Բուենոս Այրես Սան Մարտինի Հրապարակ

Սան Մարտինի հրապարակ (իսպ.՝ Plaza San Martín), Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի Ռետիրո շրջանի գլխավոր հրապարակն ու հիմնական կանաչ գոտին։ 1942 թվականին ստացել է ազգային պատմական հուշարձանի կարգավիճակ։ Գտնվում է Սանտա-Ֆե, Էսմերալդա, Արսենալես, Մայպո, Լիբերտադոր և Ֆլորիդա փողոցների միջև։

Սան Մարտինի հրապարակ
Բուենոս Այրես Սան Մարտինի Հրապարակ
ԵրկիրԲուենոս Այրես Սան Մարտինի Հրապարակ Արգենտինա
ՏեղագրությունԲուենոս Այրես
ՎայրՌետիրո
Անվանվել էԽոսե Սան Մարտին
Ժառանգության կարգավիճակPlace or National Historic Site?
Մակերես

Բուենոս Այրես Սան Մարտինի Հրապարակ
Գեներալ Սան Մարտինի և ազատամարտի զոհերի հուշարձանը

Պատմություն

1801 թվականի հոկտեմբերի 14-ին Սան Մարտինի հրապարակի ներկայիս տեղում բացվեց ցլամարտի մրցասպարեզ, որը նախատեսված էր տասը հազար հանդիսականի համար և գործեց մինչև 1819 թվականը։

1806-1807 թվականներին անգլիացիների՝ Բուենոս Այրես ներխուժելու ժամանակաշրջանում հրապարակը դարձավ կատաղի մարտերի թատերաբեմ, իսկ կռիվների հաղթական ավարտից հետո ստացավ Փառքի հրապարակ անվանումը։

1812 թվականից այստեղ էին ազատագրական մարտերի նշանավոր հրամանատարներից մեկի՝ գեներալ Խոսե դե Սան-Մարտինի գրենադերների զորանոցները, որի պատճառով էլ հրապարակն ստացավ Մարսյան դաշտ անվանումը։ 1878 թվականին՝ Սան Մարտինի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ հրապարակին շնորհվեց հերոս զորահրամանատարի անունը։

1860 թվականին հայտարարվեց հրապարակի լավագույն նախագծման մրցույթ, որտեղ հաղթանակ տարավ ինժեներ Խոսե Կանալեն։ Ըստ վերջինիս ծրագրածի՝ հրապարակում բազմաթիվ ծառեր տնկեցին՝ ստեղծելով մի գեղեցիկ պուրակ, իսկ 1862 թվականին տեղադրվեց Սան Մարտինի ձիավոր արձանը։

1874 թվականին հրապարակը վերակառուցվեց Էժեն Կուրտուայի հողինակած և իշխանությունների հավանությանն արժանացած նախագծի համաձայն։ Իսկ իր ներկա տեսքի համար հրապարակը պարտական է Կառլոս Լեոնին, որի կազմած պլանի հիման վրա 1936 թվականին լիովին վերակառուցվել է, նորացվել, շրջակա մի շարք շենքերի հաշվին բավականին ընդարձակվել (ի դեպ, այդ քանդված հին կառույցների թվում էր նաև գեղարվեստի թանգարանի տաղավարը)։

2009 թվականին Սան Մարտինի հրապարակում կազմակերպվել է քանդակի՝ United Buddy Bears խորագրով, հսկայական ընդգրկում ունեցող, վեհաշուք ցուցահանդես, որին իրենց ուշագրավ աշխատանքներով մասնակցել են 140 երկրների քանդակագործներ։

Ծանոթագրություններ

Բուենոս Այրես Սան Մարտինի Հրապարակ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Մարտինի հրապարակ (Բուենոս Այրես)» հոդվածին։

Tags:

1942 թվականԱրգենտինաԲուենոս ԱյրեսԻսպաներենՀուշարձան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՀապավումԷպիլեպտիկ նոպաԿենդանակերպՄարտի 28Գառնու հեթանոսական տաճարԽպիպՄետրոպոլիտՏրանսպորտԱրատտաԴեքսամետազոնԱնգկոր ՎատՀայաստանի բուսական աշխարհՄուտացիաՀոգնակի թիվՀռոմեական կայսրությունԲրազիլիաՊարբերական հիվանդությունԱշտարակ (քաղաք)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԴաշտանային ցիկլԱրաբական Միացյալ ԷմիրություններԹռչուններԽմելու ջուրՉեխիաԸնկուզենիՊատմություն Հայոց (Խորենացի)ԶատիկՎիտամին B12 անբավարարությունԿանանց միջազգային օրԱրտաշես ԱՄայրցամաքԻսրայել ՕրիՀայկական ճարտարապետությունՖուտբոլի աշխարհի առաջնությունՎարդան ՄամիկոնյանԱմոթույքՀայկյան տոմարԴերենիկ ԴեմիրճյանԱսպիրինՀուդայականությունՀամասեռականությունՍիֆիլիսՄիջատներՀամախառն ներքին արդյունքԳեղարքունիքի մարզԵրկաթՈւղղանկյուն եռանկյունԹբիլիսիԷլիզաբեթ Վիժե լը ԲրոնՎագինիզմՍամվել (վեպ)Երկաթ պակասորդային սակավարյունությունՔրիստափոր ԿոլումբոսԵրևանի պետական համալսարանԱրցախյան շարժումԱռաջավորասիական ընձառյուծՋոդի ՖոսթերԴիլիջանԱսկարիդոզՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՀայաստանի ՍահմանադրությունՌուսական կայսրությունԲագրատունիներԱվշային հանգույցների բորբոքումԷկոլոգիաՌուսաստանՄովսես ԽորենացիՎի (երգիչ)Արտաշեսյանների թագավորությունՀրազդան մարզադաշտՄհեր ՄկրտչյանԷդուարդ ՔալանթարյանԿոկորդաբորբԿոնԳերմանիաՏրդատ ԳԱրարատ-73-ին նվիրված արձանախումբ🡆 More