Ռուտա Մեյլուտիտե

Ռուտա Մեյլուտիտե (լիտ.՝ Rūta Meilutytė, մարտի 19, 1997(1997-03-19), Կաունաս, Լիտվա), լիտվացի լողորդուհի, օլիմպիական չեմպիոն (2012) և աշխարհի չեմպիոն (2013) 100 մ տարածությունում (բրաս), աշխարհի փոխչեմպիոն 50 մետր տարածությունում (բրաս, 2013), աշխարհի առաջնության երկու ոսկե և մեկ արծաթե մեդալների դափնեկիր կարճ մրցատարածությունում (2012)։ 50 և 100 մետր մրցատարածություններում բրաս լողաձևի ռեկորդակիր։ Լիտվացի միակ լողորդն է, որ մեդալի է արժանացել Օլիմպիական խաղերում։ Ապրում և մարզվում է Մեծ Բրիտանիայում։

Ռուտա Մեյլուտիտե
Ռուտա Մեյլուտիտե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Rūta Meilutytė
Ազգություն՝լիտվացի
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝Ռուտա Մեյլուտիտե Լիտվա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 19, 1997 (27 տարեկան)
Ծննդավայր՝Լիտվա Կաունաս, Լիտվա
Ակումբ՝Plymouth Leander
Մարզիչ(ներ)՝Ջոն Ռուդ
172 սմ
Քաշ՝64 կգ
Ռուտա Մեյլուտիտե
Ռուտան լիտվացի այլ մարզիկների հետ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ

Կենսագրություն

Ռուտա Մեյլուտիտեն ծնվել է 1997 թվականի մարտի 19-ին Լիտվայի Կաունաս քաղաքում։ Նա ունի երկու եղբայր։ 2001 թվականի մարտին, երբ Ռուտա Մեյլուտիտեն չորս տարեկան էր, նրա մայրը մահացել է ավտովթարից։ Ռուտա Մեյլուտիտեն լողով զբաղվել սկսել է յոթ տարեկան հասակում։ Նրա առաջին մարզիչը եղել է Հեդրյուս Մարտինիոնիսը։ Չլինելով շատ բարձրահասակ՝ 13 տարեկան հասակում նա հագնում էր 43 համարի կոշիկ, իսկ ներկայում՝ 44 համարի։ 13 տարեկանում Ռուտա Մեյլուտիտեն Կաունասից տեղափոխվել է Մեծ Բրիտանիայի Պլիմուտ քաղաք, որտեղ բնակվում էին հայրն ու եղբայրները։ Այդ ժամանակվանից էլ նա մարզվում է Ջոն Ռուդի (անգլ.՝ Jon Rudd) մոտ։

2012 թվականին Լոնդոնում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ 15-ամյա Ռուտա Մեյլուտիտեն եղել է ամենաերիտասարդ մասնակիցների շարքում։ Նա մասնակցել է երեք մարզաձևերի մրցություններին, որոնցում հաղթող էր ճանաչվել 2011 թվականին անցկացված Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական փառատոնի ժամանակ։ 50 և 100 մետր մրցատարածություններում ազատ ոճով լողում Ռուտա Մեյլուտիտեն նախնական մրցության ժամանակ գրավել է 26-րդ և 29-րդ տեղերը համապատասխանաբար, ընդ որում՝ 50 մետր մրցատարածությունում սահմանել է ազգային ռեկորդ։ 100 մետր մրցատարածությունում (բրաս) Ռուտա Մեյլուտիտեն նախնական մրցության ժամանակ ցույց է տվել լավագույն ժամանակը՝ սահմանելով ազգային ռեկորդ, իսկ կիսաեզրափակչում սահմանել է Եվրոպայի նոր ռեկորդ՝ 1:05.21: Հաղթանակ տանելով նաև եզրափակչում (1:05.47)՝ նա արժանացել է ոսկե մեդալի և դարձել լիտվացի առաջին լողորդուհին, որ վաստակել է օլիմպիական մեդալ, ինչպես նաև լողի ամենաերիտասարդ օլիմպիական չեմպիոնը վերջին 16 տարիների ընթացքում։

Ընտանիք

Ռուտա Մեյլուտիտեի հայրը Սաուլյուս Մեյլուտիսն է։ Նրա մայրը՝ Ինգրիդան, մահացել է ավտովթարից 34 տարեկան հասակում։ Այդ ողբերգությունից մեկ տարի անց Սաուլյուս Մեյլուտիսն ընտանիքի հետ տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և բնակություն հաստատել Պլիմուտ քաղաքում, որտեղ նա աշխատանքի է ընդունվել հիվանդանոցում։ Տեսնելով դստեր տաղանդը՝ Սաուլյուս Մեյլուտիսը նրան ուղարկել է Plymouth Leander լողի ակումբ, որ Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկն է։

Ռուտա Մեյլուտիտեն ունի երկու եղբայր՝ Մարգիրիսն ու Մինդաուգասը։

Պարգևներ

  • «Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչ (8 օգոստոսի, 2012 թվական),
  • 2012 թվականին DELFI պորտալի և «Valstybė» ամսագրի կողմից կազմակերպված մրցույթում ճանաչվել է տարվա մարդ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ռուտա Մեյլուտիտե Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուտա Մեյլուտիտե» հոդվածին։

Tags:

Ռուտա Մեյլուտիտե ԿենսագրությունՌուտա Մեյլուտիտե ԸնտանիքՌուտա Մեյլուտիտե ՊարգևներՌուտա Մեյլուտիտե ԾանոթագրություններՌուտա Մեյլուտիտե Արտաքին հղումներՌուտա Մեյլուտիտե1997ԼիտվաԼիտվերենԿաունասՄարտի 19

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Լուսինե ԿիրակոսյանՖինլանդիաԿոնֆլիկտՄաշկային հիվանդություններՀիսուսՎարդանանք (պատմավեպ)Վարազդատ ՀարոյանՀովհաննես ԱյվազովսկիԱրգենտինաԿալցիումՄիսաք ՄեծարենցԱծականի համեմատության աստիճաններՍտենտավորումՌոմանոս ՄելիքյանՋավախքԿոկորդիլոսներՆեյմարՊապ թեստՀավերժության հայկական նշանՕլիմպոսի աստվածներԹլփատումՈրոշիչՆեմեսիս գործողությունԿույր աղիքՄոսկվաԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՏուն ջրվեժի վերևումԴեքսամետազոնԱվստրալիաՄԻԱՎ/ՁԻԱՀՀայաստանի ազգային հերոսԾավալԱուտիզմՔարերի սիմֆոնիաԱլեքսանդր ՇիրվանզադեՖաշիզմՍպիտակ ձին (պատմվածք)ԲագրատունիներՍեպսիսԴերենիկ ԴեմիրճյանԲորիս շունՄեծապատիվ մուրացկաններՄանուշակՆար-ԴոսԹութքՄարդու ատամՄիքայել ՆալբանդյանՌիտա ՀեյուորթԽոսրովի անտառ պետական արգելոցՄարտի 29Գևորգ ՉաուշՏասնաբանյաԳլաուկոմաՄիջատներԵրևանի պետական համալսարանՀայկական պետականությունների ղեկավարների ցանկԱղերԶատկի ավանդույթներԿարմիր գիրքՎիտամինԲյուզանդական կայսրությունՖուտՄոմիկՄխիթար ԳոշՄարտիրոս ՍարյանԵզդիներԳլխուղեղԱբեղախոտՓոքրիկ իշխանըՀՀ ներքին գործերի նախարարությունԵրկաթ պակասորդային սակավարյունությունԴավիթ ԲեկԱզոտՄարդու խորիոնային գոնադոտրոպինԷնդոմետրիոզԼիոնել Մեսսի🡆 More