Ջավեդ Քարիմ

Ջավեդ Քարիմ (բենգալերեն՝ Pablo Barrera, հոկտեմբերի 28, 1979(1979-10-28), Մերզեբուրգ, Արևելյան Գերմանիա), ամերիկացի գործարար, YouTube ծառայության ստեղծողներից մեկը, ավելի վաղ ներդրում է ունեցել «PayPal» վճարային համակարգի ծառայությունների մշակման գործում։

Ջավեդ Քարիմ
Ջավեդ Քարիմ
 
Կրթություն՝ Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Սթենֆորդի համալսարան և Կենտրոնական ավագ դպրոց
Մասնագիտություն՝ համակարգչային գիտնական, ձեռնարկատեր, ուսանող, յություբեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Ծննդյան օր հոկտեմբերի 28, 1979(1979-10-28) (44 տարեկան)
Ծննդավայր Մերզեբուրգ, Արևելյան Գերմանիա
Քաղաքացիություն Ջավեդ Քարիմ ԱՄՆ և Ջավեդ Քարիմ Գերմանիա
 
Կայք՝ jawed.com

Կենսագրություն

Ծնվել է Մերզեբուրգում (ԳԴՀ)` գերմանուհու և բանգլադեշցի ներգաղթյալի ընտանիքում, բայց դեռ վաղ մանկությունից ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա և մեծացել Նոյսում։ 1992 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ Քարիմն ավարտել է Մինեսոտայի կենտրոնական դպրոցը և ընդունվել Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, սակայն, աշխատանքի անցնելով PayPal-ում, չի ավարտել այն, թեև 2004 թվականին, ի վերջո, ստացել է ինֆորմատիկայի բակալավրի աստիճան։

2005 թվականին Չադ Հերլիի և Սթիվ Չենի հետ համատեղ հիմնադրել է ՅուԹյուբը։ Կայքի առաջին տեսահոլովակը ներբեռնվել է 2005 թվականի ապրիլի 23-ին։ Դա jawed օգտատիրոջ առաջին հոլովակն էր, նա 2008 թվականին ուներ 44 տեսանյութ, իսկ այժմ մնացած միակ տեսանյութը իր առաջին տեսանյութն է։ Հետագայում ընդունվել է Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի բաժնի ասպիրանտուրա։ ՅուԹյուբի վաճառքի ժամանակ Գուգլը 137443 բաժնետոմս է ստացել։ Նրա մայրը Մինեսոտայի համալսարանում կենսաքիմիայի պրոֆեսոր է։

Այսպես կոչված «PayPal մաֆիա»-ի ներդրողների և գործարարների ոչ ֆորմալ միավորման անդամ է, «PayPal»-ում աշխատել է մինչև 2002 թվականի «EBay»-ի կլանումը։

Ծանոթագրություններ

Tags:

1979PayPald:Q14945ԲենգալերենԳերմանիայի Դեմոկրատական ՀանրապետությունՀոկտեմբերի 28ՅուԹյուբ

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԱրձակՇեղանկյունՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)ԱուտիզմՊարբերական աղյուսակԿենդանակերպի նշաններՄաշկային հիվանդություններԿատուներՀամաստեղություններԱնտանտՍևանա լիճՌոբոտՕքսիդԱմերիկայի Միացյալ ՆահանգներՍտորոգյալԻմ անունն Արամ էԲնության պահպանությունՄեղուներԷպոսՄթնշաղի անուրջներԱննա ՀակոբյանՍելեկցիաՄրջյուններԱծխաջուրՌուդոլֆ Էրիխ ՌասպեՄուշեղ ԳալշոյանԱպրիլի 26ԳյումրիՀայաստանի կենտրոնական բանկՌուսաստանԱնորոշ դերբայՏիգրան ՄեծSWOT վերլուծությունՎարդան Ղուկասյան (Դոգ)Դերենիկ ԴեմիրճյանՊյոտր ՉայկովսկիՍտրեպտոկոկային ֆարինգիտԿալցիումի օքսիդԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԿարմրուկՍինգապուրՖոտոսինթեզՀայաստանի բուհերի ցանկԱկրոստիքոսԳրիգոր ԼուսավորիչԲագրատ ԳալստանյանԵզդիներԼուսինԿարմիր կիրակիԿույր աղիքԿոտորակ (մաթեմատիկա)Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԶանգվածի պահպանման օրենքԵրազահանԽնձորԱրհեստական բանականությունՇիրակի մարզԿրիաներԲադերՇեշտՄարդու ատամԱծական անունԲարդ նախադասությունՀայաստանի պատմական մայրաքաղաքներԱրյունահոսությունՀայոց պատմությունՀամբարձում (տոն)Հարավային ԿովկասՔարերի սիմֆոնիաՀայաստանի առաջին բաժանումԵրկիր ՆաիրիԿաթնասուններՅանդեքսԳևորգ Չաուշ🡆 More