Ուիլյամ Մոուզլի (անգլ.՝ William Peter Moseley, ապրիլի 27, 1987(1987-04-27), Sheepscombe, Ստրուդ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Հայտնի է Փիթեր Փևենսիի դերով «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» և «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» ֆիլմերում։
Ուիլյամ Մոուզլի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Շիփսքոմբ, Անգլիա, Մեծ Բրիտանիա |
Կրթություն | Wycliffe College? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1998 - այժմ |
IMDb | ID 0608440 |
Ուիլյամ Մոուզլի՝ Վիքիպահեստ | |
Ուիլյամ Մոուզլին ծնվել է Շօփսքոմբում, Անգլիայում։ Հայրը Փիթեր Մոուզլին է (կինոգործիչ), իսկ մայրը՝ Ջուլիետ Մոուզլին։ Ուիլյամն ունի կրտսեր եղբայր և քույրէ Բենջամինը և Դեյզին։ Մոուզլին հաճախել է Շիփսքոմբի հիմնական դպրոցը (անգլ.՝ Sheepscombe County Primary School 1991 թվականից 1998 թվականը և շարունակել է ուսումը «Վայքլիֆֆ» քոլեջում (անգլ.՝ Wycliffe College), ապա «Մարլինգ» տղաների դպրոցում (անգլ.՝ Marling School):
2003 թվականին Ուիլյամը ստացել է Փիթեր Փևենսիի դերը Քլայվ Սթեյփլս Լյուիսի «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» ստեղծագործության էկրանավորման մեջ։ Մոուզլին նկարահանվում է այդ ֆիլմի շարունակության՝ «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» ֆիլմում 2008 թվականին։ 2010 թվականի «Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը» ֆիլմում նա խաղում է միայն դրվագում։
2012 թվականին Ուիլյամ Մոուզլին խաղացել է «Ընկալում» ամերիկյան հեռուստասերիալի դրվագներից մեկում։ 2014 թվականին դերասանը ստացել է արքայազն Լիամ Հենսթրիջի դերը «Արքայական ընտանիքի անդամներ» սերիալում։ 2015 թվականին խաղացել է Բրենթ Ռայան Գրինի «Քող» ֆիլմում։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998 | ֆ | Սիդրը Ռոզիի հետ | Cider with Rosie | հավեյլալ |
2002 | ֆ | Մինչ հանդիպում, պարոն Չիփս | Goodbye, Mr. Chips | Ֆորեսթեր |
2005 | ֆ | Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը | The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe | Փիթեր Փևենսի |
2008 | ֆ | Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը | The Chronicles of Narnia: Prince Caspian | Փիթեր Փևենսի |
2010 | ֆ | Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը | The Chronicles of Narnia: The Voyage of the Dawn Treader | Փիթեր Փևենսի |
2011 | ֆ | Դոն Չիդլը՝ Կապիտան Մոլորակ | Don Cheadle Is Captain Planet | Ուիլեր |
2012 | ֆ | Միջնապատ | Partition | Քեմերոն Էյնսվորթ |
2012 | ս | Ընկալում | Perception | արքայազն Կարլ Խասսե |
2012 | ֆ | Ընտրություն | The Selection | Ասփեն Լեդժեր |
2013 | ֆ | Վազիր | Run | Դենիել Լոմբարդի |
2014 | ֆ | Լուռ սար | The Silent Mountain | Անդրեաս Գրուբեր |
2014 | ֆ | Margarita with a Straw | Ջարեդ | |
2014 | ֆ | ԱՆտոմս ուղևոր | The Stowaway | Հերի Քրոս |
2015-2016 | ս | Արքայական ընտանիքի անդամներ | The Royals | արքայազն Լիամ Հենսթրիջ |
2015 | ֆ | Քող | The Veil | Էյսել |
2016 | ֆ | Ընկերանալու հայտ | Friend Request | Թայլեր |
Տարի | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2006 | Սատուրն | Երիտասարդ դերասանի լավագույն կատարում | «Նարնիայի ժամանակագրություններ։ Առյուծը, կախարդը և զգեստապահարանը» | Առաջադրված |
CAMIE | Լավագույն կատարում ֆիլմում. երիտասարդ դերասանական կազմ | Հաղթանակ | ||
Երիտասարդ դերասան | Լավագույն կատարում ֆիլմում (կատակերգություն կամ դրամա). երիտասարդ դերասանի առաջատար դեր | Առաջադրված | ||
2008 | Nickelodeon UK Kids' Choice Awards | Ֆիլմի սիրելի դերասան | «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» | Հաղթանակ |
2009 | Երիտասարդ դերասան | Լավագույն կատարում ֆիլմում. երիտասարդ դերասանական կազմ | Առաջադրված |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մոուզլի» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Ուիլյամ Մոուզլի, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.