Ջորջթաուն

Ջորջթաուն (անգլ.՝ Georgetown), Գայանայի Հանրապետության մայրաքաղաք, պետության խոշորագույն տնտեսական և տրանսպորտային կենտրոնը։ Բնակչությունը՝ 235,017 մարդ (2012 թվականի դրությամբ)։

Քաղաք
Ջորջթաուն
Georgetown
Ջորջթաուն
ԵրկիրԳայանա Գայանա
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1781 թ.
Մակերես147,6 կմ²
ԲԾՄ0 մ
Բնակչություն235․017 մարդ (2012)
Ժամային գոտիUTC-4, ամառը UTC-3
Պաշտոնական կայքstgeorges.org.gy
Ջորջթաուն (Գայանա)##
Ջորջթաուն (Գայանա)
Ջորջթաուն

Բնակչություն, լեզու, կրոնադավանություն

Ջորջթաուն 
Կառավարության շենքը Ջորջթաունի կենտրոնում

Ջորջթաունի բնակչության թիվը արվարձանների հետ միասին կազմում է ավելի քան 250 հազար մարդ։ Մայրաքաղաքում բնակվող հիմնական էթնիկ խմբի ներկայացուցիչները հնդկացիական ցեղերի ժառանգներն են (քաղաքի բնակիչների գրեթե կեսը)։ Այստեղ բնակվում են նաև աֆրիկացիներ, եվրոպացիներ (մասնավորապես Պորտուգալիայի քաղաքացիները) և մուլատները։ Երկրի արտատական բնակիչները՝ ամերիկյան հնդկացիները գրեթե չկան, քանի որ նրանք հիմնականում բնակեցնում են Գայանայի ներքին շրջանները և քոչվորական կյանք են վարում։ Պետական լեզուն անգլերենն է, բնակչության որոշ շերտերում տարածված են նաև հինդին և ուրդուն։ Ջորջթաունի բնակչության կեսից ավելին քրիստոնեություն են դավանում (կաթոլիկներ և բողոքականներ), մնացյալները դավանում են հինդուիզմ և իսլամ։

Բնական պայմաններ

Ջորջթաունը գտնվում է Գայանայի հյուսիսարևելյան հատվածում, Ատլանտյան օվկիանոսի ափին, նրա մեջ Դեմերարա գետի թափվելու վայրում։ Քաղաքի սահմաններում եղանակը պայմանավորված է խոնավ մերձհասարակածային կլիմայական գոտու ազդեցությամբ։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է +26 °C - +28 °C սահմաններում։ Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է մոտ 2250 մմ։ Խոնավ սեզոնը բաժանվում է երկու ժամանակաշրջանի՝ առաջինը տևում է ապրիլի կեսերից մինչև օգոստոսի կեսերը, երկրորդը՝ նոյեմբերի կեսերից մինչև հունվարի վերջերը։ Տեղումների մեծ մասը թափվում է դեկտեմբերին։ Ատլանտյան առափնյային մոտ գտնվելու հետևանքով քաղաքում օդի հարաբերական խոնավությունը շատ բարձր է (որպես կանոն, 75-80% ցերեկը և գրեթե 90%՝ վաղ առավոտյան)։ Ամբողջ տարվա ընթացքում քաղաքը ենթարկվում է հյուսիսարևելյան պասատային քամիների ազդեցությանը։ Քաղաքը գտնվում է սավաննաների զոնայում։ Այստեղ պահպանվել է սավաննաներին բնորոշ բուսականությունը՝ ակացիաները, մանրատերև թփուտները, հացահատիկային խոտաբույսերը։

Ջորջթաուն (1961–1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 28.6
(83.5)
28.9
(84)
29.2
(84.6)
29.5
(85.1)
29.4
(84.9)
29.2
(84.6)
29.6
(85.3)
30.2
(86.4)
30.8
(87.4)
30.8
(87.4)
30.2
(86.4)
29.1
(84.4)
29.6
(85.3)
Միջին օրական °C (°F) 26.1
(79)
26.4
(79.5)
26.7
(80.1)
27.0
(80.6)
26.8
(80.2)
26.5
(79.7)
26.6
(79.9)
27.0
(80.6)
27.5
(81.5)
27.6
(81.7)
27.2
(81)
26.4
(79.5)
26.8
(80.2)
Միջին ցածր °C (°F) 23.6
(74.5)
23.9
(75)
24.2
(75.6)
24.4
(75.9)
24.3
(75.7)
23.8
(74.8)
23.5
(74.3)
23.8
(74.8)
24.2
(75.6)
24.4
(75.9)
24.2
(75.6)
23.8
(74.8)
24.0
(75.2)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 185.2
(7.291)
88.5
(3.484)
111.0
(4.37)
140.5
(5.531)
285.5
(11.24)
327.7
(12.902)
268.0
(10.551)
201.4
(7.929)
97.5
(3.839)
107.2
(4.22)
185.9
(7.319)
261.9
(10.311)
2260,3
(88,988)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 16 10 10 12 19 23 21 15 9 9 12 18 174
Միջին ամսական արևային ժամ 201.0 208.6 219.7 197.9 178.8 156.7 201.6 233.7 229.8 235.3 210.9 186.6 2460,6
աղբյուր: NOAA

Քույր-քաղաքներ

Ջորջթաուն 
Տեսարան քաղաքից

Ծանոթագրություններ

Ջորջթաուն Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջթաուն» հոդվածին։

Tags:

Ջորջթաուն Բնակչություն, լեզու, կրոնադավանությունՋորջթաուն Բնական պայմաններՋորջթաուն Քույր-քաղաքներՋորջթաուն ԾանոթագրություններՋորջթաունԱնգլերենԳայանա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Անահիտ ՊարսամյանՑորենԻնդոնեզիաԵրեխայի իրավունքներԵրևանՄեսրոպ ՄաշտոցԳրիգոր ԶոհրապՀայաստանի ձկների ցանկԽոսքի մասերԷպիլեպսիաՀայկ նահապետՊարզ նախադասությունԶուգահեռագիծԱրտաշեսյաններԵրաժշտական գործիքներԱվշային հանգույցՎահանագեղձԱրաքսՀամացանցՄովսես ԽորենացիԵրիկամԾաղիկՄինաս ԱվետիսյանՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՄյունխհաուզենի համախտանիշԴեքսամետազոնԲացահայտիչՀակոբ ՊարոնյանԱլյումինԵզդիներԱմենայն Հայոց ԿաթողիկոսԱնգլերենՎանաձորՀայկական մանրանկարչությունՍերմնահեղուկՆիկոլ ՓաշինյանՎաղարշապատՍողոմոնի երգերըԹուրքիաՍմբատ Ա ՆահատակԱմոքսիցիլինՔարերի սիմֆոնիաՄիքայել ԱլիմյանԱնկլավ և էքսկլավԱշխարհի երկրներն ըստ տարածքիՍտորոգյալՀավասարասրուն սեղանՄուրացանԳյումրիՎայոց ձորի մարզՄԻԱՎԿռունկներԹոքի քաղցկեղԶվարթնոցի տաճարՄարդու աչքՆշիկաբորբԱրյան խումբԵնթաստամոքսային գեղձի բորբոքումՄարի ԱնտուանետՄրջյուններՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանԲացատրական բառարանՀաղորդակցային գործընթացՎբեթՋուրՊարագաներՀայաստանի բուհերի ցանկtgpa2Սեռական բազմացումԻոսիֆ ՍտալինԴիզայնՍեղան (երկրաչափություն)Բիբլիական (պոեմ)Կարմիր կիրակիՊարզ թիվՍևանավանք🡆 More