Պատերազմական Գործողություններ

Պատերազմական գործողություններ — պետության կամ քաղաքական կազմակերպության զինված ուժերի (ԶՈՒ) կազմակերպված կիրառումը (գործողությունը)՝ իրենց առջև դրված խնդիրների իրականացման համար (այսինքն պատերազմի վարումը ռազմավարական մակարդակով), այսինքն՝ հակամարտող պետությունների (պետությունների կոալիցիայի), քաղաքական կազմակերպությունների զինված ուժերի բախում։

Անգլերեն՝ act of war, բառացի՝ պատերազմական ակտ, ռուսերեն՝ военные действия:

Պատերազմական Գործողություններ Հարցի մանրակրկիտ դիտարկումից հետո ես որոշում ընդունեցի, որ ԱՄՆ-ն պետք է պատերազմական գործողություններ նախաձեռնի ընդդեմ սիրիական վարչակարգի ...
Դա չի լինի անժամկետ ինտերվենցիա (ներխուժում), չի լինի ցամաքային օպերացիա։ Այն կլինի տևողությամբ և մասշտաբներով սահմանափակ ...
Այն կարող է անցկացվել վաղը, հաջորդ շաբաթ, մեկ ամսից։ Եվ ես պատրաստ եմ տալու նման հրաման։
Պատերազմական Գործողություններ

ԱՄՆ 44-րդ նախագահ (2009-2016 թթ.) Բարաք Հյուսեյին Օբամա, РИА Новости։

Կազմը

Պատերազմական Գործողություններ 
Նացիստների և նրանց սատելիտների ռազմական գործողությունները ԽՍՀՄ-ում, Երկրորդ աշխարհամարտի Արևելաեվրոպական ռազմաբեմում:
Պատերազմական Գործողություններ  Յուրաքանչյուր պատերազմ բաղկացած է մեկ կամ մի քանի կամպանիաներից, յուրաքանչյուր կամպանիան՝ մեկ կամ մի քանի օպերացիաներից, որոնք իրենցից ներկայացնում են հայտնի ավարտված փուլ, օպերացիայի ելման գծի վրա բանակի ռազմավարական ծավալումից մինչև օպերացիայի հաղթական վճռումը՝ ճակատամարտի դաշտում հաղթական մարտի մղմամբ, եթե այդ մարտով նախանշված էր ջախջախված բանակի շրջապատումը, իսկ հակառակ դեպքում՝ ձեռքբերված հաղթանակի եռանդուն օգտագործմամբ՝ հետապնդել ճակատամարտի դաշտում և ռազմաբեմում» Պատերազմական Գործողություններ 

Ռուսաստանի կայսերական ռազմական ակադեմիայի ռազմավարության պրոֆեսոր Հենրիխ Լեեր, 1829-1904 թթ.:

  • Ռազմական կամպանիա — ռազմական գործողությունների ամբողջություն, որոնք միավորված են ընդհանուր ռազմավարական նպատակով։
  • Օպերացիա (ռազմագործողություն) — ճակատամարտերի և մարտերի ամբողջություն, որոնք միավորված են ընդհանուր ընդհանուր ռազմավարական կամ օպերատիվ-ռազմավարական նպատակով։
  • Գլխավոր հարված — ռազմական ռազմավարության (ռազմական ստրատեգիայի) հասկացություն, որով նշանակվում են զորքերի կամ նավատորմի ուժերի գլխավոր խմբի վճռական ռազմական գործողությունները (մարտական գործողությունները)։ Գլխավոր հարվածը հասցվում է այն ուղղությամբ, որը նպատակ ունի ջախջախելու թշնամու զորքերը (ուժերը) և դուրս գալու մարտի վերջնական նպատակի դիրքերը։
  • Ճակատամարտ — մարտերի ամբողջություն, որոնք միավորված են ընդհանուր օպերատիվ-ռազմավարական կամ մարտավարական նպատակներով։
  • Մարտ - Զինված ուժերի տեսակների և զորատեսակների ստորաբաժանումների, զորամասերի, միավորումների, զորամիավորումների մարտական գործողություններ։
  • Մենամարտ — զինծառայողների բախում։

Տեսակները

  • Հարձակում — ռազմական գործողությունների հիմնական տեսակներից մեկը, որը հիմնված է զինված ուժերի հարձակողական (գրոհիչ) գործողությունների վրա։ Կիրառվում է հակառակորդի ջախջախման (նրա կենդանի ուժի, ռազմական տեխնիկայի, ենթակառուցվածքի օբյեկտների ոչնչացման) և հակառակորդի տարածքում գտնվող կարևոր շրջաններին, բնագծերին ու օբյեկտներին տիրելու համար։
  • Պաշտպանություն — ռազմական գործողությունների հիմնական տեսակներից մյուսը, որը հիմնված է զինված ուժերի պաշտպանական գործողությունների վրա։ Կիրառվում է հարձակվող հակառակորդի հարձակումը ձախողելու կամ կանգնեցնելու, մեր սեփական տարածքում գտնվող կարևոր շրջանները, բնագծերը և օբյեկտները պահելու համար, ինչպես նաև մեր զորքերի՝ հարձակման անցնելու պայմաններ ստեղծելու և այլ նպատակներով։

Բնույթը

Արդի ժամանակաշրջանում ռազմական գործողությունները բնութագրվում են հետևյալ գծերով.

  • վճռական նպատակներ,
  • մեծ տարածքային թափ,
  • բարձր մանևրայնություն (բարձր աստիճանի խուսավարելիություն),
  • դինամիկություն (շարժընթացություն),
  • օպերատիվություն։

Ապահովումը

Պատերազմական գործողությունները (ռազմական գործողությունները) միջոցառումների համալիր է, որն ուղղված է՝

  • մեր զորքերը (ուժերը) բարձր մարտական պատրաստականության (մարտապատրաստականության) վիճակում պահելուն,
  • մեր զորքերի (ուժերի) մարտունակության պահպանմանը,
  • կազմակերպված և ժամանակին մարտի մտնելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և առաջադրված խնդիրների հաջող կատարմանը,
  • հակառակորդի հանկարծակի հարձակման արգելմանը կամ կանխմանը, նրա հարվածների արդյունավետության նվազեցմանը։

Այն ներառում է.

  • Օպերատիվ ապահովումը,
  • Հատուկ-տեխնիկական ապահովումը,
  • Թիկունքային ապահովում։

Տես նաև

  • Ռազմական գործողությունների մատյաններ
  • Ռազմաբեմ

Ծանոթագրություն

Գրականություն

  • Военные действия на Оксусе и падение Хивы. Соч. Мак-Гахана. — М.: В Университетской типографии (Катков и К°), 1875. — 304 с. Оригинал: MacGahan, J. A. Campaigning on the Oxus, and the fall of Khiva. — London: Sampson Low, 1874.
  • Лиддел Гарт Б. Х. Стратегия непрямых действий. — М.: ИЛ, 1957. Оригинал: Liddel Hart B. H. Strategy The Indirect Approach. — N.-Y., 1954.
  • Большая советская энциклопедия (БСЭ), Третье издание, выпущенной издательством «Советская энциклопедия» в 1969—1978 годах в 30 томах;
  • ռուս.՝ Советская военная энциклопедия, в 8-и томах, том 2 (Խորհրդային ռազմական հանրագիտարան, 8 հատորով, հատոր 2);
  • Военный энциклопедический словарь (ВЭС), М., ВИ, 1984 г., 863 стр. с иллюстрациями (ил.), 30 листов (ил.);
  • Словарь военных терминов. — М.: Воениздат. Составители А. М. Плехов, С. Г. Шапкин, 1988 год.
  • Португальский P. M. 1945. Блицкриг Красной Армии. — М. : Эксмо : Яуза, 2010. — 384 с. :ил. — (1945. Год Победы). — Тираж 5000 экз. — ISBN 978-5-699-39731-0

Արտաքին հղումներ

Կաղապար:Ռազմական գործ, ռուս.՝ Военное дело

Tags:

Պատերազմական Գործողություններ ԿազմըՊատերազմական Գործողություններ ՏեսակներըՊատերազմական Գործողություններ ԲնույթըՊատերազմական Գործողություններ ԱպահովումըՊատերազմական Գործողություններ Տես նաևՊատերազմական Գործողություններ ԾանոթագրությունՊատերազմական Գործողություններ ԳրականությունՊատերազմական Գործողություններ Արտաքին հղումներՊատերազմական ԳործողություններԳործողությունԶինված ուժերԿոալիցիաՊատերազմՊետությունՌազմավարություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Քեոփսի բուրգԿենսաբանական դասակարգումՀարցական նշանՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԵրկկենցաղներՄոնթե ՄելքոնյանՀայերեն ՎիքիպեդիաԱսկարիդոզՄարդու անատոմիաՄետրոնիդազոլԱրմավիրի մարզԵնթաստամոքսային գեղձի բորբոքումԳովազդՏյառնընդառաջՀրեաներԹռչուններՄայր Հայաստան հուշահամալիրՄաշկային հիվանդություններՆոյՀիմնական գույներՄոմիկՀասարակ հերպեսՀարավային ԱմերիկաԱրտաշատՔիմիաԿատուներԳերճնշումԳայլերՍյունիքի մարզԼիբանանՄարդու աչքԵրկաթ պակասորդային սակավարյունությունՏրիպոֆոբիաԱրյան ճնշումՀունական դիցաբանությունՀոմանիշՀայկական թատրոնԵրևանՖրանսիաԲելլեԿատաղությունԵրիկամԱվշային հանգույցների բորբոքումԵռանկյան մակերեսՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԻսրայելՊատվաստումներԱվստրալիաՊյութագորասի թեորեմԱլեքսանդր ԹամանյանԽտությունԷջմիածնի Մայր ՏաճարԱբիսինյան կատուԿաթվածՄատյան ողբերգությանԾրագրավորումԱվստրիաԱրհեստական բանականությունԱլպիական մանուշակՄիգրենՎերաբերական (խոսքի մաս)Ավշային համակարգԳլխուղեղՍրտային անբավարարությունՄակբայԵրաժշտությունՖոտոսինթեզԴոն Կիխոտ (վեպ)ՏիեզերքՍտեփան Զորյան (գրող)Պրոտամին սուլֆատՎիտամին B12 անբավարարությունՀայաստանի պատմական մայրաքաղաքներՍտամոքսԵվրոպական միությունԳեղամ Սարյան🡆 More