Շանկար Դայալ Շարմա

Շանկար Դայալ Շարմա (հինդի՝ शंकर दयाल शर्मा, օգոստոսի 19, 1918(1918-08-19), Բհոպալ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 26, 1999(1999-12-26), Նյու Դելի, Հնդկաստան), հնդիկ քաղաքական գործիչ, Հնդկաստանի 9-րդ նախագահը։

Շանկար Դայալ Շարմա
հինդի՝ शंकर दयाल शर्मा
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1918(1918-08-19)
ԾննդավայրԲհոպալ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 26, 1999(1999-12-26) (81 տարեկան)
Մահվան վայրՆյու Դելի, Հնդկաստան
ՔաղաքացիությունՇանկար Դայալ Շարմա Բրիտանական Հնդկաստան, Շանկար Դայալ Շարմա Հնդկաստան և Շանկար Դայալ Շարմա Հնդկաստանի տիրապետություն
Կրոնհինդուիզմ
ԿրթությունԱլահաբադի համալսարան, University of Lucknow?, Ֆիցուիլյամի քոլեջ, Քեմբրիջի համալսարան, Հարվարդի իրավունքի դպրոց և Ցյուրիխի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
ԱմուսինVimala Sharma?
Զբաղեցրած պաշտոններԼոկ Սաբխայի անդամ, Governor of Maharashtra?, Հնդկաստանի փոխնախագահ, Հնդկաստանի նախագահ, governor of Andhra Pradesh?, Governor of Punjab?, Member of the 7th Lok Sabha? և Administrator of Chandigarh?
ԿուսակցությունՀնդկական ազգային կոնգրես
Ստորագրություն
Изображение автографа
Շանկար Դայալ Շարմա Shankar Dayal Sharma Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է բրահման Կխուշիլալա Շարմի Վայդյա Շաստրիի ընտանիքում։ Ալախաբադի համալսարանում ստացել է բարձրագույն կրթություն անգլերեն գրականության, հինդի և սանսկրիտ լեզուների ոլորտում։ Այնուհետև Քեմբրիջի համալսարանում և Հարվարդի համալսարանի իրավագիտական դպրոցում իրավագիտություն է ուսումնասիրել։

1940 թվականին ներգրավվել է Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու պայքարին և ընդունվել է Հնդկական ազգային կոնգրես, որին հավատարիմ է մնացել մինչև կյանքի վերջը։ 1952 թվականին ղեկավարել է Բխոպալի կառավարությունը և այդ պաշտոնին է մնացել մինչև 1956 թվականը, երբ Բխոպալը մտել է Մադհյա Պրադեշ նահանգի կազմի մեջ։

Պետական գործունեություն

1960-ական թվականներին Շանկար Շարման աջակցել է Ինդիրա Գանդիին, որպեսզի նա դառնա Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդը։ 1974-1977 թվականներին նրա մոտ ընդունվել է որպես կապի նախարար։ 1971-ից 1980 թվականներին Լոկ սաբհայում (խորհրդարանի ստորին պալատ) որպես Բխոպալի ներկայացուցիչ հաղթել է ընտրությունները։

1984 թվականին եղել է Անդհրա-Պրադեշ նահանգի մարզպետը։ Իր մարզպետ լինելու տարիներին այդ նահանգում սիկհականության ծայրահեղականները սպանել են նրա աղջկան` Գիտանժալիին և փեսային` կուսակցության անդամ և հեռանկարային քաղաքական գործիչ Լալիտ Մակենին։ Բացի այդ, 1984 թվականի հոկտեմբերի 31-ին սպանվել է Ինդիրա Գանդին։ Շուտով դրանից հետո 1985 թվականին Հնդկաստանի կենտրոնական իշխանության և սիկհ ծայրահեղականների միջև հակամարտության թեժ ժամանակ Շանկար Շարման դարձել է Փենջաբ նահանգի մարզպետը, որտեղ հիմնականում սիկհեր էին բնակվում։ 1986 թվականին եղել է Մախարաշտր նահանգի մարզպետը։ 1987 թվականին ընտրվել է Հնդկաստանի փոխնախագահ և Ռաջյա սաբհայի խորհրդարանի վերևի պալատի նախագահ։

Հնդկաստանի նախագահ

1992 թվականին լինելով փոխնախագահ, բարդ նախընտրական ընտրարշավից հետո ստացել 66 % ձայն և հաղթել է երկրի նախագահի պաշտոնի համար ընտրությունները։ Իր 5 ամյա կառավարման ժամանակ ակտիվ կատարել է ներկայացուցչական գործառույթները, պաշտոնից հեռացրել և նշանակել է մարզպետների։ Կառավարման վերջին տարում փոխել է երեք վարչապետ։ Երկրորդ շրջանի համար չի առաջադրվել։

1999 թվականի դեկտեմբերի 9-ին սրտի կաթվածից հետո Շանկար Շարմային տարել են հիվանդանոց, որտեղ և նույն թվականի դեկտեմբերի 26-ին մահացել է։ Նրան դիակիզել են։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Շանկար Դայալ Շարմա Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանկար Դայալ Շարմա» հոդվածին։

Tags:

Շանկար Դայալ Շարմա ԿենսագրությունՇանկար Դայալ Շարմա Հնդկաստանի նախագահՇանկար Դայալ Շարմա ԾանոթագրություններՇանկար Դայալ Շարմա Արտաքին հղումներՇանկար Դայալ Շարմա19181999ԲհոպալԲրիտանական ՀնդկաստանԲրիտանական կայսրությունԴեկտեմբերի 26ՀինդիՀնդկաստանՆյու ԴելիՕգոստոսի 19

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Խոսքի մասերՓառնավազ I (Վիրքի արքա)Մոնղոլական կայսրությունԵրիտասարդ թուրքերՄակերեսՏատիկիս դաջվածքներըՎիտամին DԺառանգական հիվանդություններԼեոնիդ ԱզգալդյանԲայԱբդուլ Համիդ IIԱնկլավ և էքսկլավԱրյան շրջանառությունՄեծապատիվ մուրացկաններՄաշկի սնկային հիվանդություններԱղիների բորբոքային հիվանդությունՀամո ՍահյանԱնտանտԴերբայԲուդդայականությունԳարեգին ՆժդեհՀապավումԿանաչ դաշտը (պատմվածք)Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներՀաղորդակցային գործընթացՁկներՄանրանկարչությունԱքբար ՄեծԱզատի ջրամբարԵրկիրՀարադրությունԿիստաԱմերիկաԴՆԹԼոռու մարզԵրեխայի իրավունքներ1915 (ֆիլմ)Արյան ընդհանուր հետազոտությունԲրոնխիալ ասթմաՌևմատոիդ արթրիտԹալեաթ ՄեհմեդԿարմրուկՈւսուցման մեթոդներ և հնարներԹաթուլ ԿրպեյանՆեղոսՀայկական մուֆլոնԿառլես ՊուչդեմոնԹուրք-հայկական պատերազմ (1920)ՊարագաներՄովսես ԳորգիսյանԵվրոպաԿապ (խոսքի մաս)Ռիշար ԲերիԵրկրորդ համաշխարհային պատերազմՄխիթար ՍեբաստացիՀայոց ցեղասպանությունԵս և նաԱրյունահոսությունԾծմբական թթուԶոլի ԱդոկԹութակներ (ընտանիք)Հերհերի ձորԱդրբեջանԾիրանՄակարավանքՀղիություն (մարդ)Միացյալ ԹագավորությունԲագրատունիներՊյութագորասի թեորեմԳլաուկոմաՇոկՎանի թագավորության արքաների ցանկԴրաստամատ ԿանայանԵրկիր ՆաիրիՀայաստանի բույսերի Կարմիր գիրքՀայ ֆիդայիներՄարքեթինգ🡆 More