Ռուդոլֆ Աուգշտայն

Ռուդոլֆ Կարլ Աուգշտայն (գերմ.՝ Rudolf Karl Augstein, նոյեմբերի 5, 1923(1923-11-05), Հաննովեր, Վայմարյան Հանրապետություն - նոյեմբերի 7, 2002(2002-11-07), Համբուրգ, Գերմանիա), գերմանացի ամենահայտնի և հեղինակավոր լրագրողներից մեկը, «Շպիգել» (գերմ.՝ Der Spiegel` «հայելի») հայտնի ամսագրի հիմնադիրը։ 55 տարի շարունակ եղել է ամսագրի պատասխանատու խմբագիրը։

Ռուդոլֆ Աուգշտայն
գերմ.՝ Rudolf Augstein
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1923(1923-11-05)[…]
ԾննդավայրՀաննովեր, Վայմարյան Հանրապետություն
Մահացել էնոյեմբերի 7, 2002(2002-11-07)[…] (79 տարեկան)
Մահվան վայրՀամբուրգ, Գերմանիա
ԳերեզմանCemetery Sylt
ՔաղաքացիությունՌուդոլֆ Աուգշտայն Վայմարյան Հանրապետություն, Ռուդոլֆ Աուգշտայն Նացիստական Գերմանիա, Ռուդոլֆ Աուգշտայն Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն և Ռուդոլֆ Աուգշտայն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունհրատարակիչ, լրագրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ
ԱշխատավայրSpiegel-Verlag?, Hannoversche Allgemeine Zeitung? և Q1980143?
Ամուսինանհայտ, անհայտ, Maria Carlsson?, Gisela Stelly? և անհայտ
Ծնողներհայր՝ Friedrich Augstein?
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ
ԿուսակցությունԳերմանիայի ազատ ժողովրդավարական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներJakob Augstein?, Maria Sabine Augstein? և Franziska Augstein?
Ռուդոլֆ Աուգշտայն Rudolf Augstein Վիքիպահեստում

Կենսագրություն

Ռուդոլֆ Աուգշտայնը ծնվել է կաթոլիկ ավանդական ընտանիքում։ Տան փոքր երեխան էր։ Հայրը՝ Ֆրիդրիխ Աուգշտայնը գործարար էր, զբաղվում էր լուսանկարչական սարքավորումների արտադրությամբ և վաճառքով։ Ռուդոլֆի մանկությունը համընկավ այն տարիների հետ, երբ իշխանության գլուխ էին կանգնած նացիոնալ-սոցիալիստները։ Նրա հայրը գիտեր և բացատրում էր իր երեխաներին, որ Հիտլերի քաղաքականությունը նշանակում է պատերազմ և մահ Գերմանիայի համար։ «Finis Germaniae»՝ այս խոսքերը Ռուդոլֆ Աուգշտայնը լսել է մանկուց։

1942 թվականին նա զորակոչվել է ռազմաճակատ և որպես ռադիստ ծառայության անցել հրետանային գնդում։

Հետպատերազմյան տարիներին շատ խմբագիրներ նախևառաջ եղել էին Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամներ և, հետևաբար, իրավունք չունեին աշխատելու իրենց մասնագիտությունով։ Սա նոր սերնդի համար բացեց ճանապարհ։ Ռուդոլֆը, բրիտանական տեսանկյունից համարվելով «քաղաքականապես մաքուր», 1945 թվականին դարձել է Դաշնակիցների ռազմական վարչակազմի կողմից հրատարակվող «Hannoverscher Nachrichtenblatt» թերթի խմբագրական խորհրդի անդամ։ 1946 թվականին Diese Woche ամսագրում ղեկավարել է գերմանական լրատվության բաժինը։ Մեկ տարի անց բրիտանական ռազմական իշխանությունները նրան արտոնագիր տվեցին այս ամսագիրը հրապարակելու համար, և Աուգշտայնը այն վերանվանել է «Շպիգել», որը թարգմանաբար նշանակում է «հայելի»։

«Շպիգել» թերթում Աուգշտայնը հրապարակել է օկուպացիոն իշխանությունների ամբարտավանության, քաղաքական գործիչների կոռուպցիայի և պաշտոնյաների կողմից ցուցաբերվող արհամարհանքի դեմ ուղղված հոդվածներ։ Ավելի ուշ Աուգշտայնը նշել է՝

Ռուդոլֆ Աուգշտայն  Մենք ենթարկվել ենք գրաքննության։ Մեր նյութերը մշտապես հանդիպել են առարկությունների։ Եվ ես արել եմ ամեն ինչ, որ այդ առարկությունները անհիմն դառնան ... Բայց անհնար էր դադարեցնել ամսագրի աշխատանքները, առնվազն որպես բրիտանական հրատարակչական մարմին։ Ռուդոլֆ Աուգշտայն 

Այսինքն, ամսագրի անվան փոփոխմամբ, հրատարակումը չի դադարել։ Աուգշտայնի նպատակն է եղել գավառական հրատարակությունը բերել ազգային մակարդակի` ընդգրկելով բուռն քաղաքական հետազոտություններ և բացահայտումներ։ Արդեն 1950 թվականին «Շպիգելը» ամբողջ երկրով մեկ տարածեց այն լուրը, որ գերմանական մայրաքաղաքը Մայնի Ֆրանկֆուրտից Բոն տեղափոխվելիս կաշառվել են մի շարք պատգամավորներ։

Սկանդալից հետո գերմանացի հրատարակիչ Ջոն Յարը գնել է Շտեմպկի և Բարշա բաժնետոմսերը և Ռուդոլֆ Աուգշտայնի հետ միասին դարձել ամսագրի համահեղինակ։ 1952 թվականին Շպիգելը Հաննովերից տեղափոխվել է Համբուրգ։ Ռուդոլֆը «Յենս Դենիել Աուգշտայն» կեղծանվամբ քարոզարշավ է արել Կոնրադ Ադենաուերի արևմտամետ քաղաքականության դեմ։

1962 թվականին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում սկանդալ է հասունացել, որն ունեցել է միջազգային ռեզոնանս և ստացել «Շպիգել ամսագրի գործ» անվանումը։ 1962 թվականի հոկտեմբերի 26-ին Դաշնային քրեական ոստիկանության Բոնի մասնաճյուղի քրեական ոստիկանության աշխատակիցները ներխուժել են Համբուրգի մամուլի տուն և հետախուզում իրականացրել 7 հարկերում գտնվող 170 խմբագրություններում։ Այդ ժամանակ ձերբակալվել են 7 խմբագիրներ։ Ռուդոլֆ Աուգշտայնը մեղադրվել է պետական դավաճանության մեջ և 103 օր անցկացրել բանտում։ Միայն 1965 թվականին Աուգշտայնի դեմ ուղղված դատական գործընթացը ավարտվել է։ Սկանդալի արդյունքում պաշտպանության նախարար Ֆրանց Յոզեֆը հրաժարական է տվել։ «Շպիգել»֊ը այս պատմության մեջ հաղթող դուրս եկավ, արժեքը ավելացավ, շրջանառությունն աճեց։

Ռուդոլֆ Աուգշտայն 
Համբուրգ, 1985 թվական Ռուդոլֆ Աուգսշտանը աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի խաղի ժամանակ։

1980֊ական թվականները ամսագրի համար հարթ են անցել։ 1989 թվականին շրջանառությունը հաջողությամբ գերազանցել է մեկ միլիոնը, գովազդից ստացված եկամուտները ևս շարունակել են աճել։ 1993 թվականին ամսագրի լուրջ մրցակից է դարձել «Բուրդա» հրատարակչության «Ֆոկուս» ամսագիրը։ «Ֆոկուս» ամսագիրը նորովի էր ներկայացնում ժամանակակից թեմաները և հրապարակում նյութեր պարզ լեզվով։ Ռուդոլֆ Աուգշտայնը նշեց, որ «Շպիգել»-ը մնում է նույնը։ Նա արգելեց լրագրողներին գրել ավելի պարզ, իսկ դիզայներներին փոխել թերթի դիզայնը։

Ռուդոլֆ Աուգշտայնը մահացել է 2002 թվականի նոյեմբերի 7-ին թոքաբորբից։ 2002 թվականի նոյեմբերի 19-ին թաղվել է Զիլտ կղզում գտնվող Քայտումի գերեզմանոցում։

Ընտանիք

Ռուդոլֆ Աուգշտայնը ամուսնացել է հինգ անգամ։ Ունեցել է չորս երեխա՝

  • Մարիա Սաբինա Աուգշտայն (գերմ.՝ Maria Sabine Augstein, ծնվել է 1949 թվականին)
  • Հաննա Ֆրանցիսկա Աուգշտայն (գերմ.՝ Hannah Franziska Augstein, ծնվել է 1964 թվականին)
  • Թոմաս Յակոբ Աուգշտայն (գերմ.՝ Thomas Jakob Augstein, ծնվել է 1967 թվականին)
  • Ժուլիան Ռբերտ (գերմ.՝ Julian Robert, ծնվել է 1963 թվականին)

Պարգևներ

Ծանոթագրություններ

Ռուդոլֆ Աուգշտայն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Աուգշտայն» հոդվածին։

Tags:

Ռուդոլֆ Աուգշտայն ԿենսագրությունՌուդոլֆ Աուգշտայն ԸնտանիքՌուդոլֆ Աուգշտայն ՊարգևներՌուդոլֆ Աուգշտայն ԾանոթագրություններՌուդոլֆ Աուգշտայն19232002d:Q62414ԳերմանացիներԳերմաներենԳերմանիաԼրագրողՀամբուրգՀաննովերՆոյեմբերի 5Նոյեմբերի 7Վայմարյան հանրապետություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հայաստանի բուսական աշխարհԲյուրականի աստղադիտարանԱշոտ Ա ՄեծՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)ՊարացետամոլԽաչակրաց արշավանքներՄեքսիկաՀաստ աղիքների բորբոքումՊորտուգալիաԹոքաբորբԿրծքավանդակի ցավԴՆԹՍննդային ալերգիաԱրցախյան շարժումՄոնա ԼիզաՀարադրությունԱվետիք ԻսահակյանԵրկիրԵրիկամի քրոնիկ հիվանդությունՇնչառությունՌուսաստանՆշիկաբորբԳյումրիՈրովայնային ցավԾովԴուբայՍեռական հարաբերությունԱզոտԱշխարհի բնակչությունԱրցախի ՀանրապետությունՏրանսպորտՖաշիզմՎահան Բիչախչյան (ֆուտբոլիստ)Քրիստափոր ԿոլումբոսԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)ԽաչքարՈրդան կարմիրԱրեգակնային համակարգՍիրտԱրագիլներՖոսֆորԱռնանդամի գլխիկՀայերենի այբուբենԳլխուղեղի ուռուցք1-ին տիպի շաքարային դիաբետԹոքի քաղցկեղԼևոն ՇանթԱդոլֆ ՀիտլերԱվշային հանգույցների բորբոքումՊաբլո ԷսկոբարԲեզոարյան այծՎրաստանՊարույր ՍևակՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՍամվել (վեպ)Սահմանական եղանակԴեքսամետազոնՀեպատիտ BԵրկրորդ համաշխարհային պատերազմՉեխիաՍատուրն (մոլորակ)ՏողադարձԿիրխհոֆի կանոններԼուսինե ԿիրակոսյանՌուբինյաններԵռանկյունՄայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱնտառային կատուԱրամ ԱսատրյանԵրևանՄայրցամաքԽաղաղ օվկիանոսՄարդու իրավունքներԼիմֆոմաՊակիստանԱյծեղջյուրԱսպիրինԱլեքսանդր ԹամազովՀայաստանի քաղաքները🡆 More