Ուեֆա Չեմպիոնների Լիգայի Եզրափակիչ 2022

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2022 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2021-2022 մրցաշրջանի եզրափակիչ խաղը, ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 67-րդ խաղարկության եզրափակիչն էր, և 30-րդը՝ Չեմպիոնների լիգա վերանվանվելուց հետո (մինչ այդ կոչվում էր Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։ Այն կայացավ Ֆրանսիայի Սեն Դենիի Ստադ դը Ֆրանս մարզադաշտում 2022 թվականի մայիսի 28-ին անգլիական Լիվերպուլի և իսպանական Ռեալ Մադրիդի միջև։ Այն արկու ակումբների մասնակցությամբ երրորդ եզրափակիչն էր 1981 և 2018 թվականների եզրափակիչներից հետո և երրորդը Ստադ դը Ֆրանսում, 2000 և 2006 թվականների եզրափակիչներից հետո և առաջին անգամ նույն երկու ակումբները հանդիպեցին երեք եզրափակիչներում։

ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2022
Ուեֆա Չեմպիոնների Լիգայի Եզրափակիչ 2022
ԻրադարձությունՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2021-2022
Ամսաթիվ28 Մայիս 2022
ՄարզադաշտՍտադ դը Ֆրանս, Սեն Դենի
Հանդիպման խաղացողՏիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ)
ՄրցավարԿլեման Տյուրպան (Ֆրանսիա)
Հանդիսական75,000
ԵղանակՄասնակի ամպամած
18 °C (64 °F)
45% խոնավություն

Սա առաջին եզրափակիչն էր 2019 թվականից հետո, որ թույլատրվեց անկացնել ամբողջությամբ լեցուն հանդիսատեսների մասնակցությամբ, քանի որ նախորդ եզրափակիչներում կային սահմանափակումներ կապված COVID-19 համավարակի հետ։ Նախապես որոշված էր եզրափակիչն անցկացնել Մյունխենի Ալյանց Արենա մարզադաշտում։ 2020 թվականի եզրափակչի տեղափոխությունից հետո բոլոր ընդունող մարզադաշտերը հետափգվեցին մեկ տարով և 2022 թվականի եզրափակչի անցկացնելու իրավունքը փոխանցվեց Սանկտ Պետերբուրգի Կրեստովսկի մարզադաշտին։ Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո, ՈՒԵՖԱ-ն հրավիրեց արտահերթ նիստ մեկ օր անց և եզրափակիչը տեղափոխեց Ստադ դը Ֆրանս։ Հանդիպումից առաջ ամբոխի կառավարման վերահսկողության պատճառով հանդիպումը հետաձգվեց 36 րոպեով։

Նախապատմություն

Լիվերպուլը խաղաց իր 10-երորդ Եվրոպական հավաթի/Չեմպիոնների լիգայի եզրափակչում։ Մինչ այդ հաղթել էր 5 եզրափակչում (1977, 1978, 1981, 1984, 2005 և 2019 թվականներին) և պարտվել երեքում (1985, 2007 և 2018 թվականներին)։ Սա չորրորդ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր Լիվերպուլի մարզիչ Յուրգեն Կլոպի համար Բորուսիա Դորտմունդի հետ 2013 թվականին և Լիվերպուլի հետ 2018 ու 2019 թվականներին։ Բացի Եվրոպական գավաթ/Չեմպիոնների լիգայի եզրափակչներ, Լիվերպուլը նաև մասնակցել է ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի եզրափակչին 1966 թվականին՝ պարտվելով Բորուսիա Դորտմունդին և չորս ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի եզրափակչների՝ հաղթելով երեքում։ Յուրգեն Կլոպը դարձել էր չորրորդ գերմանացի մարզիչը, ով հաղթել էր Չեմպիոնների լիգայում։

Ռեալ Մադրիդը խաղաց ռեկորդային 17-րդ անգամ Եվրոպական գավաթ/Չեմպիոնների լիգայի եզրափակչում և առաջին անգամ 2018 թվականին Լիվերպուլի նկատմամբ հաղթանակից հետո։ Մինչ այդ նրանք հաղթել էին 13 եզրափակիչներում (1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002, 2014, 2016, 2017 և 2018 թվականներին) և պարտվել են երեքում (1962, 1964 և 1981 թվականներին)։ Նրանց մարզիչ Կառլո Անչելոտիի համար սա հինգերորդ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր՝ հաղթելով 2003 և 2007 թվականներին և պարտվելով 2005 թվականին թրպես Միլանի մարզիչ և հաղթելով 2014 թվականի եզրափակչում որպես Ռեալ Մադրիդի մարզիչ և հաղթանակի դեպքում կդառնար Չեմպիոնների լիգայի պատմության մեջ միակ չորս գավաթ նվաճած մարզիչը։ Ռեալ Մադրիդը նաև խաղացել է Գավաթակիրների գավաթի երկու խաղարկության և երկու ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության։

Ռեկորդային երրորդ անգամ երկու ակումբները հանդիպեցին եզրափակչում։ 1981 թվականի եզրափակիչը կայացավ Փարիզի Պարկ դե Պրենս մարզադաշտում և Լիվերպուլն առավելության հասավ 1-0 հաշվով և 2018 թվականի եզրափակիչը տեղի ունեցավ Կիևի Ազգային Օլիմպիական սպորտային համալիրում և հաղթանակ տարավ Ռեալ Մադրիդը 3-1 հաշվով։ Սա Կառլո Անչելոտիի համար որպես մարզիչ երրորդ եզրափակիչն էր Լիվորպուլի դեմ 2005 և 2007 թվականներից հետո, նա նաև պարտվել էր 1984 թվականի եզրափակչում որպես Ռոմայի ֆուտբոլիստ։ Վեցերորդ անգամ անգլիական ակումբը եզրափակչում հանդիպեց իսպանական ակումբի հետ եզրափակչում։

Բացի 1981 և 2018 թվականների եզրափակիչներից երկու ակումբները հանդիպել էին վեց անգամ։ Լիվերպուլը հաղթել էր ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2008-2009 մրցաշրջանի 1/8 եզրափակչի երկու խաղերում (1–0 դրսում և 4–0 տանը)։ Երկու ակումբները նաև հանդիպեցին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2014-2015 մրցաշրջանի խմբային փուլում և Ռեալն առավելություն հասավ 3-0 դրսում և 1-0 տանը։ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2020-2021 մրցաշրջանի քառորդ եզրափակչում Ռեալը առավաելության հասավ 3-1 և 0-0 հաշիվներով։

Նախորդ եզրափակիչներ

Ներքևի աղյուսակում եզրափակչները մինչև 1992 թվականը եղել են Եվրոպական գավաթի ժամանակաշրջանում, իսկ 1993 թվականից հետո ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի ժամանակաշրջանում:

Ակումբ Նախորդ եզրափակիչները (թավատառով հաղթանակներ)
Ուեֆա Չեմպիոնների Լիգայի Եզրափակիչ 2022  Ռեալ Մադրիդ 16 (1956, 1957, 1958, 1959, 1960, 1962, 1964, 1966, 1981, 1998, 2000, 2002, 2014, 2016, 2017, 2018)
Ուեֆա Չեմպիոնների Լիգայի Եզրափակիչ 2022  Լիվերպուլ 9 (1977, 1978, 1981, 1984, 1985, 2005, 2007, 2018, 2019)

Ծանոթագրություններ

Tags:

Եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակիչ 1981Լիվերպուլ ՖԱՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2000ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2006ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2018ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգաՌեալ ՄադրիդՍեն Դենի (կոմունա)Ստադ դը Ֆրանս

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արագածոտնի մարզԱվարայրի ճակատամարտԱլբերտ ԱզարյանՆշիկաբորբԹվական անունԵղիշե ՉարենցԺողովրդավարությունԲրուցելոզԳնարբուկԽոստումը (ֆիլմ, 2016)Տիգրան ՄեծԱնկլավ և էքսկլավՀակոբ ԿոջոյանՄոնա ԼիզաՍիամանթոԶվարթնոցի տաճարՁեռք, ոտք և բերան հիվանդությունԱմոքսիցիլին/կլավուլանաթթուՀավերժության հայկական նշանԵզդիներՄթնոլորտի աղտոտումՌուսաստանՍուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)ՊտուղՄխիթար ՍպարապետԳլանԹոքի քաղցկեղԿիստաԱրմեն Տիգրանյան (երգահան)Գագիկ ԱՀայաստանի Հանրապետության բնակչությունԻոսիֆ ՍտալինՏոլմաՄարդու ատամՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԳյումրիԱծական անունՅուրի ՎարդանյանՀամախառն ներքին արդյունքԳայլերՆիկոլայ Հովհաննիսյան (պատմաբան)Առաքյալը (Մուրացան)ԲրոնխաբորբԲազմացումՊետրոս ԴուրյանԲացատրական բառարանԱրշակ եպիսկոպոս ԽաչատրյանՍեբաստիան ՄարոքինԵվրոպական միությունԱշխարհի երկրներն ըստ բնակչությանՎեներա (մոլորակ)Բուրգ (երկրաչափություն)Սասնա ծռերում գործող անձանց անուններԺամՀայկական դրամՊարսկաստանի արշավ (Առաջին համաշխարհային պատերազմ)ՓոխաբերությունԼոռու մարզՕդՁկներՀենրիխ ՄխիթարյանՄամփրե արքանՍասունցի ԴավիթԱկրոստիքոսԿոկորդաբորբՄայրցամաքԱնահիտԷյֆելյան աշտարակԿանաչ դաշտը (պատմվածք)ՍինգապուրՈրովայնային ցավՄաշկ (մարդ)ՆևրոզներՀատկացուցիչՔրոմոսոմՍասունցի Դավիթ (արձան, Երևան)Երիկամաքարային հիվանդությունSWOT վերլուծություն🡆 More