1828-1829 Ռուս-Թուրքական Պատերազմ

Ռուս-թուրքական պատերազմ (1828-1829), ռուսական բանակը, Պասկևիչի գլխավորությամբ, անցավ Ախուրյան գետը և շարժվեց դեպի Կարս։ Հակառակորդը մեծ ուժեր էր կուտակել Կարսի անառիկ համարվող բերդում։ Երեք օր ու գիշեր կատաղի մարտեր էին մղվում բերդի պարիսպների մոտ։ Ի վերջո ռուսներին հաջողվեց գրոհով վերցնել ռազմական կարևոր նշանակություն ունեցող այդ հենակետը։ Ռուսների ձեռքն անցավ մեծաքանակ ռազմամթերք, իսկ գերիների թիվը անցնում էր 1300-ից։ Կարևոր այդ հաղթանակից հետո գրավում են Ախալքալաքը, Ախալցխան, Արդահանը։ Ռուսական մի զորամաս, գեներալ Ճավճավաձեի գլխավորությամբ, գրավում է Բայազետը և Ալաշկերտը։

Ռուս-պարսկական պատերազմ
1828-29
Ռուս-թուրքական պատերազմներ
1828-1829 Ռուս-Թուրքական Պատերազմ
Թվական 1828-1829
Վայր Բալկանյան թերակղզի, Արևմտյան Հայաստան ու Վրաստան
Արդյունք Ռուսաստանի հաղթանակ
Հակառակորդներ
Օսմանյան կայսրություն Ռուսական կայսրություն
Հրամանատարներ
Մահմուդ II
Հուսեյն փաշա
Ռեշիդ փաշա
Նիկոլայ I
Պյոտր Վիթհենշտեյն
Իվան Պասկևիչ
Իվան Դիբիչ
Օսիպ Գլադկի
1828-1829 Ռուս-Թուրքական Պատերազմ
Կարսի պաշարումը
1828-1829 Ռուս-Թուրքական Պատերազմ
Ախալցխայի պաշարումը

Կարսի պաշարումը

Ռուսների հաջողությունները և' Կովկասում, և' Բալկաններում մեծ իրարանցում առաջացրին ոչ միայն Թուրքիայի, այլև եվրոպական պետությունների կառավարող շրջաններում։ Անգլիայի հրահրումով Թուրքիան մեծ ուժեր է կուտակում Էրզրումում և 1829 թվականի գարնանը հարձակման է անցնում։ Նրանք կարողանում են ներխուժել Ախալցխա և կորուստներ պատճառել տեղի կայազորին։

Ռուսական զորքերին հաջողվում է կասեցնել թուրքերի գրոհները, անցնել հարձակման և գրավել Էրզրումը` Թուրքիայի ռազմական ամենակարևոր կենտրոնը։ Այդ օրերին Պասկևիչի բանակ եկավ ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը, նա եղավ Էրզրում քաղաքում, որի մասին իր ուղեգրություններում գրում է. «Մենք տեսանք քաղաքը, որ զարմանալի տեսարան էր։ Թուրքերն իրենց տափակ կտուրներից մռայլ նայում էին մեզ։ Հայերը, աղմկելով, վխտում էին նեղ փողոցներում։ Նրանց տղաները վազում էին մեր ձիերի առջևից` խաչակնքելով և կրկնելով' քրիստոնյաներ, քրիստոնյաներ»։

Իրադարձությունները

Շարունակելով հաղթարշավը՝ ռուսական զորքերը գրավում են Օլթին, Խնուսը, Մուշը և այլ բնակավայրեր։

Արևմտահայությունը ձգտում էր թոթափել թուրքական տիրապետությունը, ուստի պատերազմի ընթացքում օգնում էր ռուսական զորքին։ Արևելյան Հայաստանի նման այստեղ էլ կազմակերպեցին կամավորական ջոկատներ։ Բայազետում Մելիք Մարտիրոսյանի գլխավորությամբ ձևավորվեց 500 հոգուց բաղկացած ջոկատ, որը մասնակցում էր ռազմական գործողություններին։ Արևելահայերը իրենց հերթին օգնության ձեռք էին մեկնում հայրենակիցներին։ Ղարաբաղից կամավորական փոքր հեծյալ զորախումբ էր մասնակցում կռիվներին։ Ա. Պուշկինը գրել է. «Հունիսի 17-ի առավոտյան մենք նորից լսեցինք հրաձգության ձայներ և երկու ժամ հետո տեսանք Ղարաբաղի գունդը, որը վերադառնում էր` բերելով թուրքական 8 դրոշակ»։

Տես նաև

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ 1828-1829 Ռուս-Թուրքական Պատերազմ 

Tags:

ԱլաշկերտԱխալցխաԱխալքալաքԱխուրյան գետԱրդահանԲայազետԻվան ՊասկևիչԿարսՌուսական բանակ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱնահիտՄարդու իրավունքներԵզդիներԾիծեռնակաբերդի նշանավոր այցելուների ցանկՓոխաբերությունԽոսքի մասերԿարմրուկԱնկլավ և էքսկլավԵվրոպաԱկսել ԲակունցԿենդանիներՄաշկ (մարդ)ՀամաչափությունԹուրքիաՄանուշակԱնժելա ՍարաֆյանԿուսաթաղանթԿայծակՄեղուներՊարբերական հիվանդությունԴավիթ ՄուրադյանՀայերենԹաթուլ ԿրպեյանԵռանկյան բարձրությունՎագրԱլբերտ ԱզարյանԱզգային ժողովրդավարական բևեռՍպիտակուցներԱրշակ ԿարապետյանՎիտամին D-ի անբավարարությունՄարդու գլխուղեղՄովսես ԽորենացիՏուբերկուլոզԿաթնաղբյուր (Արագածոտնի մարզ)Մեսրոպ ՄաշտոցԷնդոմետրիոզԻնքնապաշտպանական մարտեր (1915)Մխիթար ՍեբաստացիՀին աշխարհի յոթ հրաշալիքներԺողովրդավարությունՀարավաֆրիկյան ՀանրապետությունՈւիլյամ ՇեքսպիրՍտորոգյալՈրոտանի կիրճՀայաստանի բույսերի Կարմիր գիրքiga2bԱռասպելՀեպատիտ CԿանոնավոր եռանկյունՀայկական լեռնաշխարհԴանիել ՎարուժանՄայիսյան հերոսամարտերԱստղիկԲրազիլիաՀայկական ծագում ունեցող անձնանունների ցանկԵգիպտոսՎրաստանՄխիթար ՍպարապետՀայերԷկզեմաՆարցիսիզմՓիղՇառլոտ լը ԲոնՄուրացանԴերբայԿաթնասուններԲնական թիվՕձերԶապել ԵսայանԲարդ ստորադասական նախադասությունՄատյան ողբերգությանԱրցախյան շարժումԱրևմտյան Հայաստանի քաղաքներԱրշակունիների թագավորությունՄարգինալացումԽաչակրաց արշավանքներՀանգման խնդիր🡆 More