Ռանիա ալ–Յասին (արաբ․՝ رانيا العبدالله, անգլ.՝ Rania Al-Abdullah, ի ծնե տրված անուն՝ Ռանիա Ֆայսալ ալ-Յասին, արաբ․՝ رانيا فيصل الياسين, օգոստոսի 31, 1970, Էլ Քուվեյթ, Քուվեյթ), Հորդանանի թագուհի, Աբդալլահ II արքայի կինը։
Ռանիա ալ–Յասին | |
رانيا العبدالله | |
Հորդանանի թագուհի | |
Ստանձնեց պաշտոնը՝ | 7 փետրվարի, 1999 թվական |
---|---|
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
Ծննդյան օր՝ | օգոստոսի 31, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր՝ | Քուվեյթ, Քուվեյթ |
Ամուսին ՝ | Աբդալլահ II |
Երեխաներ՝ | երկու որդի և երկու դուստր |
Դինաստիա՝ | Հաշիմյաններ |
Հայր՝ | Ֆայսալ Սեդկի ալ-Յասին |
Մայր՝ | Իիհան Յասին |
Պարգևներ՝ | |
Ռանիա ալ–Յասինը ծնվել է 1970 թվականին օգոստոսի 31–ին Քուվեյթի մայրաքաղաք Էլ Քուվեյթում, պաղեստինցու ընտանիքում, որ պատկանում էր միջին բուրժուական դասի։ Ռանայան մանկաբույժի դուստր է։ Նա դպրոցում ու համալսարանում սովորել է բարձր առաջադիմությամբ։ Կրթությունը շարունակել է արտասահմանյան ուսումնական հաստատություններում. սովորել է Քուվեյթի New English School դպրոցում, ապա Կահիրեի ամերիկյան համալսարանում (American University in Cairo) ուսումնասիրել է բիզնեսի կառավարում։
1990-ականների սկզբին Ռանիայի ընտանիքը ստիպված է լինում Քուվեյթից փախչել Հորդանան, որովհետև Քուվեյթի՝ իրաքյան օկուպացիայից ազատագրելուց հետո պաղեստինցիներին մեղադրում էին նվաճողների հետ համագործակցելու մեջ։
Այն բանից հետո, երբ Apple ընկերության հորդանանյան ներկայացուցչարանում Ռանայային մերժում են ղեկավար պաշտոն տալ, նա (այդ ժամանակ նա 22 տարեկան էր), նա բարկացած հեռանում է ու աշխատանքի անցնում Ամմանի Citibank-ում, որ պատկանում էր Աբդուլլա արքայի քրոջն ու փեսային։ Հենց բանկի գրասենյակում էլ 1993 թվականի գարնանը առաջին անգամ հանդիպում են աղջկա ու արքայազնի հայացքները։ 1993 թվականի հունիսի 10-ին կատարվեց զույգի հարսանեկան արարողությունը։ Ռանայան թագուհու տիտղոս ստացավ Հուսեյն թագավորի մահվան եռամսյա պաշտոնական սուգից հետո։
Ռանիա ալ–Յասինը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ թագուհի։
Երեխաները՝
Լինելով 1995 թվականին իր կողմից հիմնադրված Հորդանանի ֆոնդ՝ ոչ պետական կազմակերպության գլխավոր՝ թագուհին կանանց օգնում է մասնակցություն ունենալ երկրի տնտեսական կյանքում և ստեղծել նոր ընկերություններ։
ՌԱնիա ալ-Յասինը Էքստեռնյան համալսարանի (Մեծ Բրիտանիա, 2001) պատվավոր դոկտոր է. կոչումն ստացել է «ժամանակակից աշխարհում կնոջ դերի բարձրացման ու արաբա-եվրոպական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ներդրման համար»։ Հովանավորում է մարաթոնյան վազորդների «Անապատի գավաթ» ամենամյա միջազգային մրցությունը (անցկացվում է Wadi Rom անապատում, Հորդանան), ինչպես նաև կենդանիների պաշտօանությանն ուղղված մի շարք միջոցառումներ։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ռանիա ալ–Յասին, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.