Ռոբերտ Հուկ

Ռոբերտ Հուկ (անգլ.՝ Robert Hooke, հուլիսի 18 (28), 1635, Freshwater, Անգլիայի թագավորություն - մարտի 3 (14), 1703, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի բնախույզ, էնցիկլոպեդիստ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1663 թվականից)։

Ռոբերտ Հուկ
Robert Hooke
Ծնվել էհուլիսի 18 (28), 1635[…]
Freshwater, Անգլիայի թագավորություն
Մահացել էմարտի 3 (14), 1703[…] (67 տարեկան)
Լոնդոն, Անգլիայի թագավորություն
ԳերեզմանSt Helen's Bishopsgate
ՔաղաքացիությունՌոբերտ Հուկ Անգլիայի թագավորություն
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
Մասնագիտությունճարտարապետ, աստղագետ, ֆիզիկոս, օրագրի հեղինակ, համալսարանի դասախոս, փիլիսոփա, գյուտարար, կենսաբան և բնագետ
Հաստատություն(ներ)Լոնդոնի թագավորական ընկերություն, Գրեշեմ քոլեջ և City of London Corporation?
Գործունեության ոլորտմեխանիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ճարտարապետություն, աստղագիտություն, Տեղագրական հանույթ, մաթեմատիկա և Նյութագիտություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատերՔրայսթ Չյորչ, Վեսմինստերի դպրոց, Ուոդհեմ քոլեջ և Օքսֆորդի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն, լատիներեն և հին հունարեն
Գիտական ղեկավարԹոմաս Ուիլիս
Հայտնի աշակերտներԷդմունդ Հալլեյ
Պարգևներ
ՀայրՋոն Հուկ
ՄայրՍեսիլիա Ջայլս
Ստորագրություն
Изображение автографа
Ռոբերտ Հուկ Robert Hooke Վիքիպահեստում

Կենսագրություն

Սովորել է Վեսթմինսթերյան դպրոցում, որտեղ ուսումնասիրել է լեզուներ, ինչպես նաև մաթեմատիկա, ֆիզիկա և մեխանիկա։ 1653 թվականին ընդունվել է Օքսֆորդի համալսարան, որտեղ հետագայում եղել է Ռոբերտ Բոյլի օգնականը։ 1665 թվականից եղել է Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, 1677-1683 թվականներին՝ Լոնդոնի թագավորական ընկերության քարտուղար։

Գործունեություն

Հուկն իր աշխատանքներում անդրադարձել է բնագիտության բազմաթիվ հարցերի։ 1659 թվականին պատրաստել է օդային պոմպը։ Քրիստիան Հյույգենսի հետ հաստատել է (մոտ 1660 թվական) ջերմաչափի հաստատուն կետերը՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը։ Կատարելագործել է բարոմետրը, հայելային աստղադիտակը, դիտախողովակն օգտագործել անկյունները չափելու համար, նախագծել քամու ուժը չափող սարք, շրջանը մասերի բաժանող մեքենա և այլ բազմաթիվ սարքեր։ Ժամացույցի մեխանիզմի հիմնական մասը (Anchor escapement), Հուկի մանրադիտակը, խցանի կառուցվածքը, ոջիլի գծագիրը։

1660 թվականին սահմանել է առաձգական մարմնին կիրառված և այդ մարմնի դեֆորմացիայի համեմատականության օրենքը։

Հուկը տվել է մոլորակների շարժման ընդհանուր պատկերը և արտահայտել այն միտքը, որ բոլոր երկնային մարմինները ձգում են իրար։ 1660 թվականից փորձում էր ձևակերպել տիեզերական ձգողության գաղափարը, որը 1674 թվականին ձևակերպեց «Երկրագնդի շարժման ապացույցի փորձ» տրակտատում։ 1679 թվականին ենթադրություն է արել, որ եթե ձգողության ուժը հակադարձ համեմատական է հեռավորության քառակուսուն, ապա մոլորակը պետք է շարժվի էլիպսով։ 1680 թվականի հունվարի 6-ին Իսահակ Նյուտոնին գրված նամակում հստակորեն ձևակերպում է տիեզերականության ձգողականության օրենքը՝ ցույց տալով կապը Կեպլերի օրենքի հետ, և առաջարկում է անգլիացի գիտնականին տալ տեսության մաթեմատիկական հիմնավորումը։ Այդ նամակով է սկսվում տիեզերական ձգողականության օրենքի փաստացի պատմությունը։

Հուկը կողմնակից էր լույսի ալիքային տեսությանը և վիճարկում էր մասնիկային (կորպուսկուլային) տեսությունը, ջերմությունը համարում էր նյութի մասնիկների մեխանիկական շարժման արդյունք։ Իր կատարելագործած միկրոսկոպով Հուկը դիտել է բույսի կառուցվածքը և առաջին անգամ ցույց տվել խցանի բջջային կառուցվածքի ճշգրիտ պատկերը («բջիջ» տերմինը մտցրել է Հուկը), ինչպես նաև նկարագրել սամիթի, կտկենու, գազարի բջիջների կազմությունը։

Ծանոթագրություններ

Ռոբերտ Հուկ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Հուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 638 Ռոբերտ Հուկ 

Tags:

16351703d:Q2428909d:Q46830ԱնգլերենԱնգլիայի թագավորությունԼոնդոնՀուլիսի 28Մարտի 14

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արգանդի միոմաՌոբերտ ՖիշերՍմբատ Ա ՆահատակՍարդարապատի հերոսամարտի հուշահամալիրՎահանաձև գեղձի քաղցկեղՊյութագորասի թեորեմՆոյյան տապանԿիստաԱննա ՀակոբյանԱմենայն Հայոց Կաթողիկոսների ցանկԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԱրեգակնային համակարգՄեր թաղը (պատմվածաշար)ԳաստրիտԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՄի խելագարի պատմություն (ֆիլմ)ԱդրբեջանՕրալ սեքսՆոյԿենդանիների հատկանիշների ցանկԱլեքսանդր ԹամանյանՆավթԶինվորական կոչումներԽոսրովի անտառ պետական արգելոցՐաֆֆիՈսկեպարԲագրատունիներՊոլ ՄորֆիՍննդային ալերգիաԱղերԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱրաբական Միացյալ ԷմիրություններԼոռու մարզՀարկՆյութափոխանակությունՔրիստոնեությունՍեբաստիան ՄարոքինԲնական թիվԳլխուղեղի ուռուցքՍայաթ-ՆովաՄխիթարյան միաբանությունՎիլյամ ՍարոյանԺողովրդավարությունԱնդրանիկ ՕզանյանՊարզ թիվՎինսենթ վան ԳոգՇրջակա միջավայրՍննդային շղթաՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներԲյուրականի աստղադիտարանՄեծ ՄհերSourՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՇվեյցարիաՅոհան ԳուտենբերգՀայաստանի ազգային հերոսՄետաղՄայրիկ (ֆիլմ)Միրհավ (պատմվածք)Հայոց ազգային խորհուրդ (1917-1918)Հովհաննես ԱդամյանԱմենայն Հայոց ԿաթողիկոսԲրազիլիաԹաթուլ ԿրպեյանԱնլռելի զանգակատունԿիլիկիայի հայկական թագավորությունԻսահակ ՆյուտոնՀնդկաստանի մշակույթՀամաստեղություններՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԿռունկներԼիտրԳենետիկ հիվանդություններԱրմավիրի մարզՁեռք, ոտք և բերան հիվանդությունՀովհաննես ԲաղրամյանՎանի թագավորության արքաների ցանկ🡆 More