Ռիչարդ Ֆրենսիս Դենիս «Ռիկ» Բերի III (անգլ.՝ Richard Francis Dennis Rick Barry III, մարտի 28, 1944(1944-03-28), Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ «Օկլենդ Օքս» ակումբի կազմում 1969 թվականին դարձել է ABA չեմպիոն, իսկ 1975 թվականին «Գոլդեն Սթեյթ Ուորիորս»-ի կազմում՝ NBA չեմպիոն։ 1987 թվականից համարվում է Բասկետբոլի փառքի սրահի անդամ։
Ռիկ Բերի Rick Barry | ||
Ռիկ Բերին 2015 թվականին | ||
Կարիերան ավարտել է | ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Թեթև հարձակվող | |
Ի ծնե տրված անունը | Ռիչարդ Ֆրենսիս Դենիս «Ռիկ» Բերի III Richard Francis Dennis "Rick" Barry III | |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 28, 1944 (79 տարեկան) | |
Ծննդավայր | Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 93 կգ | |
Դպրոց | Ռոսել Պարկ (Ռոսել Պարկ, Նյու Ջերսի) | |
համալսարան | Մայամի (1962—1965) | |
Դրաֆթի տարի | 1965 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ | |
Դրաֆթ ակումբ | Սան Ֆրանցիսկո Ուորիորս | |
Կարիերա սկիզբ | 1965 թվական | |
Կարիերա ավարտ | 1980 թվական | |
Կարիերայի պատմություն | ||
| ||
Մրցանակներ | ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ | ||
| ||
1987 Բասկետբոլի փառքի սրահ |
Խաղացել է թեթև հարձակվողի դիրքում։ Սովորել է Մայամիի համալսարանում։ 1965 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Սան Ֆրանցիսկո Ուորիորս» ակումբի կողմից՝ 2-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Օկլենդ Օքս» (ABA), «Վաշինգտոն Քեփս» (ABA), «Նյու Յորք Նեթս» (ABA), «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» և «Հյուստոն Ռոքեթս» ակումբների կազմերում։ 1968-69 թվականների մրցաշրջանին «Օքս» ակումբի կազմում դարձել է ABA չեմպիոն, իսկ 1974-75 թվականների մրցաշրջանին «Ուորիորս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն՝ միաժամանակ դառնալով NBA եզրափակչի ամենաարժեքավոր խաղացող։ Ութ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1966—1967, 1973—1978)։ Հինգ անգամ ընգրկվել է NBA բոլոր աստղերի առաջին հավաքականի կազմում (1966, 1967, 1974–1976), ինչպես նաև մեկ անգամ NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքականի կազմում (1973)։ 1966 թվականին ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում, ինչպես նաև ճանաչվել է NBA տարվա սկսնակ։ 1975 թվականին դարձել է NBA պարբերական առաջնության խլումների առաջնորդ։ 1965 թվականին ընդգրկվել է NCAA առաջին համաամերիկյան հավաքականի կազմում։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 794 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 18395 միավոր (23,2 մ/խ), կատարել 5168 անդրադարձ, 4017 փոխանցում, 1104 խլում և 269 բլոկշոտ։ «Ուորիորս»-ի կողմից անմահացված է 24-րդ համարը։
Բերին համարվում է բոլոր ժամանակների լավագույն թեթև հարձակվողներից մեկը։ 1996 թվականին ընդգրկվել է NBA-ի պատմության 50 մեծագույն բասկետբոլիստների ցանկի կազմում։ Բերին միակ խաղացողն է, որը եղել է NCAA, ABA և NBA մրցաշրջանների ամենաարդյունավետ խաղացողը։ 1987 թվականին Ռիկ Բերիի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում։
Բրյուս Հեյլի դստեր՝ Պեմի հետ ամուսնությունից Ռիկը ունեցել է չորս որդի՝ Սկուտեր, Ջոն, Բրենտ և Դրյու։ Բոլորը հետագայում դարձել են պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ։ Նա նաև մեկ դուստր ուներ՝ Շենոն անունով, և Լին Բերիի հետ երրորդ ամուսնությունից որդի՝ Կենյոն անունով։
Բրենտ Բերին «Սան Անտոնիո Սփըրս» կազմում դարձել է NBA կրկնակի չեմպիոն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիկ Բերի» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ռիկ Բերի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.