Սանտյագո Դե Կոմպոստելայի Տաճար

Սանտյագո դե Կոմպոստելայի մայր տաճար (իսպ.՝ Catedral de Santiago de Compostela), Սանտյագո դե Կոմպոստելայի կաթոլիկ եկեղեցիներից է։ Գտնվում է Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի մայրաքաղաքում՝ Սանտյագո դե Կոմպոստելայում։ Տաճարը Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից մեկի՝ Հակոբոս առաքյալի, հուղարկավորության վայրն է։ Պատմականորեն տաճարը եղել է Սուրբ Հակոբոս առաքյալի ուխտագնացության վայր դեռևս վաղ միջնադարից։

Սանտյագո դե Կոմպոստելայի տաճար
իսպ.՝ Catedral de Santiago de Compostela
Սանտյագո Դե Կոմպոստելայի Տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար, ճարտարապետական ժառանգության հուշարձան և Catholic pilgrimage church?
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՍանտյագո դե Կոմպոստելա
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Santiago de Compostela?
Հիմնական ամսաթվերը9-րդ դար
Մասն էWay of Saint James in the province of A Coruña?
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածՀակոբոս առաքյալ
ԱնվանվածՀակոբոս առաքյալ
ՃարտարապետFernando de Casas Novoa?
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն և բարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված9-րդ դար
70 մետր
Երկարություն100 մետր
Լայնություն70 մետր
Շինանյութսպիտակ քար
Սանտյագո Դե Կոմպոստելայի Տաճար Cathedral of Santiago de Compostela Վիքիպահեստում
catedraldesantiago.es
Սանտյագո Դե Կոմպոստելայի Տաճար

Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարը կառուցվել է ռոմանական ճարտարապետության ոճով, իսկ ավելի ուշ կատարվել են գոթական և բարոկկո ոճով հավելումներ։

Պատմություն

Սանտյագո Դե Կոմպոստելայի Տաճար 

Ըստ լեգենդի, Հակոբոս առաքյալը Քրիստոնեությունը տարածեց Պիրենեյան թերակղզում։ Մ․թ․ 44 թվականին նրան գլխատում են Երուսաղեմում։ Ավելի ուշ նրա մասունքները տեղափոխում են Գալիսիա ինքնավայր համայնք։ Իսպանացի քրիտոնյաների նկատմամբ հռոմեացիների հալածանքների հետևանքով, Հակոբոս առաքյալի գերեզմանը 3-րդ դարում լքված էր։

Լեգենդի համաձայն, նրա գերեզմանը հայտնաբերվել է մ․թ․ 814 թվականին Պելագիյի կողմից։ Նա գերեզմանը նկատել է այն ժամանակ, երբ երկնքում հայտնվել է ինչ-որ տարօրինակ լույս։ Իրիայի եպիսկոպոս Թեոդոմիրուսը դա համարեց հրաշք և տեղեկացրեց Աստուրիայի և Գալիսիայի թագավոր Ալֆոնսո II-ին (791–842 թվականներ)։ Թագավորը հրամայեց վերակառուցել Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարը։ Ըստ լեգենդի, թագավորը եղել է տաճարի առաջին ուխտավորը։ Այնուհետև մ․թ․ 829 թվականին առաջին եկեղեցում և մ․թ․ 899 թվականին Ռոմանական եկեղեցում հաստատվեց կարգուկանոն Լեոնի թագավոր Ալֆոնսո III-ի կողմից, որից հետո տաճարը դարձավ հիմնական ուխտագնացության վայր։

Սանտյագո Դե Կոմպոստելայի Տաճար 

997 թվականին սկզբնական եկեղեցին վերածվել է մոխրի, Ալ-Մանսուրի (938–1002 թվականներ), Կորդովայի խալիֆայության բանակի հրամանատարի կողմից։ Ալ-Անդալուսի հրամանատարի հարձակումներն ուղեկցվում էին վասալ քրիստոնյա առաջնորդների կողմից, ովքեր ստացան կողոպուտի բաժինը, սակայն Սուրբ Հակոբոս առաքյալի գերեզմանն ու մասունքները մնացին անխախտ։ Քրիստոնյաների կողմից բերված դարպասներն ու զանգերն ավելացվել են Կորդովայի մզկիթին։ Երբ, 1236 թվականին Կաստիլիայի թագավոր Ֆերդինանդ III-ը գրավեց Կորդովան, այդ նույն դարպասներն ու զանգերը տեղափոխվեցին Տոլեդոյի տաճար՝ Տոլեդոյի մուսուլման հրամանատարների կողմից։

Ներկայիս տաճարի կառուցումը սկսվել է 1075 թվականին Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո VI-ի (1040–1109 թվականներ) և Դիեգո Պելաես եպիսկոպոսի հովանու ներքո։ Տաճարը կառուցվել է նույն նախագծով, ինչպես կառուցվել է Թուլուզի Սուրբ Սերնին եկեղեցին՝ Ֆրանսիայի ամենամեծ ռոմանական ապարանքը։ Կառուցվել է հիմնականում գրանիտով։ Ըստ Liber Sancti Iacobi-ի, շինարարությունը դադարեցվել է մի քանի անգամ, իսկ վերջին քարը դրվել է 1122 թվականին։ Սակայն դրանից հետո ամբողջ շինարարությունը չի ավարտվել։

1211 թվականին տաճարը նվիրաբերվել է Լեոնի թագավոր Ալֆոնսո IX-ին։

Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարը 1075 թվականին դարձել է եպիսկոպոսական նստավայր, և իր աճող նշանակության շնորհիվ՝ ուխտագնացության վայր։ 1495 թվականին ավելացվել է համալսարան։ 16-18-րդ դարերում տաճարն ընդարձակվել է։

Տաճարի արտաքին տեսք

Սանտյագո Դե Կոմպոստելայի Տաճար 
Pratarías ճակատամաս

Տաճարի յուրաքանչյուր ճակատամաս իրեն հարակից հրապարակի հետ միասին կազմում է հոյակապ քաղաքային հրապարակ։ Ճակատամասերից մեկը կառուցվել է 1740 թվականին, բարոկկո ոճով՝ Ֆերնանդո դե Կասաս Նովայի կողմից, և կազմում է Պրազա դե Օբրադոիրո հրապարակի մի մասը։ Բարոկկո ոճով է կառուցվել նաև Acibecharía ճակատամասը Ֆերրո Կաավիիրոյի և Ֆերնանդես Սարելայի կողմից։ Pratarías ճակատամասը կառուցվել է 1103 թվականին վարպետ Էստեբանի կողմից։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Սանտյագո Դե Կոմպոստելայի Տաճար Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտյագո դե Կոմպոստելայի տաճար» հոդվածին։

Tags:

Սանտյագո Դե Կոմպոստելայի Տաճար ՊատմությունՍանտյագո Դե Կոմպոստելայի Տաճար Տաճարի արտաքին տեսքՍանտյագո Դե Կոմպոստելայի Տաճար ՊատկերասրահՍանտյագո Դե Կոմպոստելայի Տաճար Տես նաևՍանտյագո Դե Կոմպոստելայի Տաճար ԾանոթագրություններՍանտյագո Դե Կոմպոստելայի Տաճար Արտաքին հղումներՍանտյագո Դե Կոմպոստելայի ՏաճարԳալիսիաԻսպաներենԻսպանիաՀակոբոս առաքյալՀիսուս ՔրիստոսՍանտյագո դե Կոմպոստելա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԾովՀրազդան մարզադաշտԷպիլեպտիկ նոպաՀայկական հարցՍրտամկանի ինֆարկտԱրշակունիներԴիկլոֆենակԱրարատԳլաուկոմաՄարքեթինգՀայերենԳլխավոր էջՇվեյցարիաՔառակուսի մետրԿորած մոլորվածը ՀայաստանումՉինական մեծ պարիսպԲանակում (հեռուստասերիալ)Ոչ վերբալ հաղորդակցությունԵրիտասարդական պալատՎերաբերական (խոսքի մաս)Տրդատ ԳՊարկինսոնի հիվանդությունՁիՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականՀուդայականությունՄարտի 29ՀայերՄեքքաՍարդարապատի հերոսամարտԱլեն ՍիմոնյանԵզդիներՄիգրենՀապավումՖուտԴաշտանՀեշտոցՆոր ԿտակարանՄեծ ՀայքԵղիշե ՉարենցՀովհաննավանքՀովհաննես ԱյվազովսկիՎիտամին CՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՀՀ ներքին գործերի նախարարությունՄետրոնիդազոլՆաիր ՏիկնիզյանՆյարդային համակարգՀնդեվրոպական լեզուներԻոսիֆ ՍտալինԶևսՖաշիզմԲագրատունիներԲելգիաՄխիթար ԳոշՍուր բրոնխիտԱրագածոտնի մարզԱսորեստանԳրիգոր ՆարեկացիԱրմավիրԲնական թիվԷդուարդ ՍպերցյանԿառլես ՊուչդեմոնԱնգլիաԱռաջնախաղՁեռնաշարժությունԳլխուղեղի ուռուցքԻսլամՏաթևի վանքՄոլորակՄատյան ողբերգությանԱնուղղակի խնդիրՀայ ֆիդայիներ1-ին տիպի շաքարային դիաբետՓափուկ ուժՍերմնահեղուկՇախմատ🡆 More