Պրիզրենի սանջակ (թուրքերեն՝ Prizren Sancağı, ալբ․՝ Sanxhaku i Prizrenit, սերբ.՝ Призренски санџак), Օսմանյան կայսրության սանջակներից մեկը Պրիզրեն վարչական կենտրոնով։ Այն հիմնադրվել է Օսմանյան կայսրության կողմից Պրիզրենի գրավումից անմիջապես հետո, 1455 թվականին, Սերբական դեպրոտիայում։ Սերբիայի մնացած տարածքը զավթվեց 1459 թվականին Սմեդերևոյի անկումից հետո և բաժանվեց հետևյալ սանջակների.
Վուչիտրնի , Կրուշեվացի սանջակ և Սմեդերևոյի սանջակ։ 1912 թվականին Առաջին Բալկանյան պատերազմի սկզբում Սերբիայի թագավորության և Չեռնոգորիայի թագավորության զորքերը գրավեցին Պրիզրենի սանջակի տարածքը։ 1913 թվականի մայիսի 30-ին ստորագրված Լոնդոնի հաշտության համաձայնագրի պայմանների համաձայն, Պրիզրենի սանջակի տարածքը բաժանվել է Սերբիայի և Չեռնոգորիայի միջև։
Երկիր | Օսմանյան կայսրություն |
---|---|
Կարգավիճակ | սանջակ |
Մտնում է | Monastir Vilayet?, Կոսովոյի վիլայեթ և Prizren Vilayet? |
Վարչկենտրոն | Պրիզրեն |
Հիմնադրված է | 1455 թ. |
Փոխարինեց | Serbian Despotate? |
Օսմանյան կայսրության գրանցամատյանի համաձայն, 1571 թվականին Պրիզենիւ սանջակը բաղկացած էր հինգ նահիյաներից. Պրիզրեն, Հոչա, Ժեժնա, Տրգովիշտե և Բիհոր։
Սանջակին երբևիցե պատկանած տարածքի հիմնական մասը այժմ մտնում է Կոսովոյի (Պրիզրեն և Հոչա), Սերբիայի (Ժեժնա, Նովի Պազար քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևելք) և ամենափոքր մասը Չեռնոգորիայի (Բիհոր և Տրգովիշտե, Ռոզաեի մոտ) կազմի մեջ։
1867 թվականին Պրիզենի սանջակը միավորվել է Դիբրինի սանջակի և Սքադարի սանջակի հետ և միասին ձևավորել են Շկոդերի վիլայեթը։ 1871 թվականին Պրիզենի սանջակը մտավ նորից ստեղծված Պրիզենի վիլայեթի կազմի մեջ։ Իր հերթին Պրիզենի վիլայեթը Պրիզենի սանջակի հետ միասին մտել է Կոսովոյի վիլայեթի կազմի մեջ, որը ստեղծվել է 1877 թվականին։ Պրիզենը դարձավ Կոսովոյի վիլայեթի վարչական կենտրոնը։
Նիշի և Պիրոտի սանջակը Վրանեի հետ միասին բաժանվեցին Կոսովոյի Վիլայեթից և դարձան Սերբիայի իշխանության տարածքներ, 1878 թվականի Բեռլինի կոնգրեսի արդյունքներով։ Դրանից հետո Դիբրի սանջակը տեղափոխվել է Մանաստիր վիլայեթ։ Այս բոլոր փոփոխություններից հետո Կոսովոյի վիլայեթը բաղկացած էր երեք սանջակներից՝ Պրիզենի, Սկոպյան և Նովոպազարյան։ Չնայած Բեռլինի կոնգրեսի որոշմանը, Նովոպազարյան սանջակի նկատմամբ վերահսկողությունը Ավստրո-Հունգարիային փոխանցելուն, այն դե ֆակտո մնաց Օսմանյան կայսրության ղեկավարության տակ։
1908 թվականին Երիտթուրքերի հեղաշրջումից հետո Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել առաջին խորհրդարանական ընտրությունները, այդ թվում նաև Պրիզրենի սանջակում։
Մինչև 1912 թվականի հոկտեմբերի վերջը Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ Սերբիայի թագավորության և Չերնոգորիայի զորքերը գրավեցին Պրիզրենի սանջակը։ 1913 թվականի Լոնդոնի կոնֆերանսի ժամանակ ստորագրված Լոնդոնի հաշտության համաձայնագրի պայմանների համաձայն, նրա տարածքը բաժանվել է Սերբիայի և Չեռնոգորիայի միջև։
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)године (Detailed register of the prizren sancak from 1571.) (in Serbian), Belgrade: Istorijski Institut, ISBN 978-86-7743-081-8, OCLC 712374230 {{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) This article uses material from the Wikipedia Հայերեն article Պրիզրենի սանջակ, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.