Ոսկե Այծքաղ

«Ոսկե այծքաղ» (ռուս.՝ «Золотая антилопа»), 1954 թվականի խորհրդային նկարված մուլտֆիլմ, որի ռեժիսորը Լև Ատամանովն է։ Ստեղծվել է հնդկական հեքիաթի մոտիվներով։

Ոսկե Այծքաղ
Ոսկե այծքաղ
ռուս.՝ «Золотая антилопа»
Ոսկե Այծքաղ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհեքիաթ
ԹեմաQ97315608?
ՌեժիսորԼև Ատամանով
ՍցենարիստՆիկոլայ Աբրամով և Նիկոլայ Էրդման
ՀնչյունավորումՎալենտինա Սպերանտովա, Nina Nikitina?, Ռուբեն Սիմոնով և Ալեքսանդր Գրուզինսկի
Բեմադրող նկարիչԼեոնիդ Շվարցման և Ալեքսանդր Վինոկուրով
ԵրաժշտությունՎլադիմիր Յուրովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրՈսկե Այծքաղ ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն31 րոպե
Թվական1954

Սյուժե

Որբ տղան որս անող ռաջայից փրկում է կախարդական այծքաղին, որը կարող սմբակի հարվածով կայծերից ոսկի ստանալ։ Երբ ագահ ռաջան ու նրա ծառաները բռնում են տղային՝ նրանից պահանջելով պատմել, թե որտեղ է ապրում Ոսկե այծքաղը, վերջինս հայտնվում է ու դաս տալիս ագահ ռաջային։

Ֆիլմի վրա աշխատել են

ԽՍՀՄ մշակույթի նախարարության նվագախումբ

  • Դիրիժոր՝ Գրիգորի Գամբուրգ

Պարգևներ

Աուդիոհեքիաթ

1978 թվականին «Ոսկե այծքաղ» հեքիաթը թողարկվել է մանկական ձայնապնակի տեսքով։

Վերահնչյունավորում

2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել և վերահնչյունավորվել է «Студия АС» և «Детский сеанс 1» ՍՊԸ-ների կողմից։ Նոր տարբերակում ֆոնոգրամման ամբողջովին փոխվել է, վերահնչյունավորման մեջ ներգրավվել են ժամանակակից դերասաններ, ենթագրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի ու հնչյունավորման դերասանների մասին տվյալները։ Վերահնչյունավորումը չափազանց բացասաբար է ընդունվել ինչպես հեռուստադիտողների, այնպես էլ պրոֆեսիոնալ ընկերությունների կողմից։

2001 թվականի հնչյունավորում.

  • Յուլիեն Բալմուսով – ռաջա
  • Վիտալի Օվանեսով – դահիճ
  • Վլադիմիր Կոնկին – սափրիչ
  • Իրինա Մալիկովա – այծքաղ
  • Ժաննա Բալաշովա – վագր
  • Տատյանա Կանաևա – տղա
  • Բորիս Տոկարև – փիղ

Թողարկում տեսաերիզով

  • 1980-ական թվականներին ԽՍՀՄ-ում մուլտֆիլմը թողարկվել է «Видеопрограммой Госкино СССР» տեսաերիզներով։ 1990-ական թվականների սկզբին մուլտֆիլմը տեսաերիզներով թողարկվել է «Крупный план» կինոմիության հավաքածուում։ 1990-ական թվականների առաջին կեսին այն «Մոխրագույն վզիկ», «Բարձր բլուր» և «Ռիկկի-Տիկկի-Տավի» մուլտֆիլմերի հետ թողարկվել է Studio PRO Video ստուդիայի VHS տեսաերիզով՝ «Խորհրդային լավագույն մուլտֆիլմեր» հավաքածուում, իսկ 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը «Союз Видео» ստուդիայում թողարկվել է նաև VHS տեսաերիզով՝ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում։
  • 1990-ական թվականների կեսերից մինչև 2000 թվականը «Lizard» ընկերության Video CD խտասկավառակներով թողարկվել է «Крупный план» կինոմիավորման մուլտֆիլմերի հավաքածուում։ 2000-ական թվականների սկզբին մուլտֆիլմը վերականգնվել է և DVD տարբերակով թողարկվել «Крупный план» կինոմիության, «Союз Видео» ստուդիայի կողմից, ինչպես նաև «Սիրված մուլտֆիլմերի ոսկե հավաքածուում»՝ Dolby Digital (Dolby Mono 1.0, հետագայում 2.0) ձայնով։
  • Մուլտֆիլմը DVD տարբերակով թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի «Հեքիաթների աշխարհում։ Թողարկում 1» մուլտֆիլմերի հավաքածուում, դիստրիբյուտոր՝ «Крупный план», տեսաերիզում ներառվել են «Ոսկե այծքաղ», «Հովվուհին ու ծխնելույզ մաքրողը», «Ջրահարսը» մուլտֆիլմերը։

Մուլտֆիլմի մասին

50-ական թվականներին Ատամանովն ստեղծել է իր շատ հայտնի դարձած ֆիլմերը՝ «Ալվան ծաղիկը» (1952)՝ ըստ Ակսակովի հեքիաթի, «Ոսկե այծքաղ» (1953)՝ հնդկական հեքիաթի մոտիվներով, «Ձյունե թագուհին» (1957)՝ ըստ Հ. Ք. Անդերսենի հեքիաթի։

Իր ֆիլմերում ռեժիսորը կարողացել է վարպետորեն հաղորդել այն երկրների ազգային կոլորիտն ու բանահյուսության առանձնահատկությունները, որտեղ ստեղծվել են հեքիաթները։ Այսպես, «Ոսկե այծքաղ» մուլտֆիլմում հաղորդվել է հնդկական հեքիաթի մթնոլորտը։ Տղայի ու այծքաղի կերպարները զրկված չեն հեքիաթային հմայքից, բանաստեղծորեն է պատմված նրանց անշահախնդիր ընկերության մասին։ Ռաջայի կերպարը մեծապես շահել է նրանից, որ նրան հնչյունավորել է առաջին կարգի դերասան Ռուբեն Սիմոնովը։ Ֆիլմը կրկնորդվել է Ֆրանսիայում և, որքանով ինձ հայտնի է, հաջողություն է վայելել:

— Ասենին Ս. Վ.:

«Ոսկե այծքաղ» մուլտֆիլմում Ռաջայի դերը խաղացել է Ռուբեն Նիկոլաևիչ Սիմոնովը։ Նրան հագցրել են չալմա, խալաթ, և նա քայլել է՝ կռացած, ձեռքերը մեջքին, ինչպես հետո նրա հերոսն էկրանին։ Սիմոնովը այդ դերի մեջ շատ բան է մտցրել՝ բնորոշ քայլվածքը, ժեստերը, ինտոնացիան։ Այդպես մենք ստեղծել ենք արտաքին տեսքը...

— Նկարիչ Լեոնիդ Շվարցմանի հարցազրույցից, 2003 թվական։

«Ոսկե այծքաղ» մուլտֆիլմն իսկական անիմացիոն գլուխգործոց է... մտապահվում են սուր, լակոնիկ երկխոսությունները, արտահայտիչ կերպարները, առաջին հերթին անկուշտ, խորամանկ Ռաջայի կերպարը...

— Մալյուկովա Լ. Լ., 2013 թվական։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск III. — М.: Искусство, 1954. — 248 с. — 90 000 экз..

Արտաքին հղումներ

Tags:

Ոսկե Այծքաղ ՍյուժեՈսկե Այծքաղ Ֆիլմի վրա աշխատել ենՈսկե Այծքաղ ՊարգևներՈսկե Այծքաղ ԱուդիոհեքիաթՈսկե Այծքաղ ՎերահնչյունավորումՈսկե Այծքաղ Թողարկում տեսաերիզովՈսկե Այծքաղ Մուլտֆիլմի մասինՈսկե Այծքաղ ԾանոթագրություններՈսկե Այծքաղ ԳրականությունՈսկե Այծքաղ Արտաքին հղումներՈսկե ԱյծքաղԼև ԱտամանովՆկարված մուլտիպլիկացիաՌուսերեն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

ԵրևանՔրիստոնեությունՍարդարապատի հերոսամարտԿենսոլորտՇեշտՍակուրաՍեռական հարաբերությունԿոտորակ (մաթեմատիկա)Ուղիղ խնդիրՆյարդային համակարգՍրտամկանի ինֆարկտԿոկորդաբորբՀարադրությունԵռանկյան մակերեսՏրդատ ԳԿարիճներՍտամոքսԵրուսաղեմԲնական թիվԾաղիկՄխիթարյան միաբանությունՎանՊապ թագավորՏուն ջրվեժի վերևումԱրարատՍրտի ռիթմի խանգարումներԱղիների բորբոքային հիվանդությունՊրոտամին սուլֆատԱրյունՀայերենի կետադրությունՇեղանկյունՏրդատ ԱԽոսրովի անտառ պետական արգելոցՎագինիզմԲուդդայականությունԼևոն ՇանթԴերբայական դարձվածՍահմանական եղանակՄուրացանՓորկապությունԽաչակրաց արշավանքներԵրվանդ ՔոչարԳարեգին ՆժդեհԱնորոշ դերբայՀին աշխարհի յոթ հրաշալիքներԹոքի քաղցկեղՀայաստանի կուսակցությունների ցանկԻոսիֆ ՍտալինՀաղպատի վանական համալիրՀայ Յեղափոխական ԴաշնակցությունԱրտավազդ ԲՕլիմպոսի աստվածներԴանիել ՎարուժանԱռաջավորասիական ընձառյուծՀին ՀռոմԱրամ ԱսատրյանՇառաչ և ցասումՄարմնի զանգվածի ինդեքսՀինգերորդ շարասյունԱնգլիաՆեմեսիս գործողությունԱլեքսանդր ԹամազովԾնեբեկԹռչուններՇտերնի անվան կոնսերվատորիաՏիգրան ԱվինյանԹբիլիսիԱրցախի ՀանրապետությունԴավիթ ԲեկԱշխարհ (Մեծ Հայքի վարչական միավոր)ՀապավումՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներԵղիշե ՉարենցՄեծ ՀայքՐաֆֆիԱտամհատիկԱրագած🡆 More