Շումեն (բուլղար․՝ Шумен), Շումլա (թուրքերեն՝ Şumnu, 1950-1965 թվականներին անվանվել է Կոլարովգրադ՝ բուլղար քաղաքական գործիչ Վասիլ Կոլարովի պատվին,), տնտեսական, տրանսպորտային, զբոսաշրջային, մշակութային կենտրոն Բուլղարիայի հյուսիս-արևելքում, Շումենի մարզի և Շումեն համայնքի վարչական կենտրոնը։ Տարածվել է Պորոյնա գետի երկու ափերին, Վառնա քաղաքից 90 կիլոմետր դեպի արևմուտք։ Համարվում է Բուլղարիայի Հանրապետության մեծությամբ տասներորդ քաղաքը։ 2017 թվականի մարտի 15-ի տվյալներով ունեցել է 85 685 բնակիչ։ Բուլղարիայի ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 76 967։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Շումեն | |||||
| |||||
Երկիր | Բուլղարիա | ||||
Մակերես | 136,358 կմ² | ||||
ԲԾՄ | 184 մետր | ||||
Բնակչություն | ▼81 149 մարդ (մարտի 15, 2024) | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 054 | ||||
Փոստային դասիչ | 9700 | ||||
Պաշտոնական կայք | shumen.bg | ||||
| |||||
Քաղաքն առաջին անգամ Šimeonis անվամբ հիշատակվել է արաբ ճանապարհորդ Մուհամմադ ալ Իդրիսիի գրքում, 1153 թվականին։ Ենթադրվում է, որ այդ անվանումը բուլղարերեն shuma '(սաղարթախիտ անտառ) բառից է'։ Ուսումնասիրողների մի մասն էլ ընդունում է Կոնստանտին Յիրեչեկի վարկածը, ըստ որի՝ քաղաքի անվանումը առաջացել է բուլղար նշանավոր թագավոր Սիմեոն Մեծի անունից։ Հետագա ժամանակներում քաղաքը հիշատակվել է Şumena, Şumna, Şumular, Sumunum, Şumnu և Şumen անվանումներով։ Բրիտանիկա հանրագիտարանի տասնմեկերորդ հրատարակության մեջ գործածվել է Shumla անվանաձևը։
Շումենի տեղում հնագույն բնակավայր է եղել դեռևս մեր թվականությունից առաջ տասներկուերորդ դարում։ Քաղաքն իր պատմական ամրոցով ու պղնձագործական, զինագործական արհեստանոցներով կարևոր դեր է խաղացել ինչպես միջին դարերում, այնպես էլ օսմանյան լծից ազատագրվելու համար բուլղարացիների մղած պայքարի տարիներին։
Շումենը հարուստ է պատմական և ժամանակակից հուշարձաններով, որոնց մեջ առանձնանում է Բուլղարիայի 1300-ամյակին նվիրված, կուբիստական ոճով կերտված հուշարձանը, որ վեր է խոյանում քաղաքի կենտրոնում, 1300 աստիճանների վերևում։ Հիշարժան են նաև դեռևս անտիկ ժամանակներում թրակիացիների, ապա՝ հին հռոմեացիների կողմից կառուցված և հետագայում՝ վաղ բյուզանդական, բուլղարական առաջին և երկրորդ թագավորությունների, օսմանյան տիրապետության ժամանակներում բազմիցս վերակառուցված, առավել ամրացված բերդը, բազմաթիվ եկեղեցիները, Թոմբուլ մզկիթը, պատմության թանգարանը։ Քաղաքի տեսարժան կառույցներից են նաև ընդարձակ գրադարանը, թատրոնը, քաղաքապետարանի շենքը, որն ունի մեծ համերգասրահ, որտեղ ելույթներով հանդես են գալիս տեղացի և հրավիրված անվանի երաժիշտներ։ Բուլղարիայում բարի համբավ է վայելում Շումենի գարեջրի գործարանի արտադրանքը։ Քաղաքի մերձակայքում են գտնվում Բուլղարիայի առաջին և երկրորդ մայրաքաղաքները՝ Պլիսկան և Պրեսլավը։
Շումենի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 4.3 (39.7) | 6.5 (43.7) | 11.3 (52.3) | 17.8 (64) | 23.2 (73.8) | 26.5 (79.7) | 29.5 (85.1) | 30.1 (86.2) | 25.1 (77.2) | 18.8 (65.8) | 12.0 (53.6) | 5.8 (42.4) | 17.6 (63.7) |
Միջին օրական °C (°F) | 0.7 (33.3) | 2.6 (36.7) | 6.9 (44.4) | 12.5 (54.5) | 17.2 (63) | 20.6 (69.1) | 23.3 (73.9) | 23.7 (74.7) | 19.1 (66.4) | 13.5 (56.3) | 7.9 (46.2) | 2.4 (36.3) | 12.5 (54.5) |
Միջին ցածր °C (°F) | −2.9 (26.8) | −1.3 (29.7) | 2.6 (36.7) | 7.1 (44.8) | 11.2 (52.2) | 14.7 (58.5) | 17.1 (62.8) | 17.2 (63) | 13.0 (55.4) | 8.1 (46.6) | 3.9 (39) | −1.1 (30) | 7.2 (45) |
Տեղումներ մմ (դյույմ) | 36 (1.4) | 41 (1.6) | 38 (1.5) | 53 (2.1) | 64 (2.5) | 79 (3.1) | 48 (1.9) | 41 (1.6) | 33 (1.3) | 41 (1.6) | 53 (2.1) | 51 (2.0) | 580 (23) |
աղբյուր: Weatherbase |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շումեն (քաղաք)» հոդվածին։ |
This article uses material from the Wikipedia Հայերեն article Շումեն (քաղաք), which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Բովանդակությունը թողարկված է CC BY-SA 4.0 թույլատրագրով, եթե այլ բան նշված չէ։ Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Հայերեն (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.