Շամիլ Տարպիշչև

Շամիլ Անվյարովիչ Տարպիշչև (թաթ.՝ Шамил Әнвәр улы Тарпищев, մարտի 7, 1948(1948-03-07), Մոսկվա, ԽՍՀՄ), թենիսիստ, մարզիչ, խորհրդային և ռուսական սպորտի գործիչ։ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ։

Շամիլ Տարպիշչև
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1948(1948-03-07) (76 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՇամիլ Տարպիշչև Ռուսաստան և Շամիլ Տարպիշչև ԽՍՀՄ
Մասնագիտությունթենիսիստ, tennis coach և մարզիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՄիջազգային օլիմպիական կոմիտե
Շամիլ Տարպիշչև Shamil Tarpishchev Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1948 թվականի մարտի 7-ին Մոսկվայում։ Հայրը՝ Անվյար Բելյալովիչ Տարպիշչևը (1913-1995) և մայրը՝ Մարյամ Ալիևնա Տարպիշչևան (1922-2003) ծնվել և մեծացել են Մորդովիայում, թաթարական Յունկի գյուղում։ Ունի երկու որդի Ամիրը ( ծնվ.՝ 1987 թ.) և Ֆիլիպը (ծնվ.՝ 1994 թ.):

Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական կենտրոնական ինստիտուտը։ Հաջողությամբ մասնակցել է թենիսի գծով ռուսական և համաշխարհային մրցումների։ Սպորտի վարպետ է (1966), 1970-ական թվականներին Տարպիշչևի հետ խաղացել է Վլադիմիր Նաբոկովը։ Ծառայել է ռազմա-օդային զորքերում, որպես «խաղացող» հաղթել է թենիսի հեղինակավոր մրցաշարերում, ընդգրկվել ԲԿՄԱ-ի թիմում և պարապել Վ. Ա. Կլեյմյոնովի մոտ։

1974 թվականից անցել է մարզչական աշխատանքի, եղել МГС «Դինամո» ԿՄԸ-ի ավագ մարզիչ, ԽՍՀՄ հավաքական թիմի գլխավոր մարզիչ (1974-1991), ԽՍՀՄ (1974-1991), ԱՊՀ (1992) և Ռուսաստանի (1997-2014) հավաքական թիմերի ավագ Դևիսի գավաթի (41 մրցախաղ) և Ֆեդերացիայի գավաթի (1978-1980, 11 մրցախաղ) մրցաշարերում։ Տարպիշչևի ղեկավարությամբ խորհրդային թենիսիստները նվաճել են 26 ոսկե մեդալներ Եվրոպայի չեմպիոնատներում (1974-1983), դուրս են եկել կիսաեզրափակիչ Դևիսի Գավաթի (1974, 1976) և Ֆեդերացիայի գավաթի (1978-1979) և եզրափակիչ, Թագավորական գավաթի (1981) մրցաշարերում։ Ասիա-Եվրոպա (1983) մրցաշարում եղել է Եվրոպայի հավաքական թիմի ավագը։ Եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գծով խորհրդականը (1992-1994), Սպորտի ազգային ֆոնդի (ՍԱՖ) նախագահը (1992 -հուլիս 1994), Ռուսաստանի նախագահին կից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Կոորդինացիոն կոմիտեի նախագահը (1993-1997)։ Եղել է Ռուսաստանի Դաշնության Ֆիզկուլտուրայի և տուրիզմի պետական կոմիտեի նախագահը (1994-1996)։ 1996 թվականից Մոսկվայի քաղաքապետի սպորտի գծով խորհրդականն է, «Կրեմլի Գավաթի» տնօրենների խորհրդի նախագահը։ 2002 թվականին դարձավ Ռուսաստանի նախագահին կից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Խորհրդի նախագահության անդամ, Ռուսաստանում սպորտի զարգացման ստրատեգիայի, ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում գերակա ուղղությունների մշակման հանձնաժողովի նախագահն էր։

26 տարեկանում ընդունվում է ԽՄԿԿ շարքերը։ 1994 թվականից Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի, 1996 թվականից՝ Միջազգային Օլիմպիական կոմիտեի անդամ է։ Կազանում Շամիլ Տարպիշչևի անունով է կոչվում թենիսի ակադեմիան։

1994 թվականից «Թենիս» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։ Հեղինակ է «Թենիսահարթակն է կանչում» (1988), «Թենիս, առաջին քայլեր» (1990), «Թենիսի այբուբենը» (1999), «Ամենաերկար մրցախաղը» (1999), «Հոյակապ յոթնյակը կամ համաշխարհային թենիսի ռուսական աստղերը» (2006), «Առաջին ցանցը» (2008) գրքերի։

2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Երեկոյան Ուրգանտ» հեռուստածրագրի եթերում Տարպիշչևն անվայելուչ կատակեց՝ հանրահայտ թենիսիստուհիներ Ուիլյամս քույրերին անվանելով «եղբայրներ», որի համար Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) կողմից որակազրկվեց մեկ տարի ժամկետով և տուգանվեց 25 հազար դոլարի չափով։

Պարգևներ և կոչումներ

Շամիլ Տարպիշչև 
Շամիլ Տարպիշչև`Ռուսաստանի թենիսի կանանց ազգային թիմի ավագը: Ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը Իսրայելի թիմի հետ, 2008
  • «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» IV կարգի շքանշան (4 մարտի 2008) - ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման գործում վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար
  • Պատվո շքանշան (22 ապրիլի 1994), 1994 թվականի XVII ձմեռային Օլիմպիական խաղերում բարձր սպորտային ձեռքբերումների համար
  • Բարեկամության շքանշան (2017)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II կարգի շքանշանի մեդալ
  • «Կազանի 1000-ամյակի» հուշամեդալ
  • ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1985)
  • ՌՍՖՍՀ վաստակավոր մարզիչ (1981)
  • Մորդովիայի ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող։
  • Մորդովիայի Պետական մրցանակի դափնեկիր (2003)
  • Դոստիկի 2 աստիճանի շքանշան (Ղազախստան, 2008)
  • Հոբելյանական մեդալ «Աստանան 10 տարեկան է» (Ղազախստան, 2008)
    Պատվո շքանշաններ
    • «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում վաստակի համար
    • «Օլիմպիական շարժման գործում վաստակի համար»
    • «Ֆիզկուլտուրայի և սպորտի գերազանցիկ»
  • «Թենիսում ունեցած վաստակի համար» մեդալ, (Թենիսի միջազգային ֆեդերացիա, 1988)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Շամիլ Տարպիշչև Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամիլ Տարպիշչև» հոդվածին։

Tags:

Շամիլ Տարպիշչև ԿենսագրությունՇամիլ Տարպիշչև Պարգևներ և կոչումներՇամիլ Տարպիշչև ԾանոթագրություններՇամիլ Տարպիշչև Արտաքին հղումներՇամիլ Տարպիշչև1948ԹաթարերենԹենիսԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունՄարզիչՄարտի 7Մոսկվա

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Արցախյան շարժումՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՊարույր ՍևակՕլիմպիական խաղերԼուսանԳարեգին ՆժդեհԿալցիումի օքսիդՄետաղՈրդան կարմիրՍանահինի վանական համալիրՀայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակԾիածանՄիլանԱրքիմեդեսՆշիկաբորբԴպրությունԾխախոտի ազդեցությունն առողջության վրաՎարդավառՄեջքի ցավՕհմի օրենքՄարսողությունԼուսինԾնեբեկԱծական անունԱվելորդը (Դերենիկ Դեմիրճյան)Հայկական դիցաբանությունԱնգլերենՀայկական խոհանոցԱրման ԾառուկյանԴերենիկ ԴեմիրճյանՄակերեսԱրարատի մարզԽոսրովի անտառ պետական արգելոցԼևոն ՇանթԵվրոպական միությունՏավուշի մարզԱլպիական մանուշակ (պատմվածք)Հայոց ազգային խորհուրդ (1917-1918)ՈրոտանԻրավունքԱրհեստական բանականությունԱսիաՆատրիումի քլորիդԱմառՀովազներՓոքր ՄհերՄարդ բանականԱրևշատ Ավագյան (բանաստեղծ, նկարիչ)ԻնդոնեզիաՎաղարշապատՏորք ԱնգեղՎահանագեղձՀայաստանի լեռներՏողադարձԼեհաստանՄեծ ՄհերՎիլյամ ՍարոյանԺառանգական հիվանդություններՆավթՀայաստանի տնտեսությունԱրմավիրի մարզԴերբայական դարձվածի շարադասությունն ու կետադրությունըԽոր ՎիրապՎանի թագավորությունՍինդրիկՍեռական ճանապարհով փոխանցվող վարակներԳառնու հեթանոսական տաճարԱզատի ջրամբարՀիսուսԿատուներՎիտամին CԼևոմեկոլՀայրենիք (հասկացություն)ԵվրասիաՀայկական պար🡆 More