Ջրային Ռեսուրսների Համաշխարհային Օր

Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը (անգլ.՝ World Water Day, իսպ.՝ Día Mundial del Agua, ֆր.՝ Journée mondiale de l'eau) նշվում է մարտի 22-ին, կոչված է՝ հասարակության ուշադրությունը հրավիրելու ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված դրանց վերականգնման ու պահպանության հետ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցում։ Հրատապ է աղտոտված ջրի վերածումը մաքուր, անվտանգ և տնտեսապես գրավիչ պաշարի, որը 21-րդ դարում հանգուցային մարտահրավերներից մեկն է համաշխարհային մարդկության գոյատևման համար»։

Ջրային Ռեսուրսների Համաշխարհային Օր
Երկրի ջրային ռեսուրսները տիեզերքից (նկարը Ապոլոն 17-ից)

Ջրային ռեսուրսների բաշխումը

Ջրային ռեսուրսներն ընդհանուր առմամբ կազմում են 1454 միլիոն կմ3, որի մոտավորապես 97%-ը պարունակում է Համաշխարհային օվկիանոսը։ Երկրորդ տեղում է սառույցը լեռներում ու բևեռային գոտիներում։ Սակայն այս ջրերն առայժմ գրեթե չեն օգտագործվում։ Երրորդ տեղում են ստորգետնյա ջրերը, մթնոլորտային տեղումները, գետերի ու լճերի ջրերը, որոնք ջրի ընդհանուր պաշարի սոսկ 0,4%-ն են կազմում։ Հենց այդ ջրերն էլ մարդն օգտագործում է իր կենցաղային և տեխնիկական պահանջների համար։

Պատմություն

Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարն առաջին անգամ հնչել է ՄԱԿՇրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992 թ. հունիսի 3-14-ը՝ Ռիո դե Ժանեյրոյում։ Սահմանվել է 1993 թ. փետրվարի 22-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից (1993 թ. փետրվարի 22-ի 47/193 բանաձևով)։ Այդ բանաձևի համաձայն՝ պետություններին առաջարկվել է մարտի 22-ին անցկացնել միջոցառումներ՝ նվիրված ջրային պաշարների յուրացմանն ու պահպանությանը։

Ջրային Ռեսուրսների Համաշխարհային Օր 
Ջրի համաշխարհային օրը Քենիայում

Վիճակագրություն

  • Մոլորակի բնակչության 40%-ն ընդգրկող 80-90 երկիր արդեն սակավաջուր են դարձել ու տառապում են խմելու ջրի պակասից։ Ըստ որում՝ բազմաթիվ երկրներ որպես խմելու ջուր են օգտագործում իրենց տարածքներով անցնող գետերի ջրերը։
  • Ներկայումս ընդհանուր առմամբ աշխարհում ջրի սակավությունից տառապում է ավելի քան 1 միլիարդ մարդ, իսկ 2,5 միլիարդն ապրում է առանց որակյալ խմելու ջրի։
  • Ըստ գիտնականների, եթե արդյունավետ միջոցներ չձեռնարկվեն, ապա III հազարամյակում Երկրագնդի միլիարդավոր բնակիչներ աղբյուրի մաքուր ջրի համն այդպես էլ չեն տեսնի։
  • Աշխարհի բնակչության 1/3-ը ունի ջրի անբավարարության խնդիր։
  • 900 միլիոն մարդ օգտագործում է անմշակ, վատորակ ջուր։
  • Միայն 40 տարում (1960-2000) ջրի համաշխարհային ծախսը կրկնապատկվել է։
  • Ամեն տարի մինչև հինգ տարեկան առնվազն 1,8 միլիոն երեխա մահանում է անորակ ջրից առաջացած հիվանդություններից, այսինքն՝ մեկ երեխա յուրաքանչյուր 20 վայրկյանում։
  • 2006 թվականին 1.1 մլդ մարդ զրկված էր անվտանգ խմելու ջուր ունենալու հնարավորությունից։
  • 1991-ից 2000-ին երաշտից մահացել է 280000 մարդ։
  • Աշխարհում գրեթե 2.6 մլդ մարդ, որոնք զրկված են անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ ունենալու հնարավորությունից, ճնշող մեծամասնությամբ Հարավային Ասիայից է։
  • 1991 թվականից 2000 թվականին 665000 մարդ մահացել է 2557 տարերային աղետներից, որոնց 90%-ը կապված է ջրի հետ, ընդ որում զոհերի 97%-ը զարգացող երկրներից են։
  • Ջրի անբավարարությամբ տառապող երկրներում ապրող մարդկանց թիվը 2006-ին 700 միլիոն էր, ըստ կանխատեսումների 2025-ին կդառանա 3 մլրդ։

Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա ամենամյա թեմաները

Աշխարհի տարբեր շրջաններում ջրի հանդեպ վերաբերմունքը և նրա օգտագործման ձևերը տարբերվում են և կախված են մշակութային ավանդույթներից, տեղական սովորույթներից և հասարակական արժեքներից։ Ջուրը դարձել է սպառողական ապրանք, որը շատ հաճախ մարդիկ անտեսում են։ Ամեն տարի մարտի 22-ին ՄԱԿ-ի հաստատություններից մեկը նշանակվում է համակարգող ամբողջ աշխարհում Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում միջոցառումներ անցկացնելու համար։ Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են նոր թեմաներով։

  • 1994 — «Մեր ջրային ռեսուրսների նկատմամբ խնամքը յուրաքանչյուրիս գործն է»
  • 1995 — «Ջուրը և կանայք»
  • 1996 — «Ջուր պապակ քաղաքների համար»
  • 1997 — «Բավարա՞ր է արդյոք ջրի քանակը երկրի վրա?»
  • 1998 — «Գրունտային ջրերը ՝ որպես անտեսանելի ռեսուրս»
  • 1999 — «Յուրաքանչյուրը ապրում է հոսանքին հակառակ»
  • 2000 — «Ջրային ռեսուրսներ XXI դարի համար»
  • 2001 — «Ջրային ռեսուրսներ առողջությոն համար»
  • 2002 — «Ջրային ռեսուրսներ զարգացման համար»
  • 2003 — «Ջրային ռեսուրսներ ապագայի համար»
  • 2004 — «Ջրային ռեսուրսները և բնական աղետները»
  • 2005 — «Ջրային ռեսուրսներ կյանքի համար»
  • 2006 — «Ջրային ռեսուրսները և մշակույթը»
  • 2007 — «Ջրի անբավարարության խնդրի լուծումը»
  • 2008 — «Ջրային ռեսուրսները և սանիտարիան»
  • 2009 — «Ընդհանուր ջրային ռեսուրսները ընդհանուր հնարավորություններ են»
  • 2010 — «Մաքուր ջուրը աշխարհի առողջության համար»
  • 2011 — «Ջուրը քաղաքների համար»
  • 2012 — «Ջուրը և սննդային անվտանգությունը»
  • 2013 — «Ջրային համագործակցություն»
  • 2014 — «Ջուրը և էներգիան»
  • 2015 — «Ջուրը և կայուն զարգացումը»
  • 2021 — «Արժևորելով ջուրը»

Տես նաև

Ծանոթագրություններ

Tags:

Ջրային Ռեսուրսների Համաշխարհային Օր Ջրային ռեսուրսների բաշխումըՋրային Ռեսուրսների Համաշխարհային Օր ՊատմությունՋրային Ռեսուրսների Համաշխարհային Օր ՎիճակագրությունՋրային Ռեսուրսների Համաշխարհային Օր Ջրային ռեսուրսների համաշխարհային օրվա ամենամյա թեմաներըՋրային Ռեսուրսների Համաշխարհային Օր Տես նաևՋրային Ռեսուրսների Համաշխարհային Օր ԾանոթագրություններՋրային Ռեսուրսների Համաշխարհային Օր21-րդ դարԱնգլերենԻսպաներենՀասարակությունՄարտի 22Ֆրանսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Ձիթողցոնց տուն-թանգարանԶարնի-ՊարնիՕձունի տաճարԵրկաթMercedes-BenzԳառնի (գյուղ)Քառակուսի մետրԿիտրոնՈւսուցման մեթոդներՍուրբ Յոթ ՎերքՍուրբ Ղազար կղզիՈղնաշարՀելիկոբակտեր պիլորի վարակԵվրոպայի դրոշներԱրմավիրՀարավային ԱմերիկաՀայաստանի դրոշՎարդանանց պատերազմՀայոց ցեղասպանությունԱՄՆ դոլարՍեղան (երկրաչափություն)ԲերանաբորբԴաղձԱռողջ ապրելակերպԱրտաշես ԱՅուԹյուբՀայաստանի տնտեսությունՄինետԱնկախ պետությունների դրոշներԲույսերԱնտառԿրծքագեղձի քաղցկեղՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԲաժանարարների աղյուսակԼոնդոնՄարդու աչքԿեչիՃանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյՉակերտներԵրերույքի տաճարԳրաֆիկական դիզայնՆորավանքՇաքիի ջրվեժՀովհաննես ԹումանյանՄարդու առնանդամԱլավերդիՌոբերտ ՔոչարյանՕրգազմՄայիսյան հերոսամարտերՎինսենթ վան ԳոգՄաշկաբորբԲանակում (հեռուստասերիալ)Մարդու կմախքՀովազներԲարդ ստորադասական նախադասությունԵրկիրՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիՍարդերՀասարակ և հատուկ գոյականներԱնիՀռոմՀայկական գամփռԵՀայկական ատոմային էլեկտրակայանՏեսողության խանգարումԼեղապարկԱդենոմաԽաղաղ օվկիանոսՄարդկային ռեսուրսներԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրԱմբերդ (ամրոց)Մայիսի 1Ամերիկայի Միացյալ ՆահանգներԳեղարքունիքի մարզԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՎարդգես ՍուրենյանցԹարախակույտ🡆 More