Չիրիակո Դե Միտա

Չիրիակո Դե Միտա (իտալ.՝ Ciriaco Luigi De Mita, փետրվարի 2, 1928(1928-02-02), Նուսկո, Ավելինո, Կամպանիա, Իտալիա - մայիսի 26, 2022(2022-05-26), Ավելինո, Կամպանիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, 1988-1989 թվականներին Իտալիայի 70-րդ վարչապետ։

Չիրիակո Դե Միտա
իտալ.՝ Ciriaco Luigi de Mita
Չիրիակո Դե Միտա
Դրոշ
Դրոշ
Իտալիայի 70-րդ վարչապետ
1988 թվականի ապրիլի 13 - 1989 թվականի հուլիսի 22
Նախորդող Ջովաննի Գորիա
Հաջորդող Ջուլիո Անդրեոտի
 
Կուսակցություն՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքականություն
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր փետրվարի 2, 1928(1928-02-02)
Ծննդավայր Նուսկո, Ավելինո, Կամպանիա, Իտալիա
Վախճանի օր մայիսի 26, 2022(2022-05-26) (94 տարեկան)
Վախճանի վայր Ավելինո, Կամպանիա, Իտալիա
Քաղաքացիություն Չիրիակո Դե Միտա Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Luigi Ciriaco De Mita
 
Պարգևներ
Պիոս IX‎-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

Կենսագրություն

Չիրիակո Դե Միտան ծնվել է 1928 թվականի փետրվարի 2-ին Հարավային Իտալիայի Կամպանիա մարզում Ավելինո գավառի Նուսկո կոմունայում։ Ավարտել է Միլանի կաթոլիկ համալսարանը։

Դեռ երիտասարդ հասակում զբաղվել է քաղաքականությամբ՝ անդամակցելով Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցությանը, որտեղ մոտ էր ձախ թևին։ 1956 թվականին դարձել է կուսակցության խորհրդի անդամ, 1969-1973 և 1979-1982 թվականներին՝ Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության քարտուղարի տեղակալ։

1963 թվականի մայիսի 9-ից մտել է Իտալիայի պատգամավորների պալատի կազմում (որտեղ աշխատել է մինչև 2008 թվականի ապրիլի 28-ը), 1968-69 թվականներին՝ ներքին գործերի նախարարի տեղակալ, 1973-1974 թվականներին՝ արդյունաբերության, առևտրի և արհեստների նախարար, 1974-1976 թվականներին՝ արտաքին առևտրի նախարար, 1976-1979 թվականներին ՝ առանց պորտֆելի նախարար (Հարավի գործերով)։

1982 թվականին դե Միտան դարձել է Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության նախագահ, իսկ 1986 թվականին ձայների 60% աջակցությամբ վերընտրվել այդ պաշտոնում։ 1987 թվականին Քրիստոնյա դեմոկրատները հաղթել են այդ տարվա խորհրդարանական ընտրություններում։

1988 թվականի ապրիլի 13-ից մինչև 1989 թվականի հուլիսի 22-ը դե Միտան զբաղեցրել է վարչապետի պաշտոնը (ՔԴԿ, սոցիալիստական, հանրապետական, սոցիալ-դեմոկրատական և լիբերալ կուսակցությունների կոալիցիայի կազմում)։ Նրա վարչապետական գործունեության սկզբում Ռոբերտո Ռուֆիլին՝ դե Միտայի խորհրդականը, սպանվել է Ֆորլի քաղաքում «Կարմիր բրիգադներ» հանցավոր խմբավորման անդամների կողմից։ Վարչապետի պաշտոնում նրա աշխատանքն ավարտվել է մեկ տարի անց, որից հետո դե Միտան ավարտել է իր գործունեությունը կառավարությունում։

1996 թվականին վերադարձել է խորհրդարան, որից հետո ևս երկու անգամ՝ 2001 և 2006 թվականներին վերընտրվել է։ 1994 թվականին անդամակցել է իտալական ժողովրդական կուսակցությանը, որը լքել է 2002 թվականին՝ միանալով «Մարգարիտկա։ Դեմոկրատիան ազատություն է» կենտրոնամետ կուսակցությունը, որտեղ մնացել է 5 տարի։ Կենտրոնամետներից հետո միացել է Իտալիայի դեմոկրատական կուսակցությանը։

2009 թվականի հունիսին դե Միտան տեղ է ստացել Եվրոպական խորհրդարանում՝ 81 տարեկանում դառնալով այդ ընտրություններում հաղթած ամենատարեց թեկնածուն։

2014 թվականից հանդիսացանում է հայրենի Նուսկոյի քաղաքապետ։

Ծանոթագրություններ

Չիրիակո Դե Միտա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիրիակո Դե Միտա» հոդվածին։

Tags:

19282022ԱվելինոԱվելինո (գավառ)ԻտալացիներԻտալերենԻտալիաԻտալիայի վարչապետԿամպանիաՄայիսի 26ՆուսկոՓետրվարի 2

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԻսպանիաԽտությունՀինգերորդ շարասյունՀայկական առածներ և ասացվածքներԹութքԲռնաբարությունՋրծաղիկԱնհանգիստ ոտքերի համախտանիշՎբեթԵռանկյան մակերեսՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԱնիԱրտիստը (Շիրվանզադե)Իսրայել ՕրիՎաղարշապատՄիջատներՖրենկ ՍինատրաԿորած մոլորվածը ՀայաստանումԾովՀարցական նշանՏեստոստերոնԱրգանդԷպիլեպսիաԱնկախ Պետությունների ՀամագործակցությունՇվեդիաԿաթոլիկ եկեղեցիՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԵրիտասարդական պալատՊարզ թիվԻբուպրոֆենՎինսենթ վան ԳոգՀելլենիստական մշակույթԽաչակրաց արշավանքներՇաքարային դիաբետՌիտա ՀեյուորթՀայաստանի անտառներԼիբանանԿարբոնաթթուներՀորոսկոպՆիկոլ ՓաշինյանՄանուշակԱղասի ԱյվազյանԻնդոնեզիաԼոռու մարզԿույր աղիքԹվաբանական պրոգրեսիաՀայկական դիցաբանությունԳուրգեն ՄելքոնյանՀռոմՅուԹյուբՎագրԼուսինե ԿիրակոսյանՄոլորակՎարդան Ղուկասյան (քաղաքական գործիչ)Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկԱվստրալիայի ճարտարապետությունՍամվել (վեպ)Հայկական խոհանոցԳենետիկաՀայերՏուն ջրվեժի վերևումԱշխարհի բնակչությունԽատուտիկՍրտի ռիթմի խանգարումներՊետրոս ԴուրյանՀարավային ԱմերիկաՈրդան կարմիրՄարդու խորիոնային գոնադոտրոպինԱրատտաՎրաստանԼուիզիանաԾիրանՋոնի ԴեփՀայաստանի կենդանիների Կարմիր գիրքԽաչքարՍրտային անբավարարությունԵվրոպական միություն🡆 More