Պանտանալ

Պանտանալ (պորտ.՝ pântano – «ճահճոտ ցածրավայր, խոնավ ցածրավայր»), ճահճային լայնածավալ տեկտոնական իջվածք Բրազիլիայում։ Նրա ոչ մեծ հատվածներ գտնվում են Բոլիվիայի և Պարագվայի տարածքներում՝ Պարագվայ գետի ջրավազանում։ Տեղակայված է Մատու Գրոսու դու Սուլ նահանգի արևմուտքում և Մատու Գրոսու նահնգի հարավում։ Տարածքը կազմում է մոտավորապես 140-160 հազար կմ², այն ամենամեծ ճահճապատ տարածքներից մեկն է աշխարհում։

Պանտանալ
Պանտանալ
Պանտանալ
Տեսակճահիճ, հարթավայր, սավաննա, WWF ecoregion?, Flooded grasslands and savannas?, wetland? և natural heritage?
ԵրկիրՊանտանալ Բրազիլիա և Պանտանալ Բոլիվիա
ՎարչատարածքՄատու Գրոսու, Մատու Գրոսու դու Սուլ և Բոլիվիա
Մակերես87 871 հեկտար և 187 818 հեկտար
Պանտանալը գտնվում է Բրազիլիաում
Պանտանալ

Երկրաբանություն, աշխարհագրություն, էկոլոգիա

Պանտանալում կան տարբեր ենթատարածաշրջանային էկոհամակարգեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ջրաբանական, երկրաբանական և էկոլոգիական առանձնահատկությունները. դրանցից որոշվել են մինչև տասներկուսը։

Ծովի մակադակից միջին բարձրությունը կազմում է 50-70 մետր։ Հյուսիսից, արևելքից և հարավ-արևելքից տարածքը կտրուկ սահմանափակվում է Բրազիլական սարահարթի զառիվայրերով։ Տարածաշրջանի բնական պայմանները հակադրական են։ Խոնավ ամառային սեզոնին տեղի ունեցող վարարումները Պանտանալը վերածում են հսկայական լիճ-ճահճի և հերթագայում ձմեռային երաշտների հետ, որոնք ձևավորում են չցամաքող կիսաբուսածածկ ճահիճերով, լճերով, հազիվ տարբերվող գետերի փոխվող հուներով, աղակալած հողերով, ավազային ծանծաղուտներով ու խոտածածկ տարածքներով լանդշաֆտի։

Կենդանի բնությունը բավական բազմազան է․ հանդիպում են բույսերի շուրջ 2000 տեսակներ, որոնց մի մասն ունի բժշկական նշանակություն։ Հանդիպում են թռչունների 463, ձկների՝ 269, կաթնասունների՝ ավելի քան 236, սողունների ու երկկենցաղների՝ 141 տեսակներ և անողնաշարավորների ավելի քան 9,000 եմթատեսակներ։ Պալանտալում բնակվում է շուրջ 20 մլն կոկորդիլոս։ Պանտանալայի տարածքում գտնվում են մի շարք բնության պահպանվող տարածքներ, այդ թվում՝ «Պանտանալ» արգելոցը, որը ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ է։

Պանտանալայի գլխավոր քաղաքը Կորումբան է, որը նավահանգիստ է Պարագվայ գետի վերին հոսանքում, երկաթուղով կապված է Սան Պաուլոյի հետ։ Այն Բլազիլիայի երկաթուղային հաղորդակցության ամենաարևմտյան վերջին կետն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Պանտանալ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանտանալ» հոդվածին։

Tags:

ԲոլիվիաԲրազիլիաՄատու Գրոսու (նահանգ)Մատու Գրոսու դու ՍուլՊարագվայՊարագվայ (գետ)Պորտուգալերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ՍմբատաբերդՀայոց ցեղասպանությունՀայաստանի Հանրապետության նախագահԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՀրանտ ՄաթևոսյանՀոմանիշՆիդերլանդներԵնթակաՀայոց լեզվի պատմությունԿենդանակերպի նշաններԼևոն Տեր-ՊետրոսյանԼիտրԾիծեռնակներՋրհեղեղՄհեր ՄկրտչյանԱմառԳարունԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Հարավային ԿովկասԿաթնասուններՀայկական պարԼոբիՀարավային ԿորեաՕսմանյան կայսրությունՊարզ թիվԱշոտ Բ ԵրկաթՆոյյան տապանՍտեփան Զորյան (գրող)Հին աստվածներ (դրամա)Արցախյան ազատամարտՄարգինալացումՀայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ գեներալներ և ծովակալներՌոբերտ ՖիշերՋորջ ԲայրոնՁկներԹիթեռներԱֆղանստանՀայաստանի անկախության հռչակագիրԱնտառԱրամ Մանուկյան (ռազմական, պետական գործիչ)Համախառն ներքին արդյունքՄեր հայրենիքԿենսաբանական դասակարգումՄետաղԲայՕվկիանոսՀայաստանի ազգային հերոսԳրիգոր ԼուսավորիչՎահագնԱղբյուր ՍերոբԳլխուղեղի ուռուցքՇախմատԿաթվածԵվրասիաՁեռնաշարժությունԵգիպտոսՔաոս (վեպ)Հրամայական եղանակՆևրոզներԱղիների բորբոքային հիվանդությունՄի խելագարի պատմություն (ֆիլմ)Վահագն ԴավթյանՀովհաննես ԲաղրամյանՔարային շինանյութերԿռունկներՎլադիմիր ԼենինԱռաջին համաշխարհային պատերազմՈրոշիչՍերմնահեղուկԱնահիտՍումգայիթի ջարդերՂազարոս ԱղայանԲնությունԱստվածաշունչՀայաստանի Ազգային ժողովՏեսակարար ջերմունակություն🡆 More