Սառցային Անձրև

Սառցային անձրև, խառը մթնոլորտային տեղումներ են, որոնք տեղի են ունենում օդի բացասական ջերմաստիճաններում ըստ Ցելսիուսի սանդղակի։ Սառցային անձրևները դիտվում են ջերմաստիճանի ինվերսիայի դեպքում, երբ երկրի մակերևույթին օդը սառն է, իսկ այդ սառը օդի վերևում ավելի տաք օդի շերտ է՝ դրական ջերմաստիճանով։

Սառցային Անձրև
Ծառերի ճյուղերը ծածկված սառույցով

Նկարագրություն

Ըստ ռուսական հիդրոօդերևութաբանական հանրագիտարանի՝ սահմանվում է, որ սառցային անձրևը ամպերից թափվող փոքր, թափանցիկ սառցե գնդիկներ են 1-3 մմ տրամագծով։ Առավել հաճախ նմանատիպ երևույթ նկատվում է 0…−10 °C, երբեմն նաև մինչև −15 °C ջերմաստիճանների պարագայում։ Սառցե գնդիկները ձևավորվում են անձրևի կաթիլների սառչման դեպքում, երբ նրանք թափվում են օդի վերին շերտից ներքևի շերտ, որտեղ արդեն ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի սանդղակի բացասական է։ Գնդիկների ներսում դեռևս մնում է չսառչած ջուր, և երբ տեղի է ունենում սառցային անձրևը սառցե գնդիկները հարվածելով երկրի մակերևույթին ձևավորում են մերկասառույց։

Սառցային Անձրև 
Սառցային անձրևի հետևանքները Ռուսաստանում՝ 26 դեկտեմբերի 2010 թվական

Համաձայն ճանապարհային տերմինների ուղեցույցի սառցային անձրևի հոմանիշը ջինջառն է՝ գերսառեցված ջուրն է, ջերմաստիճանի ինվերսիայից բարձր համեմատաբար տաք օդից անցումը 0°С-ից ցածր ջերմաստիճանի առաջացնում է մերկասառույց։

Սառցային անձրևի վտանգները

Հաճախակի այս մթնոլորտային երևույթը զգալի վնաս է հասցնում և դասակարգվում է որպես բնական աղետ (ծանր հետևանքներով և մարդկային կորուստներով)։ Օրինակ այդպիսի բնական աղետներ են եղել Հյուսիսային Ամերիկայում սառցային անձրևները 1998 թվականին և 2007 թվականին և Ռուսաստանում 2010 թվականի դեկտեմբերի 25-ին։

Սառցային Անձրև 
Սառցային անձրևի հետևանքով վնասված էլեկտրասյուները

Ռուս բանաստեղծուհի Տատյանա Տոլստայան իր «Փոթորիկը Նյու Յորքում» հոդվածում նկարագրում է 2012 թվականին տեղի ունեցած սառցային անձրևի աղետալի հետևանքները, երբ ծառերը ամբողջապես պատված լինելով սառույցով՝ զանգվածաբար ընկել էին էլեկտրահաղորդալարերի վրա, փաստացի կտրելով որոշ բնակավայրեր արտաքին աշխարհից և մարդկանց զրկելով ոչ միայն հոսանքից, այլ նաև կապից, ջեռուցումից, առաջին անհրաժեշտության ապրանքներից։

Վտանգների օրինակներ

2020 թվականի նոյեմբերի 19-ի գիշերը Վլադիվոստոկում տեղի ունեցած սառցային անձրևը հանգեցրել է արտակարգ դրության։ Օդերևութաբանները արձանագրել են ծառերի և հաղորդալարերի մինչև 12 սմ հաստությունը։ Տարածաշրջանում այդպիսի դեպք վերջին երեսուն տարիների ընթացքում չէր եղել։ Միայն Վլադիվոստոկում 1353 բնակելի տներ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի, 1266 տուն առանց սառը ջրի, 887 տուն առանց տաք ջրի, 776 տուն առանց ջեռուցման։ Մյուս հարակից շրջաններում շուրջ 150000 մարդ հայտնել էին, որ խնդիրներ ունեն ջեռուցման, հոսանքի, ջրի և այլ պատճառներով։ Աղետի հետևանքով մոտակա կղզի տանող կամրջի մալուխները սառցակալել էին, և կամուրջը փակվել էր երթևեկության համար, լաստանավերը դարձել էին կղզի ուղևորներ և բեռներ հասցնելու միակ միջոցը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Tags:

Սառցային Անձրև ՆկարագրությունՍառցային Անձրև Սառցային անձրևի վտանգներըՍառցային Անձրև Վտանգների օրինակներՍառցային Անձրև ԾանոթագրություններՍառցային Անձրև Արտաքին հղումներՍառցային ԱնձրևՄթնոլորտային տեղումներՋերմաստիճանի ինվերսիաՑելսիուսի սանդղակ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Վարդանանց պատերազմՀայ-վրացական պատերազմՓայծաղՆյութափոխանակությունԲացատրական բառարանԳրիգոր ԼուսավորիչԲագրատ ԳալստանյանԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՏողադարձՄարդու ատամԳենետիկ հիվանդություններՆոր ՆախիջևանԷնվեր փաշաԳառնու հեթանոսական տաճարՎիլյամ ՍարոյանԿապույտ հազՍոս ՍարգսյանՀայաստանի ազգային հերոսԲյուրականի աստղադիտարանԱբովյան (քաղաք)Հայկական խոհանոցԹութակներ (ընտանիք)ԱսիաԳլխուղեղի ուռուցքՍպիտակավոր վանքԽաղաղ օվկիանոսՁգողականությունԱմերիկաՊղինձՀայրենիք (հասկացություն)Կառավարում (տնտեսագիտություն)Գագիկ ԲՍուրբ ծնունդՀայաստանի դրոշՉարլզ ԴարվինՄրջյուններՀնձանՄրգաշատԹոմաս ԷդիսոնՎիտամին B12 անբավարարությունԼեոնարդո դա ՎինչիՍիֆիլիսԵրվանդ ՔոչարՄարդ բանականՎարդգես ՍուրենյանցՆևրոզներՊտուղԶվարթնոցի տաճարՀովհաննավանքԲաթումի պայմանագիրoginhՍողուններԼիտրՀայաստանի ՍահմանադրությունՀատակումԾաղկեվանք (Արա լեռ)ՇեղանկյունՕվկիանոսԲարդ համադասական նախադասությունՊետրոս ԴուրյանԱրցախյան շարժումԿապանՍեռական հարաբերությունԿալաշնիկովի ձևափոխված ավտոմատՈւիլյամ ՇեքսպիրՀենրիխ ՄխիթարյանՍեղան (երկրաչափություն)Սմբատ Ա ՆահատակԽտությունԵրակների վարիկոզ լայնացումԿարսԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանԽրիմյան ՀայրիկԵվրոպական միությունՌուսաստան🡆 More