Նոթինգհեմի Համալսարան: հետազոտող

Նոթինգհեմի համալսարան (անգլ.՝ The University of Nottingham), Մեծ Բրիտանիայի և աշխարհի խոշորագույն և հեղինակավոր համալսարաններից մեկը։ Այս հանրային հետազոտական ինստիտուտը գտնվում է Նոթինգհեմ քաղաքի կենտրոնական մասում։ Ունի նաև կամպուսներ Նինբոյում (ՉԺՀ)։ Առաջին օտարերկրյա համալսարանն է, որ բացվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում 2004 թվականին։ 2002 թվականին բացվել էր նաև Կուալա Լումպուրում (Մալազիա)։

Նոթինգհեմի Համալսարան: Պատմություն, Հետաքրքիր փաստեր, Ծանոթագրություններ
Նոթինգհեմի համալսարան
Նոթինգհեմի Համալսարան: Պատմություն, Հետաքրքիր փաստեր, Ծանոթագրություններ
Տեսակհասարակական համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն
ԵրկիրՆոթինգհեմի Համալսարան: Պատմություն, Հետաքրքիր փաստեր, Ծանոթագրություններ Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՆոթինգհեմ և Նոթինգհեմշիր
ՎայրՆոթինգհեմ
ՀասցեUniversity of Nottingham, University Park, Nottingham, Nottinghamshire, NG7 2RDNG7 2RD
Կազմված էManuscripts and Special Collections, University of Nottingham Information Services?
Մասն էELIXIR UK?
Հիմնադրված է1881
Պաշտոնական կայք
Նոթինգհեմի Համալսարան: Պատմություն, Հետաքրքիր փաստեր, Ծանոթագրություններ
Կոմպուսը Համալսարանական այգում

Համալսարանը հիմնադրվել է 1881 թվականին և թագավորական խարտիա է ստացել 1948 թվականին։ Ընդգրկված է «Ռասել» էլիտար խմբի՝ Universitas 21 Համալսարանների համագործակցության ասոցացիայի և Եվրոպայի համալսարանների ասոցացիայի մեջ։ Իր հայտնիությամբ համալսարանը մտնում է Մեծ Բրիտանիայի առաջին հնգյակի մեջ և ըստ Թայմսի հրապարակումներից մեկի՝ «Օքսբրիջի հիմնական այլընտրանքն» է։

2018 թվականի դրությամբ Նոթինգհեմի համալսարանը զբաղեցնում է վեցերորդ տեղը Մեծ Բրիտանիայի՝ դիմորդների կողմից ամենապահանջված համալսարանների շարքում՝ 10 մարդ միջին ցուցանիշով, այն դեպքում, երբ բյուջետային տեղեր, ինչպես Մեծ Բրիտանիայի բոլոր բուհերում, չկան։ Ըստ QS World University Rankings-ի՝ համալսարանը ընդգրկված է Մեծ Բրիտանիայի լավագույն համալսարանների տասնյակում և աշխարհի լավագույն 85-ում։

Պատմություն

Նոթինգհեմի համալսարանի պատմությունը սկսվում է մեծահասակների կրթության դպրոցից, որը հիմնադրվել է 1798 թվականին։ 1873 թվականին Քեմբրիջի համալսարանը այս դպրոցին կից սկսել է կարդալ համալսարանական դասախոսություններ (University Extension Lectures)․ մինչ այդ Մեծ Բրիտանիայում նման պրակտիկան չի եղել։

Բուն Նոթինգհեմյան համալսարանի պատմությունը սկսվում է Լոնդոնի համալսարանի կազմում 1881 թվականին Նոթինգհեմյան քոլեջի հիմնումով։ 1875 թվականին անանուն հովանավորը 10000 ֆունտ է նվիրաբերել որպեսզի դպրոցը և նրան կից գործող համալսարանական դասընթացները գործեն մշտական և կարողանան տեղափոխվել նոր շինություն, որի հիմնաքարը 1877 թվականին դրել է նախկին վարչապետ Ուիլյամ Գլադստոնը, իսկ 1881 թվականին նեոգոթական ոճով շինությունը Շեքսպիր սթրիթում բացել է Ալբվանիայի կոմսը՝ արքայազն Լեոպոլդը։ 1881 թվականին այն ուներ չորս պրոֆեսոր՝ գրականության, ֆիզիկայի, քիմիայի և բնական գիտությունների։ Ապա ստեղծվել են նոր ֆակուլտետներ և ամբիոններ՝ 1884 թվականին ինժեներական գիտությունների, 1893 թվականին՝ դասական հետազոտությունների և փիլիսոփայության, 1897 թվականին՝ ֆրանսերենի և 1905 թվականին՝ մանկավարժության, նույն թվականին էլ ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետները բաժանվել են երկու ինքնուրույնի։ 1911 թվականին ստեղծվել են անգլերենի և լեռնային գործի ֆակուլտետները, իսկ 1912 թվականին՝ երկրաբանա-աշխարհագրական, 1914 թվականին՝ պատմության, 1923 թվականին՝ մեծահասակների կրթության, 1925 թվականին՝ Դեղագործական դպրոցը։

1920-ական թվականներին համալսարանը տեղափոխվել է Նոթինգհեմի կենտրոնից քաղաքի ծայրամասում գտնվող խոշոր կամպուս (Համալսարանական այգի)։

1881-1947 թվականներին Նոթինգհեմի համալսարանի քոլեջի ուսանողները աստիճան են ստացել Լոնդոնի համալսարանում, սակայն 1948 թվականին, թագավորական խարտիա ստանալուց հետո, քոլեջը վերափոխվել է համալսարանի և սկսել է ինքն աստիճաններ շնորհել։

Հետաքրքիր փաստեր

  • Համալսարանի գիտնականները ստեղծել են Մենդելեևի ամենափոքր աղյուսակը։ Լաբորատորիայի աշխատակիցները պրոֆեսոր Մարտին Պոլյակովի մազի վրա իոնային փնջի և էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ դրել են Մենդելեևի աղյուսակի բոլոր 118 տարրերի նշումները և այն նվիրել պրոֆեսորին ծննդյան օրվա առթիվ։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Fawcett, Peter and Neil Jackson (1998). Campus critique։ the architecture of the University of Nottingham. Nottingham։ University of Nottingham.
  • Tolley, B. H. (2001). The history of the University of Nottingham. Nottingham։ Nottingham University Press.

Արտաքին հղումներ

Նոթինգհեմի Համալսարան: Պատմություն, Հետաքրքիր փաստեր, Ծանոթագրություններ Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոթինգհեմի համալսարան» հոդվածին։

Tags:

Նոթինգհեմի Համալսարան ՊատմությունՆոթինգհեմի Համալսարան Հետաքրքիր փաստերՆոթինգհեմի Համալսարան ԾանոթագրություններՆոթինգհեմի Համալսարան ԳրականությունՆոթինգհեմի Համալսարան Արտաքին հղումներՆոթինգհեմի ՀամալսարանԱնգլերենԿուալա ԼումպուրՄալազիաՄեծ ԲրիտանիաՆոթինգհեմՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն

🔥 Trending searches on Wiki Հայերեն:

Գոյական անունԲութԱնասնապահությունԵլակՄակբայԱնտառՄարտիրոս ՍարյանՉինաստանՈչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներՀայաստանի բուհերի ցանկՍասունցի ԴավիթԵռանկյան մակերեսԵրվանդ ՔոչարԾծմբական թթուՀայկ նահապետԷկոլոգիաՍիամանթոԱյրվածքՄաշկաբորբԵրևանի թանգարանների ցանկՌևմատոիդ արթրիտՍարդարապատի հերոսամարտԱրցախյան շարժումԿրիաներՈւղիղ խնդիրՑորենՎարդան Ղուկասյան (Դոգ)ԲացահայտիչՀայրենիք (հասկացություն)Նիկոլ ՓաշինյանՎարդՎերք Հայաստանի (վեպ)Հայկ և ԲելՍեռական բազմացումՆատրիումի քլորիդՀաղարծնի վանքՎազգեն ՍարգսյանՕքսիդՍամվել (վեպ)ՖոտոսինթեզՄուշեղ ԳալշոյանՄուսա լեռան քառասուն օրըՀամացանցՇառլ Ազնավուրի ֆիլմագրությունՁիՍրտային անբավարարությունԳուգլ (որոնողական համակարգ)Ամբերդ (ամրոց)Մոնա ԼիզաԱնլռելի զանգակատունԼևոն ԲՊարույր ՍևակՄաշկի սնկային հիվանդություններՀայաստանի քաղաքներըՄագաղաթԺամՑեղասպանությունՄակերեսԱրյան շրջանառությունԻսլամԻսահակ ՆյուտոնԹոքաբորբԱրեգակնային համակարգՁեռնաշարժությունԼևոմեկոլԴավիթ ԲեկՀայ Յեղափոխական ԴաշնակցությունՍերմՊղինձՄեծապատիվ մուրացկաններԿարտոֆիլԱրտույտների ագարակըՆաիրի ԶարյանԲրոնխիալ ասթմաՍումգայիթի ջարդերՍեղան (երկրաչափություն)Կառավարում (տնտեսագիտություն)🡆 More