Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս» հոդվածին։
Սատունինի Սևագլուխ Ռինխոկալամուս Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս» հոդվածին։

Tags:

Սատունինի Սևագլուխ Ռինխոկալամուս ՏարածվածությունՍատունինի Սևագլուխ Ռինխոկալամուս ԷկոլոգիաՍատունինի Սևագլուխ Ռինխոկալամուս ՊահպանությունՍատունինի Սևագլուխ Ռինխոկալամուս ԾանոթագրություններՍատունինի Սևագլուխ ՌինխոկալամուսԱնողնաշարավորներԱրարատի մարզԵրևանԼատիներենԼորտուներԾիածանաթաղանթԿոտայքի մարզՀայաստանՀայաստանի Կարմիր գիրքՍյունիքի մարզՎայոց ձորի մարզ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արմեն Սողոյան (հոգեբույժ)ԱստվածաշունչՄեծ ՄհերՎարդան Մամիկոնյանի հուշարձան (Երևան)Հայաստանի կենդանական աշխարհԴեքսամետազոնՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)ՀիսուսԹավշյա հեղափոխություն (Հայաստան)ԱմերիկաՀայերենի այբուբենԵրուսաղեմՎահագնՄայիսի 6ՏրանսպորտՍասնա ծռերԳառնու հեթանոսական տաճարՏրդատ ԱԼևոն ԱրոնյանԱլպիական մանուշակ (պատմվածք)Էդուարդ ԱղայանԱնդրանիկ ՕզանյանԲացահայտիչՊետրոս Ա ԳետադարձՕլիմպիական խաղերԹորոս ՌոսլինԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՄոնա ԼիզաՍպիտակուցներՎանի թագավորության արքաների ցանկՀայերՀամեմատությունՏիգրանակերտ (մայրաքաղաք)Եկեղեցական զգեստԱմպՀայկական սփյուռքՇեղանկյունԳրիպԴիմակահանդես (պիես)Ավշային հանգույցների բորբոքումՄայիսի 5Հովհաննես ՇիրազՄաշկի սնկային հիվանդություններԴարձվածքՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՔրիստոնեությունԼյոնեբերգացի ԷմիլԹաթուլ ԿրպեյանՕվկիանոսՀրեաներԷյֆելյան աշտարակԵզդիներԽաչատուր ԱբովյանԳարեգին Ա ՔեսաբցիՇավարշ ԿարապետյանԱրարատՎազգեն Ա ԲուխարեստցիԿաթողիկոսՍպիտակավոր վանքՀայկական լեռնաշխարհՍևան (քաղաք)ԳալակտիկաներՄիքայել ԱջապահյանՀարցական նշանՀունաստանԵրվանդ ՔոչարՀաղթանակի օրՎիլյամ ՍարոյանՀավասարասրուն սեղանՆապաստակներԴանիել ՎարուժանԵռանկյան մակերեսԳրիգոր ԼուսավորիչԱկսել ԲակունցԱռիթմիաԹռչնագիր🡆 More