Ռաշթ: քաղաք

Ռաշթ, (պարս.՝ رَشْتْ) քաղաք հյուսիսային Իրանում, Գիլան օսթանում (նահանգում), վերջինիս վարչական կենտրոնը։ Բնակչությունը 2016 թվականի դրությամբ կազմել է 679 995 մարդ (2016)։ Գտնվում է Կասպից ծովի հարավային ափից մոտ 20 կմ հարավ` հարթավայրում։ Ռաշթը Կասպից ծովի շրջանում գտնվող Իրանի ամենամեծ քաղաքն է և հանդիսանում է Կովկասի, Ռուսաստանի և Իրանի միջև առևտրի խոշոր կենտրոն։

Քաղաք
Ռաշթ
պարս.՝ رَشْتْ
Ռաշթ: Բնակչություն, Պատմություն, Հայերը Ռաշթում
ԵրկիրԻրան Իրան
ՕստանԳիլան
ՇահրեստանՌաշթ
Մակերես180 կմ²
ԲԾՄ4 մետր
Բնակչություն679 995 մարդ (2016)
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0131
Պաշտոնական կայքrasht.ir(պարս.)
Ռաշթ (Իրան)##
Ռաշթ (Իրան)
Ռաշթ: Բնակչություն, Պատմություն, Հայերը Ռաշթում

Բնակչություն

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 679 995 մարդ, որոնք կազմում էին 228 142 տնտեսություն։ Ռաշթը բնակչությամբ Գիլանի ամենախոշոր և Իրանի տասնմեկերորդ ամենախոշոր քաղաքն է։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 109 491 143 557 290 897 340 637 417 748 551 161 639 951 679 995

Բնակիչները հիմնականում գիլանցիներ են, որոնք խոսում են գիլաներեն և պարսկերեն։

Պատմություն

Ռաշթը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվում է արաբական աղբյուրներում մ.թ. 682 թվականին։ 1669 թվականին կազակ Ստեպան Ռազինը կողոպտել է քաղաքը։ 1714 թվականին այն ավերվել է երկրաշարժի հետևանքով։

Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծը 1722-1723 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում գրավել է Ռաշթը և վերահսկել այն մինչև 1732 թիվը։ 1917-1920 թվականներին ռուսական ու բրիտանական բանակները պայքարում էին Բանդարե Անզալի և Ռաշթ քաղաքների համար։ 1974 թվականին Ռաշթում հիմնադրվել է առաջին համալսարանը։

Հայերը Ռաշթում

Քաղաքում հայերը հաստատվել են դեռևս XVII դարում։ Մինչև XX դ. սկիզբն այն եղել է մետաքսի և բրնձի առևտրով զբաղվող առանձին վաճառականական գերդաստանների (Թումանյան, Ասլանյան, Հորդանանյան, Կուսիկյան ևն) կարևոր կենտրոն։ Գործել են «Լիազանով» և «Թումանյան» առևտրական տները, որոնք լայն կապեր են ունեցել հատկապես Ռուսաստանի հետ։ XIX դարի 50-ական թթ. Ռեշտում ապրել են 800, իսկ հարևան բնակավայրերում (Լահիջան, Լանգարուդ ևն)՝ 400 հայեր։ 1934 թվականին Ռեշտում կար 616 (151 ընտանիք), իսկ 1989-ին՝ 194 (43 ընտանիք) հայ։ Գործում էին Սուրբ Մեսրոպ եկեղեցին (1966 թվականից), «Մարիամյան» դպրոցը, «Արարատ» մարզամշակութային միությունը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Ռաշթ: Բնակչություն, Պատմություն, Հայերը Ռաշթում Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաշթ» հոդվածին։

Tags:

Ռաշթ ԲնակչությունՌաշթ ՊատմությունՌաշթ Հայերը ումՌաշթ Տես նաևՌաշթ ԾանոթագրություններՌաշթ2016ԳիլանԻրանԿասպից ծովԿովկասՊարսկերենՌուսաստանՕսթան

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիր (1921)ՕձերՔաղցկեղԱլերգիաՍանահինի վանական համալիրԴանիել ՎարուժանԿոկորդիլոսներԹաթուլ ԿրպեյանԳեղարքունիքի մարզԾխելԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԳարրի ԿասպարովԵվրատեսիլ 2023 երգի մրցույթՔութեշԱրշակունիներԵվրոպական միությունՍնկերՋավախքԼևոն ԱրոնյանՀեշտոցԻլհամ ԱլիևՉինաստանՀայաստանի դրոշԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)ՎանԲերանաբորբՄերկուրի (մոլորակ)7-ZipՉորաթանԶևսՀայկ նահապետՆապոլեոն ԲոնապարտՆևրոզներՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՀիպերթիրեոզԿյանք ու կռիվՎանաձորԱրհեստական բանականությունՄաշկաբորբԱշխարհի մայրաքաղաքների ցանկԱվելուկԻտալիաՀայկական խոհանոցՌուսաստանԲրուցելոզՊարզ թիվՕլիմպոսի աստվածներՓայծաղՔրիստոնեությունՄարսողական համակարգՄուշեղ ԳալշոյանՀայոց ցեղասպանությունԱսիաԱծանցՀայաստանի զինանշանԹլփատումՏուբերկուլոզԳողական օրենքԺենգյալով հացԱվստրիաՀետանցքի ճաքՀայաստանի գետերի ցանկՄեքսիկաԲրյունետ (երգչուհի)ԵռանկյունՍպերմատոզոիդՄեր հայրենիքՀեքիաթԿայծակԳենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմԼյարդի քաղցկեղԱռողջ ապրելակերպՊյոտր Չայկովսկի🡆 More