Ջուլիանա Հաֆ

Ջուլիանա Հաֆ (անգլ.՝ Julianne Alexandra Hough, հուլիսի 20, 1988(1988-07-20), Orem, Յուտա շրջան, Յուտա, ԱՄՆ), ամերիկացի պարուհի, խորեոգրաֆ, երգչուհի, դերասանուհի։

Ջուլիանա Հաֆ
Ջուլիանա Հաֆ
Ջուլիանա Հաֆ
Ծնվել էհուլիսի 20, 1988(1988-07-20) (35 տարեկան)
ԾննդավայրOrem, Յուտա շրջան, Յուտա, ԱՄՆ
ԿրթությունԹատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա, Alta High School? և Las Vegas Academy?
ՔաղաքացիությունՋուլիանա Հաֆ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, երգչուհի, երգերի հեղինակ, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, պարուհի և պարուսույց
ԺանրերՔանթրի
Ամուսին(ներ)Brooks Laich?
Համատեղ ապրող(ներ)Ռայան Սիքրեսթ

Կենսագրություն

Ջուլիանան ծնվել է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի արվարձանում գտնվող Օրեմ փոքրիկ քաղաքում։ Ունի եղբայր՝ Դերեկը և երեք քույր` Շերի, Մերեբեթ և Քեթրին։

Որոշ ժամանակ ապրել է Լոնդոնում, որից հետո վերադարձել է ԱՄՆ, որտեղ մեկ տարի շարունակ մոր հետ ապրել է Լաս Վեգասում, ապա վերադարձել է Յուտա՝ հոր մոտ։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Լոս Անջելես։

Կարիերա

Դերասանական կարիերա

Դերասանուհու կարիերան սկսել է 2001 թվականին՝ նկարահանվելով «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում։

Պարային կարիերա

Տասնհինգ տարեկանում դարձել է ամենաերիտասարդ պարողը, որը Մեծ Բրիտանիայի Blackpool Dance Festival-ի լատինոամերիկյան պարային մրցույթի երկու կատեգորիաներում՝ «Պատանեկան» և «Երիտասարդական», հաղթել է։

Մասնակցել է ABC ալիքով հեռարձակվող «Աստղերի հետ պարեր (ԱՄՆ)» ծրագրի ամերիկյան տարբերակին, որտեղ պարել է չմշկորդ Ապոլո Անտոն Օնոյի (չորրորդ եթերաշրջան) և դերասան Քոդի Լինլիի (յոթերորդ եթերաշրջան) հետ։

2008 թվականի նոյեմբերի 20-ին հայտարարել էր, որ մոտ ապագայում չի վերադառնա «Աստղերի հետ պարեր»-ին մասնակցելու և իր ժամանակը կնվիրի երաժշտական կարիերային։

2019 թվականից ամերիկյան հայտնի «America’s Got Talent» տաղանդների շոուի դատավորներից մեկն է։

Երաժշտական կարիերա

«Will You Dance With Me» քանթրի ոճի առաջին սինգլը թողարկվել է 2007 թվականի մայիսին iTunes-ում և Wal-Mart-ում, իսկ վաճառքից ստացված գումարը փոխանցվել է ամերիկյան Կարմիր խաչին։ Ավելի ուշ այս սինգլը հայտնվել է Billboard Pop 100-ում, որից հետո պայմանագիր է ստորագրել Universal Music Group Nashville ընկերության հետ։

2008 թվականին երգչուհու թողարկված «Season of Season: The Julianne Hough Holiday Collection» առաջնաելույթային ալբոմը հայտնվել է Billboard 200 չարթի 3-րդ հորիզոնականում։

2009 թվականի հունվարի 15-ին Վիսկոնսին նահանգի Գրին Բեյ քաղաքում տեղի է ունեցել առաջին մենահամերգը։

Անձնական կյանք

2017 թվականի հուլիսի 8-ից Ջուլիանան ամուսնացած է հոկեյիստ Բրուքս Լայքի հետ, որի հետ հանդիպում էր իրենց հարսանիքից 3 տարի առաջ։

Ընտրյալ ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը Harry Potter and the Sorcerer’s Stone Հոթվարթսի աշակերտուհի
2010 ֆ Ծաղրանկար Burlesque Ջորջիյա
2011 ֆ Առանց կապանքների Footloose Արիել Մուր
2012 ֆ Ռոք դարերի համար Rock of Ages Շերի Քրիսթիան
2013 ֆ Հանգիստ հանգրվան Safe Haven Քեթի
2016 ֆ Թեթևաբարո պապիկը Dirty Grandpa Մերեդիտ Գոլդշտեյն
2016 ֆ Պարզապես բառեր չկան Speechless Միս Բլում

Հետաքրքիր փաստեր

  • Ջուլիանայի երկու տատիկն ու երկու պապիկիկն էլ զբաղվել են պրոֆեսիոնալ բալետով։
  • 2008 թվականին Maxim ամսագիրը «100 ամենասեքսուալ կանանց» ցանկում դերասանուհուն 30-րդ տեղն Է հատկացրել։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Ջուլիանա Հաֆ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիանա Հաֆ» հոդվածին։

Tags:

Ջուլիանա Հաֆ ԿենսագրությունՋուլիանա Հաֆ ԿարիերաՋուլիանա Հաֆ Անձնական կյանքՋուլիանա Հաֆ Ընտրյալ ֆիլմագրությունՋուլիանա Հաֆ Հետաքրքիր փաստերՋուլիանա Հաֆ ԾանոթագրություններՋուլիանա Հաֆ Արտաքին հղումներՋուլիանա Հաֆ1988d:Q52468Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱնգլերենԵրգչուհիԽորեոգրաֆիաՀուլիսի 20ՅուտաՅուտա շրջան (Յուտա)

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Հարսնացու հյուսիսիցՀակոբ ՊարոնյանԵրիկամի քրոնիկ հիվանդությունԾրագրավորումԿարճատեսությունԴեքսամետազոնԻոսիֆ ՍտալինԹերենս ՋեյՎիլյամ ՍարոյանԵվրոպաԲջիջԱնթառամՀայաստանի զինված ուժերPills n PotionsԵզդիներԱլեքսանդր ՄակեդոնացիՍիսիանԼոգիստիկաՊարբերական աղյուսակԱմերիկյան կենդանիներԲերանաբորբԿոկորդի քաղցկեղՓորկապությունՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքՍիրտ8 նոր ժամադրություններՀովհաննավանքԲելառուսՎերաբերական (խոսքի մաս)ԲելեԵրուսաղեմՎահանագեղձՀայ գրերի գյուտՌումինիաՏուն ջրվեժի վերևումՏուբերկուլոզՎիտամինՀայաստանի բուսական աշխարհՏերունական աղոթքԻրաքՊարբերական հիվանդությունԱղբյուր ՍերոբԾաղիկԱրարատի մարզԱնտարկտիդաԵս և նաՅուԹյուբԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՔարահունջԴաունի համախտանիշՄեր հայրենիքՊրոտամին սուլֆատԲասկետբոլԱրշակունիների թագավորությունՎիկտոր ՀամբարձումյանՍեղան (երկրաչափություն)Հայաստանի գետերի ցանկՈւսուցման մեթոդներԼեյկոցիտՄԻԱՎ/ՁԻԱՀԾառԱբու-Լալա Մահարի (պոեմ)Վիտամին D-ի անբավարարությունԹաիլանդԱմբոխները խելագարվածՎինսենթ վան ԳոգԲառակապակցությունՍանահինի վանական համալիրԵհովայի վկաներԲրոնխիալ ասթմաԱրենիի քարանձավՏիեզերքԱվետիք ԻսահակյանԲելգիա🡆 More