«Ջոն Ուիք» (անգլ.՝ John Wick), 2014 թվականի ամերիկյան մարտաֆիլմ, որը հանդիսանում է Դևիդ Լեյտչի և Չադ Ստահելսկու ռեժիսորական դեբյուտը։ Գլխավոր դերերը կատարել են Կիանու Ռիվզը, որը նույնպես հանդես է եկել, որպես գործադիր պրոդյուսեր և Միքայել Նյուկվիսթը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հոկտեմբերի 13-ին Նյու Յորքում։ Ֆիլմը կինովարձույթ դուրս եկավ ԱՄՆ-ում 2014 թվականի հոկտեմբերի 24-ին։
Ջոն Ուիք անգլ.՝ John Wick | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ[…], թրիլեր[…] և քրեական թրիլլեր |
Թեմա | վրեժ և վիգիլանտիզմ |
Թվական | հոկտեմբերի 24, 2014, հունվարի 22, 2015, հունվարի 29, 2015 և նոյեմբերի 13, 2014 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Չադ Ստահելսկի և Դևիդ Լիթչ |
Պրոդյուսեր | Եվա Լոնգորիա, Դևիդ Լիթչ և Բեզիլ Իվանիկ |
Սցենարի հեղինակ | Derek Kolstad? |
Դերակատարներ | Կիանու Ռիվզ[…], Էդրիանն Փալիկի[…], Ալֆի Ալեն[…], Բրիջիտ Մայնոհան, Բրեդջիթ Ռիգան, Քլարք Փիթերս, Դանիել Բերնհարդ, Դևիդ Պատրիկ Քելլի, Դին Ուինթերս, Յան ՄակՇեյն, Ջոն Լեգուիզամո, Քևին Նեշ, Լենս Ռեդիք, Միքայել Նյուկվիսթ[…], Թոմաս Սադոսկի, Ուիլեմ Դեֆո, Omer Barnea?, Տոբի Լեոնարդ Մուր, Քեյթ Ջարդին, Ռենդալ Դուկ Քիմ, J.J. Perry? և Scott Tixier? |
Օպերատոր | Ջոնաթան Սելա |
Երաժշտություն | Թայլեր Բեյթս |
Մոնտաժ | Էլիզաբեթ Ռոնալդսդոտիր |
Պատմվածքի վայր | Նյու Յորք և The Continental? |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | Summit Entertainment |
Տևողություն | 101 րոպե |
Բյուջե | 20 000 000 $ |
Շահույթ | 86 081 711 $ և 43 037 835 $ |
Հաջորդ | John Wick: Chapter 2? |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
Նախկին վարձու մարդասպան Ջոն Ուիքը (Կիանու Ռիվզ) անանուն հիվանդության հետևանքով կորցնում է իր կնոջը Էլենին (Բրիջիտ Մոյնահան)։ Նրա հետմահու նվերը դարձավ շան ձագ Դեյզին, նամակի հետ միասին, որում նա հույս է հայտնել, որ շունը կօգնի Ջոնին հաղթահարել կորուստը։ Ուիքը կապվում է շան ձագի հետ և նրանք միասին էին անցկացնում օրվա մեծ մասը վարելով 1969 թվականի Ford Mustang Mach 1 մեքենան։ Մի օր Ջոնը հանդիպում է ռուսական մաֆիայի երեք գանգստերների և նրանց առաջնորդ՝ Իոսիֆ Տարասովին (Ալֆի Ալեն), ով պնդում է, որ Ջոնը պետք է մեքենան վաճառի իրեն։ Ջոնը հրաժարվում է և երեք հոգի հետևում են նրան, գիշերը ներխուժում են իր տունը, ծեծում Ջոնին, սպանում շանը ու գողանում մեքենան։ Հաջորդ օրը Իոսիֆը փորձում է փոխել մեքենայի համարները, բայց ավտովերանորոգողը՝ Աուրելիո Մարտինոն (Ջոն Լեգուիզամո) իմանալով, ումից է նա գողացել մեքենան, հրաժարվում է և ծեծում Իոսիֆին։ Հետո Աուրելիոյի մոտ գալիս է ինքը Ջոնը և իմանում է, որ իրեն թալանել է Իոսիֆը՝ Նյու Յորքում ռուսական մաֆիայի սինդիկատի ղեկավար՝ Վիգգո Տարասովի տղան, որը Ջոնի նախկին գործատուն էր։ Վիգգոն իմանում է Աուրելիոյից, ինչ է տեղի ունեցել նրա և Ջոնի հետ, որից հետո նույնպես ծեծում է Իոսիֆին և բացատրում, որ թալանվածը Ջոն Ուիքն է, Վիգգոյի նախկին լավագույն մարդասպանը, Բաբա Յագա (անգլ.՝ Boogeyman) մականունով։ Ջոնը, հեռանալով հանուն իր կնոջ, ով նախկինում օգնել էր Վիգգոյին։ Ջոնը ստեղծում է սինդիկատ, որը վերացնում է նրա թշնամիներից շատերին։
Ցանկանալով պաշտպանել որդուն, Վիգգոն փորձում է խոսել Ջոնի հետ, բայց ապարդյուն։ Վիգգոն վարձու մարդասպաններ է ուղարկում Ջոնին սպանելու համար, իսկ հետո գլխի համար նշանակում է 2 միլիոն դոլար, այդ թվում` Մարկուսին (Ուիլեմ Դեֆո), Ջոնի ընկերոջը։ Մինչդեռ այս ընթացքում Ուիքը բացել էր իր փողով և զենքով լի գաղտնարանը և զբաղվել մարդասպաններով, մեկնելով «Կոնտինենտալ» հյուրանոց նա մոլորեցնում է մարդասպաններին ասելով, որ իր տարածքում բացի նրանցից ոչ ոք չի կարող բիզնեսով զբաղվել։ Վիգգոն էլ իր հերթին կրկնապատկում է պարգևը։
Ուինսթոնը (Յան Մակշեյն)՝ հյուրանոցի սեփականատերը, հաղորդում է, որ Վիգգոն փորձում է թաքցնել որդուն «Կարմիր Շրջան» գիշերային ակումբում։ Ջոնն գնում է ակումբ, սպանում մի քանի պահակներին և Վիկտորին՝ Իոսիֆի ընկերներից մեկին։ Վիգգոյի աշխատողը՝ Կիրիլը (Դանիել Բերնհարդ) կանգնեցնում է Ջոնին, և նա վերքերի բուժման համար թաքնվում է հյուրանոցում։ Միսիս Փերկինսը (Էդրիանն Փալիկի)՝ վարձկաններից մեկը, ով նաև Ջոնի ծանոթներից մեկն էր, փորձում է սպանել Ջոնին դիպուկահարի կրակոցով, բայց նրան փրկում է Մարկուսը։ Փերկինսից Ուիքը իմանում է, որ Վիգգոն ունեցվածքը պահում է եկեղեցում։
Ջոնը գնում է եկեղեցի, սպանում պահակներին և այրում Վիգգոյի փողերը ու տարբեր արժեքավոր իրեր։ Տարասովը և նրա թիմը ժամանում են եկեղեցի ու բռնում Ջոնին։ Կիրիլը պատրաստվում է սպանել Ուիքին, բայց նրան դիպուկահար կրակոցից փրկում է Մարկուսը։ Ուիքը սպանում է Կիրիլին, գտնում Վիգգոյին և պարզում, թե որտեղ է նա թաքցնում իր որդուն և ստիպում է նրա գլխի համար պարգևը հետ վերցնել։ Ուիքը գտնում է Իոսիֆին և սպանում նրան։
Փերկինսը իմանում է, որ Մարկուսը օգնել է Ջոնին և պատմում է դրա մասին Վիգգոյին։ Վիգգոն տանջում և սպանում է Մարկուսին, տեղեկացնելով դրա մասին Ջոնին։ Փերկինսը գալիս է Ուինսթոնի հետ հանդիպմանը, որտեղ նրանց հետ են կանչում «Կոնտինենտալ» ակումբի պահակները ու կանոններ խախտելու համար սպանում։ Դրանից հետո Ուինսթոնը հայտնում է Ջոնին Վիգգոյի գտնվելու վայրը։ Ջոնի և Ուինսթոնի միջև տեղի է ունենում մարտ, որտեղ երկուսն էլ միմյանց ծանր վիրավորում են։ Թողնելով մեռնող Վիգգոյին, Ջոնը հասնում է անասնաբուժական կլինիկա և կարում վերքերը։ Վերցնելով կլինիկայից պիտբուլի ձագին, Ջոնը հեռանում է։
Դերասան | Դեր |
---|---|
Կիանու Ռիվզ | Ջոն Ուիք |
Միքայել Նյուկվիսթ | Վիգգո Տարասով |
Ալֆի Ալեն | Իոսիֆ Տարասով |
Ուիլեմ Դեֆո | Մարկուս |
Դին Ուինթերս | Ավի |
Էդրիանն Փալիկի | միսիս Փերկինս |
Դանիել Բերնհարդ | Կիրիլ |
Բրիջիտ Մոյնահան | Հելեն Ուիք |
Ջոն Լեգուիզամո | Աուրելիո |
Յան Մակշեյն | Ուինսթոն |
Ռիգան Բրիջիթ | Էդդի |
Ջոն Ուիքը հայտնվել է Payday 2 համակարգչային խաղում, խաղալու կերպարի ձևով։
Ֆիլմը ստացել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունենում է 83 % վարկանիշ 152 գրախոսությունների հիման վրա, 10-ից 6,8 միջին բալլով։ Metacritic կիյքում ֆիլմը ունենում է 100-ից 67 բալլ, 36 քննադատների արձագանքների հիման վրա։
Փիթեր Թրիվերսը, Rolling Stone-ից բարձր գնահատեց ֆիլմը`նրան տալով 4 աստղից 3։ Նա նաև նշել է Մակշեյնի, Դեֆոյի և Լեգուիզամոյի «հյութեղ խաղը»։ Ջորդան Հոֆմանը, The Guardian-ից՝ տվել է ֆիլմին 5 աստղից 4, նաև նա գովել է Մակշեյնի և Դեֆոյի խաղը։
Կիանու Ռիվզը առաջադրվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությանը, «Համբավի վերականգման համար մրցանակ» կատեգորիայում։
2015 թվականի փետրվարին Դևիդ Լեյտչը և Չադ Ստահելսկին հաստատել են, որ ֆիլմի սիքվելը արդեն գտնվում է մշակման փուլում։ «Ջոն Ուիք 2» սիքվելի պրեմիերան կայացել է 2017 թվականի փետրվարի 9-ին։ 2016 թվականի հոկտեմբերին Ստահելսկին հայտարարել է, որ երրորդ ֆիլմը արդեն աշխատանքի մեջ է։
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ջոն Ուիք, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.